Thursday, 25 07 2024
Վրաստանը բավականաչափ փորձ ունի, որպեսզի երկիրը չտանի Ուկրաինայի ճանապարհով. Կոբախիձե
Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը
Երևանում 30-ամյա երիտասարդը սպառնում էր ցած նետվել տանիքից. կանխված ինքնասպանության փորձ
Հայաստանը Հնդկաստանից 600 միլիոն դոլարի զենք է գնել
600գ. «Մաիրուխանա», կշեռքներ, կեղծ դոլարներ. բացահայտվել է թմրամիջոցներ իրացնող խումբ
Մեզնից Կովկասի «խորթ զավակի» կերպար են կերտում. Զախարովայի խոսքի տողատակը
Աշխատել է պետք նվնվալու փոխարեն. ինչո՞ւ է այսքան երկար զախարովաների լեզուն
Աջափնյակում առանց հողօգտագործման իրավունքի ապօրինի շինություններ են քանդվել
Վարորդը քաղաքացուն հարցրել է՝ հա՞յ է, թե՞ ոչ, ապա զենքը պահել նրա վրա. արտառոց դեպք՝ Երևանում
Մենք պարզապես չենք ցանկանում, որ Հայաստանն ընտրի Կիևի ուղին. Պեսկով
Նախընտրական ԱՄՆ. ո՞ր թեկնածուն Հայաստանին «անակնկալ» չի մատուցի
Նորքում հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում
Երևան-Մեղրի ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
22:45
Վաշինգտոնում բողոքի ցույցեր են ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետի ելույթի դեմ
Թրամփի հաղթանակը Նեթանյահուին ձեռնտու է, նրանք նաև ընտանեկան ջերմ կապեր ունեն
Իշխանությունը հանրաքվեն չի մերժել. այս պահին նպատակահարմար չէ՝ անպատասխան շատ հարցեր ունենք
Հայաստանը փորձում է վերականգնել այն, ինչ փլուզել է Զախարովայի ղեկավարը
Երևան-Սևան ճանապարհին մի քանի տոննա շինանյութով բարձված «ԶԻԼ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել
Հայաստանի ազգային արտաքին քաղաքական ռազմավարության բացակայության պատճառները
Երևանում 11-ամյա երեխա է «պոլիտրավմա» ախտորոշմամբ հոսպիտալացվել. նրան բակում ծեծել են
Հայաստանը Բելառուս դարձնել երազողների սին հույսերը
«Գայթակղությունը մեծ է ասել՝ «Վեոլիա ջուր», դու ես միակ մեղավորը, բայց դա ճշմարտություն չի լինի»
Ալիևը Բաքվում հաղթանակի զբոսայգի է կառուցում
Փոխնախարարն այցելել է Շիրակի մարզի մի շարք դպրոցներ
ՀՀ քննչական կոմիտեն միջոցներ է ձեռնարկում տեսագրության մեջ պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ
Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացություն թիվ 62202919 քրգործով մաս II
20:50
Լեհաստանում վտանգավոր մանրէով վարակվելու դեպքեր են գրանցվել
ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի կինոյի հիմնադրամի նոր ղեկավարին
20:30
Մոսկվայում մեքենայի պայթեցման գործով կասկածյալը ձերբակալվել է Թուրքիայում
«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Ռիհաննան, Մարկ Ցուկերբերգն ու Իվանկա Թրամփը՝ հնդիկ միլիարդատիրոջ ժառանգի նախահարսանեկան երեկույթին. համացանցը ողողված է հարսանեկան նոր կադրերով

Մարկ Ցուկերբերգը, Բիլ Գեյթսը և Իվանկա Թրամփը բարձրաստիճան միջազգային դեմքերի թվում էին, որոնք Հնդկաստան էին ժամանել միլիարդատիրոջ ժառանգորդ Անանտ Ամբանիի շռայլ նախահարսանեկան երեկույթին:

Այս մասին հայտնում է CNN-ը:

Եռօրյա տոնակատարությունը, որը ներառում էր փոփ գերաստղ Ռիհաննայի և աճպարար Դեյվիդ Բլեյնի ելույթները, իր շուրջ էր համախմբել մոտ 1200 հյուրի Սիլիկոնյան հովտից, Բոլիվուդից և այլ երկրներից, այդ թվում՝ կրիկետի լեգենդ Սաչին Թենդուլքարը և դերասան Շահ Ռուխ Խանը:

Ամբանին Ասիայի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի կրտսեր որդին է, որի կարողությունն, ըստ Forbes-ի, գնահատվում է 117 միլիարդ դոլար: 28-ամյա տղամարդը աշխատում է որպես էներգետիկ բիզնեսի տնօրեն, որը ղեկավարում է Reliance-ը՝ իր պապի հիմնադրած հնդկական կոնգլոմերատը:

Չնայած Ամբանին և նրա 29-ամյա ընկերուհին՝ Ռադհիկա Մերչանտը, պետք է ամուսնանան հուլիսից ոչ շուտ, նրանք միջոցներ չեն խնայել շքեղ նախահարսանեկան երեկույթի համար: Հյուրերին մատուցվել է մոտ 100 խոհարարի պատրաստած 500 ուտեստ, հաղորդում Է Reuters-ը, որը ծանոթացել է հրավիրյալներին տրամադրված պլանավորման փաստաթղթի պատճենին:

Հանգստյան օրերին տոնական միջոցառումներ են անցկացվել Ջամնագարում, Գուջարաթի արևմտյան նահանգում, Reliance-ի գլխավոր նավթավերամշակման գործարանի մոտ:

Քաղաքային օդանավակայանը, որը սովորաբար սպասարկում է օրական 10-ից պակաս չվերթ, հաղորդել է ակտիվության աճի մասին: Այդ օրերին օդանավակայանից հայտնել են մոտ 130 չվերթի մասին:

Ըստ Reuters-ի, հյուրերին տրամադրվել են չարտերային ինքնաթիռներ Նյու Դելիից և Մումբայից, ինչպես նաև վարսահարդարների, դիմահարդարների ծառայություններ:

Հատուկ հարսանիքի համար կառուցվում է նոր հինդուական տաճարային համալիր, որը հետագայում բաց կլինի հանրության համար:

Նախահարսանեկան միջոցառումների շարքում Ամբանի ընտանիքը ընդհանուր ընթրիք է կազմակերպել ավելի քան 50 հազար գյուղացու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում