Saturday, 13 07 2024
Արագածոտնի մարզում վարչապետը ծանոթացել է 2023-ին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի ընթացքին
Կողաշրջվել է ավտոմեքենա
Զախարովայի հիստերիան եւ Հայաստանի փիլիսոփայությունը
Սպասվում է կարճատև անձրև
Հրդեհ՝ Երևանի Նորագյուղ թաղամասում
Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական գերատեսչություններ. բոլորը սրտատրոփ սպասում են «գաղտնի» այցերին. «Ժողովուրդ»
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր. սեպտեմբերին նա դեսպան կնշանակվի. «Ժողովուրդ»
«Չինաստանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է»․ Խաչատուրյան
Երևանի քրեական հետախույզները ձերբակալել են երկու հետախուզվողի
«Տարածաշրջանից դրական ազդակներ են գալիս»․ Էրդողան
«Շարունակելու ենք Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնել». Տիգրան Ավինյան
«Սարխանը» Սարգիս Գալստյանի ծածկանո՞ւնն է, թե՞ քաղաքական ծրագրի կոդը
Դրախտային տեղ է՝ պետք է հարուստ ապրեք. վարչապետը Մեծաձորում է
Գումարի կեսը դուք եք դնում, կեսը՝ մենք. Փաշինյանը չնախատեսված կանգառ է կատարել Ագարակավանում
Բագրևանդ թաղամասի փողոցում կասկածելի զինամթերք է հայտնաբերել
Մոսկվան փորձում է իր ձախողումը կոծկել ի հաշիվ Երևանի
Էրդողանը Վաշինգտոնում առաջ է մղել երկու կարևոր հեռանկար
Երևանում ուժեղացված ծառայությունը հայտնաբերել է թմրամիջոց պահելու 7 դեպք, 5 սառը զենք, 1 հետախուզվող
Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները
Վնասները գնահատող հանձնաժողովն ամփոփել է տվյալները
22:45
ԱՄՆ մի շարք նահանգներում մոլեգնող անոմալ շոգը առնվազն 27 մարդու կյանք է խլել
«Սարխանի» ապակոդավորման հրամայականը
Ռուսները չեն կարող ուղղակիորեն անկայունացնել Հայաստանը. ներսի ուժերին են օգտագործում
Նոր զեկույց․ գերմանական ո՞ր ընկերություններն են գործակցում Ադրբեջանի հետ և ինչո՞ւ
Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովն ամփոփել է տվյալները
Երևանի քաղաքապետը ԱԶԲ-ի հետ արդյունավետ գործընկերությունը հարմարավետ քաղաք ունենալուն ուղղված ևս մեկ քայլ է համարում
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների 50 տոկոս նվազ բոնուսային բաղադրիչի շնորհիվ մարվել է 2 մլրդ դրամից ավելի պարտավորություն
21:20
ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
21:10
Օրկնեյան կղզիների լողափում 77 կետ է սատկել
Հայ-վրացական նոր կարգավիճակին հաջորդած առաջին պաշտպանական պլանը

Մարտի 8-ն ու Հայաստանի պետական անվտանգության գերխնդիրը

Մարտի 8-ի առիթով շնորհավորական ուղերձում խոսելով հանրային, պետական կյանքում կանանց դերի եւ դրա կարեւորության մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շոշափում է նաեւ Հայաստանի ազգային անվտանգության եւ ապագայի կարեւորագույն հարցը. «Բայց այս ամենով հանդերձ մեր երկրի ժողովրդագրական խնդիրները կխորանան, եթե կանայք ավելի ու ավելի շատ երեխաներ ունենալու հակված չլինեն: Նաև սա է պատճառը, որ որդեգրել ենք 500 մանկապարտեզի ծրագիրը, որը միայն առաջին 500-ն է և բազմաթիվ կանանց հնարավորություն կտա խուսափել «աշխատե՞լ, թե՞ երեխա ունենալ» ընտրությունից:

Նաև այս խնդրի լուծման համար ենք ներդրել հայրական արձակուրդի ինստիտուտը, որ տղամարդիկ երեխաների խնամքի պատասխանատվությունն ավելի շատ կիսեն կանանց հետ: Նաև այս խնդրի լուծման համար ենք վերարտադրության ոլորտում մի շարք ծրագրեր ստեղծել, և այս քաղաքականությունները կշարունակվեն ու կխորանան»: Անկասկած է, որ ժողովրդագրությունը Հայաստանի գերագույն խնդիրն է, որը ֆիզիկապես այսօր գուցե չի դրսեւորվում շատ սուր եւ արտահայտիչ, թեեւ դա էլ հարաբերական է, բայց որը ապագայի առումով գերխնդիրն է բոլոր տեսանկյուններից: Այդ իմաստով կարեւոր է, որ շննորհավորական ուղերձում անդրադարձ կա այդ գերխնդրին:

Միեւնույն ժամանակ սակայն, դա դրվագ է, իսկ էականն այն է, թե Հայաստանում ինչպիսին է ժողովդագրական քաղաքականությունը խորքային առումով: Նիկոլ Փաշինյանը մատնացույց է անում տարբեր ծրագրեր, որոնք սակայն ընդհանուր համապատկերում ունեն թերեւս կոսմետիկ բնույթ: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդագրական ցուցանիշների եւ միտումների բարելավմանը միտված հիմնարար, խորքային ծրագրեր: Մանկապարտեզներն ու հայրական արձակուրդները լավ են, սակայն դրանք մեղմ ասած բավարար չեն խնդրի լուծման խորքային հիմքեր եւ դինամիկ տեմպեր ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը ստանձնելով իշխանությունը, «խմբագրեց» կամ «վերաձեւակերպեց» դրանից առաջ Սերժ Սարգսյանի բարձրաձայնած դեմոգրաֆիական նպատակը՝ 2040 թվականին հասնել Հայաստանի 4 միլիոն բնակչության:

Փաշինյանը հայտարարեց, որ մինչեւ 2050 թվական պետք է հասնել 5 միլիոն բնակչության: Հայաստանի ժողովրդագրական ներկայիս քաղաքականության դրսեւորումները որեւէ կերպ թույլ չեն տալիս մտածել, թե հնարավոր է սահմանված ժամանակում ոչ միայն լուծել խնդիրը, այլ մոտենալ հռչակված ցուցանիշներին: Միաժամանակ ակնառու է, որ դա հնարավոր չէ անել լոկ ծնունդների հաշվին եւ չափազանց կարեւոր է լինելու ներգաղթի կազմակերպումը: Այստեղ սակայն հիմնարար հարց է դրա կառավարումը: Այդ ամենով հանդերձ, կասկած չի հարուցում եւ այն, որ ժողովրդագրական լուծումների առանցքում իհարկե պետք է լինի Հայաստանում բնակչության վերարտադրության գործակցի աճը, ինչի համար պահանջվում են իրապես մասշտաբային ծրագրեր, այդ թվում ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաեւ սոցիալ-հոգեբանական բնույթի: Իրավիճակն առայժմ ակնհայտորեն «ներքեւ» է այդ աստիճանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում