Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

Պաշտոնական. Սերժ Սարգսյանն անկախության 20-ամյակի առթիվ հանձնել է պարգևներ

Երեկ, Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պետական բարձր պարգևների արժանացած մի խումբ անձինք այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Հանրապետության ղեկավարից ստացել են իրենց պարգևները:

***

Հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի գլխավոր խորհրդական Ստեփան Կարապետի Պողոսյանը, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի գլխավոր խորհրդական Հենրիկ Վահանի Հովհաննիսյանը, «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Արտեմ Եղիշեի Սարգսյանը:

***

Արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

***

Դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Շահեն Գրիգորի Ավագյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Ջոնի Կիրակոսյանը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Զորիկ Հրաչիկի Մնացականյանը:

***

Առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով են պարգևատրվել՝

«Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անհետաձգելի սրտաինֆարկտային բաժանմունքի վարիչ, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան ազգային առողջապահության ինստիտուտ» ՓԲԸ-ի սրտաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Համլետ Գրիշայի Հայրապետյանը,

«Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հեմոդիալիզի կենտրոնի գիտապրակտիկ ղեկավար Գագիկ Հմայակի Պապիկյանը,

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Սարիբեկի Սարիբեկյանը,

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Վանուհի Մարգարի Սեդրակյանը,

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտաբանական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Լևոն Լենվելի Քոչարյանը:

***

Գիտության և առողջապահության բնագավառներում ունեցած մեծ վաստակի համար Գիտության վաստակավոր գործչի կոչում է շնորհվել՝

ՀՀ առողջապահության նախարարության «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գաստրոէնտերոլոգիայի գիտապրակտիկ գործունեության կատարման խորհրդատու, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Հրաչյայի Գրիգորյանին,

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Վալերի Գուրգենի Տատինցյանին,

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դրաստամատ Նահապետի Խուդավերդյանին:

Վաստակավոր բժշկի կոչում է շնորհվել`

ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան ազգային առողջապահության ինստիտուտ» ՓԲԸ-ի ուրոլոգիայի ամբիոնի վարիչ, «Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի ուրոլոգիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իվան Գերասիմի Աղաջանյանին,

«Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Լևոն Անդրանիկի Ճաղարյանին,

ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Անդրանիկ Հայկի Ոսկանյանին,

ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆթիզիապուլմոնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր ֆթիզիատոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինա Դմիտրիի Սաֆարյանին:

***

Մխիթար Հերացու մեդալով են պարգևատրվել՝

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի «Կենտրոն» ենթակայանի վերակենդանացման խմբի բժիշկ Գրիգորի Հմայակի Պողոսյանը,

«Նորք-Մարաշ ԲԿ» ՓԲԸ-ի մանկական բժիշկ-սրտաբան Կարեն Կոնստանտինի Քուրդովը,

Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել՝

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կաբելագործ-էլեկտրիկ Սերգո Գրիգորի Եփրեմյանը,

Երևանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնտեսագետ Սերգեյ Նուրպետի Մկոյանը,

Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գծի և թունելային կառույցների» մասնաճյուղի պետ Սլավա Սրապիոնի Մկրտումյանը:

Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել`

Երևան քաղաքի Հ. Մորգենթաուի անվան թիվ 126 հիմնական դպրոցի ուսուցչուհի Արաքսյա Պետիկի Նազարյանը,

«Երևան քաղաքի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Խորենի Սարգսյանը:

***

Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և արգասաբեր հայանպաստ գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացման և առաջընթացի ապահովման գործում ցուցաբերած նվիրումի և մատուցած ծառայությունների համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով է պարգևատրվել Ռոպեր Հատտէճեանը (Թուրքիա):

***

Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր և բեղմնավոր գործունեության համար Ռալֆ Յիրիկյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով:

***

Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրել Ալեքսի Գէօվճյանը (Ֆրանսիա), Գեորգի Տեր-Ղազարյանցը (ՌԴ), Վարդգէս Մահտեսեանը (Կիպրոս), Հարություն Սելիմեանը (Սիրիա)

Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել Տիգրան Ալթունը (Թուրքիա), Վան Բայբուրդը (Վրաստան), Անահիտ Բոստանջյանը (Վրաստան), Շահան Գանտահարեանը (Լիբանան), Հարութ Խաչատուրյանը (Լիբանան), Փոլ Հայտոսթեանը (Լիբանան), Գիվի Շահնազարը (Վրաստան):

***

Հայրենի արվեստի և մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար վաստակավոր մանկավարժի կոչման է արժանացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սվետլանա Վլադիմիրի Կոլոսարյանը:

Վաստակավոր արտիստի կոչման են արժանացել`

ջութակահար, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Գայանե Սերգեյի Աբրահամյանը,

երգիչ, երգահան Դավիթ Վարդանի Ամալյանը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի մենակատար Սոնա Մելսի Առուստամյանը,

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր Տիգրան Արամայիսի Գևորգյանը,

