Պակիստանում անցած գիշեր գրոհայինների հարձակման հետևանքով սպանվել է 15 մարդ: Ինչպես հաղորդում է newsru.com-ը, տասնյակ թալիբներ, ովքեր զինված են եղել նռնակներով և ինքնաձիգներով, հարձակվել են Հայբեր շրջանի անցագրային կետերից մեկի վրա` սպանելով մեկ զինվորականի և տեղի ցեղերից մեկի 4 առաջնորդների: Զինվորականներին հաջողվել է դիմադրություն ցույց տալ գրոհայիններին, ինչի արդյունքում սպանվել են 10 թալիբներ:
Պակիստանի Հայբեր շրջանում, որը սահմանակից է Աֆղանստանին, «Թահրիքի Թալիբան Պակիստան» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հաճախ են ահաբեկչություններ իրականացնում: