Sunday, 14 04 2024
02:48
«Եթե Իսրայելը կրկին սխալ գործի, Իրանի պատասխանն ավելի խիստ կլինի»․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
02:23
Իրաքում և Սիրիայում գտնվող ԱՄՆ ուժերը պատրաստ են խոցել Իսրայելի ուղղությամբ ուղարկված իրանական ԱԹՍ-ները. СBS
Իրանը Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել
01:34
ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում․ Սպիտակ տուն
01:30
Ուղիղ․ Իրանը պաշտոնապես հասատել է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումը
ԻՀՊԿ-ն պաշտոնապես հաստատել է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումը
«Իսրայելի ՊԲ-ն աշխատում է թիրախները հնարավորինս շուտ որսալու ուղղությամբ»․ Հագարի
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը
«Իսրայելը պատրաստ է Իրանի ուղիղ հարվածին»․ Նեթանյահուն ուղերձով է հանդես եկել
Նիկոլ Փաշինյանը դասախոսություն է կարդացել «ՀՀ սոցիալ-հոգեբանությունը» թեմայով
23:45
Բայդենն ընդհատել է իր հանգստյան օրը և վերադարձել Վաշինգտոն
23:45
Հորդանանը ժամանակավորապես փակում է օդային տարածքը
Հայաստանի հարստությունը
Արագածոտնում 15-ամյա երեխան զենքով պատահաբար կրակել է իր ձեռքին
Կանցկացվի ծառայողական քննություն․ ՀՀ ՊՆ
Թուրքիայում նշել են ճոպանուղու վթարի հնարավոր պատճառը
22:45
ԱՄՆ նախկին դեսպանը դատապարտվել է Կուբայի օգտին լրտեսելու համար
Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննվել են 3 վկաներ, այդ թվում 2 զինվոր
22:15
Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է իսրայելցի միլիարդատիրոջ լցանավը
Մոսկվան Արեւելյան Եվրոպայում լարվածության նոր օջա՞խ է ստեղծում
Երկրաշարժ Հայաստանում՝ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք
ԱՄՆ-ից անվտանգային աջակցություն ստանալու իրական հնարավորություն ունենք
Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը ևս 2 ամսով երկարացվեց. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Կան լրջագույն խնդիրներ. ինչ է սպասվում Ռուսաստանի տնտեսությանը 5-10 տարի հետո
Հայաստանի ուշագրավ հյուրը. որտե՞ղ է Տոկաեւի հովանին
Վանաձորում կարիճը խայթել է 16-ամյա աղջկան
Քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր
20:15
Ֆինլանդիան կփակի ծովային անցակետերը Ռուսաստանի հետ սահմանին
LEASING EXPO 2024-ը դարձել է բրենդների և ֆինանսական կառույցներ համար ներկայանալու և նոր գործընկերներ ձեռք բերելու լավագույն հարթակ
Գյումրիում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ

«Օսկար 2024»-ի գլխավոր դափնեկիր է դարձել «Օփենհայմեր»-ը

Լոս Անջելեսում կայացել է «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը, որի գլխավոր դափնեկիրն է դարձել «Օփենհայմեր» ֆիլմը՝ ստանալով 7 մրցանակ։

«Օփենհայմեր»-ն (Oppenheimer) արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին, իսկ դրա ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը ճանաչվել է լավագույն ռեժիսոր։ Դրամայի գլխավոր դերասան Քիլիան Մերֆին ճանաչվել է լավագույն դերասան՝ ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները ղեկավարած Ռոբերտ Օփենհայմերին մարմնավորելու համար։

Ռոբերտ Դաունի Կրտսերն արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին։

Էմմա Ստոունն արժանացել է իր երկրորդ Օսկարին՝ ստանալով «Լավագույն դերասանուհի» մրցանակը «Խեղճ դժբախտներ» (Poor things) ֆիլմի գլխավոր կերպարին մարմնավորելու համար։ Նախորդ Օսկարը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Ստոունը ստացել էր 2016 թվականին «Լա Լա Լենդ» ֆիլմի համար։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակը բաժին է հասել Դա’Վին Ջոյ Ռենդոլֆին՝ «Թողնվածները» ֆիլմի համար։

2023 թվականին ամենաշատ եկամուտ բերած «Բարբի» ֆիլմն արժանացել է մրցանակի լավագույն երգի համար (What was I made for?), որը գրել են Բիլլի Այլիշը և նրա եղբայր Ֆիննեաս Օ’Քոննելը։

«Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին արժանացել է Ուկրաինայում ընթացող հակամարտության մասին պատմող «20 օր Մարիուպոլում» ֆիլմը։

Իսկ Հոլոքոստի մասին պատմող «Շահերի գոտի» ֆիլմն արժանացել է «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» մրցանակին, իսկ դրա ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերը մրցանակը ստանալիս խոսել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող պատերազմի մասին։ Միևնույն ժամանակ «Օսկար 2024» մրցանակաբաշխության ընթացքում «Դոլբի» թատրոնի դիմաց հարյուրավոր պաղեստինամետ ցուցարարներ են հավաքել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում