Սեպտեմբերի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի և Հայաստանի Մխիթարյան վարժարանների սաներին՝ Հայաստանի Մխիթարյան վարժարանի տնօրեն Հ. Սերովբե վարդապետ Չամբուրլյանի գլխավորությամբ:
Հանդիպման այս առիթն ընձեռելու և ջերմ ընդունելության համար Հայր Սուրբը սաների անունից իր շնորհակալական խոսքն ուղղեց Գարեգին Բ-ին:
Հանդիպման ավարտին կաթողիկոսը «հայրական իր օրհնությունը բերեց վարժարանների սաներին, ինչպես նաև իր գնահատանքի խոսքը` Հայր Սերովբեին՝ նվիրյալ ծառայության համար»:











