երգիչ, երգահան Վահան Գեորգիի Գևորգյանը (Ֆորշ),

դուդուկահար, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի կոնցերտմայստեր, մենակատար Արմեն Վաղինակի Գրիգորյանը,

երգիչ, երգահան Ներսես Աղասու Իսպիրյանը,

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Գևորգ Ասատուրի Հակոբյանը,

Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գործիքային մասի ղեկավար Հայկազ Գուրգենի Հակոբյանը,

երգչուհի Գայանե Մեսրոպի Հովհաննիսյանը (Դոնդարովա),

երգչուհի Ալլա Ժորայի Լևոնյանը,

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կլարնետային խմբի կոնցերտմայստեր Վյաչեսլավ Մամիկոնի Մանուչարյանը,

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վանիկ Վարազդատի Մկրտչյանը,

երգչուհի Գայանե Ռենի Ներսիսյանը,

Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասան Արտաշես Ասատուրի Շահվերդյանը,

Հ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի դերասան Նունե Կառլենի Վարդանյանը:

Վաստակավոր նկարչի կոչման են արժանացել`

քանդակագործ Արայիկ Ժորայի Ալեքյանը,

քանդակագործ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գետիկ Հովհաննեսի Բաղդասարյանը,

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Արշակի Բարսեղյանը,

Համազգային թատրոնի գլխավոր նկարիչ Դավիթ Յուրիի Մինասյանը,

նկարիչ Շմավոն Ռաֆիկի Շմավոնյանը:

Արվեստի վաստակավոր գործչի կոչման են արժանացել`

ջութակահար, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնաճյուղի ղեկավար Արմեն Կարապետի Արաբյանը,

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Աննա Յուրիի Երզինկյանը,

կոմպոզիտոր Երվանդ Վահանի Երկանյանը,

կոմպոզիտոր Էդուարդ Գրիգորի Հայրապետյանը,

Հայաստանի էստրադային ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Լեոնիդի Հյուսնունցը,

Հայաստանի ազգային կինոկենտրոնի Հ. Մալյանի անվան թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նարինե Հենրիկի Մալյանը,

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ռեժիսոր, օպերատոր Արմեն Բագրատի Միրաքյանը,

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Մարգարիտա Աշոտի Ռուխիկյանը:

Մշակույթի վաստակավոր գործչի կոչման են արժանացել`

գրող Ռուբեն Սարգսի Անգալադյանը,

«Կադանս» երաժշտական պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նիկա Ալբերտի Բաբայանը,

կինոգետ, թատերագետ, գրող Սերգեյ Սարգսի Գալստյանը,

կոմպոզիտոր Էդգար Գագիկի Գյանջումյանը,

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, բանահավաք Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը,

ՀՀ Ազգային ժողովի տեղեկատվական վարչության գրադարանային բաժնի վարիչ Ֆաթմա Սարգսի Խաչատրյանը,

երգիչ, երգահան Սերյոժա Կոլյայի Կարինյանը,

Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնի տնօրեն Հովիկ Վաչագանի Հովեյանը (Հովհաննիսյանը),

Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով տնօրենի տեղակալ Իվետա Սուրենի Մկրտչյանը,

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սուրենի Սաֆարյանը,

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Երվանդի Սիմոնյանը,

«Էրգիր» աշուղական և ազգագրական երգի համույթի գեղարվեստական ղեկավար Ռազմարա Պանդուխտի Վարդումյանը (աշուղ Ռազմար Սասունցի):

***

Հեռուստատեսության ոլորտում երկարամյա ստեղծագործական աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երաժշտական փոստարկղ» ծրագրի հեղինակ, հաղորդավար Սուսաննա Հովհաննեսի Շահինյանին:

***

Ճարտարապետության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում է շնորհվել ճարտարապետ Ասլան Կամոյի Մխիթարյանին, ճարտարապետ Հակոբ Արամի Ջիվանյանին, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Կարեն Հայկի Ռաշիդյանցին:

***

Հայաստանի Հանրապետությունում բանկային համակարգի զարգացման գործին մեծապես նպաստելու համար «Արարատբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Ֆելիքսի Օսիպյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

***

Տնտեսության բնագավառում երկարամյա և արդյունավետ գործունեության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել`

«Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արա Կամոյի Գրիգորյանը,

Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Գուրգենի Գրիգորյանը:

Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել`

«Արմինկո» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Անդրանիկ Գեղամի Ալեքսանյանը,

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Ռազմիկի Արզումանյանը,

Հայաստանի մեքենաշինարարների և սարքաշինարարների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Համլետ Արիստակեսի Դանիելյանը,

«Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Բագրատիոն Էդուարդի Դարբինյանը,

«Ինտերստանոկ» գիտաարտադրական ձեռնարկություն» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիլիկ Գուրգենի Դոլուխանյանը,

«Իմէքս Գրուպ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ Նորայր Հրանտի Խաչատրյանը,

«Իքս Գրուպ» իրավաբանական անձանց միջազգային միության նախագահ Խաչիկ Սերգեյի Խաչատրյանը,

«Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Գուրգենի Կարապետյանը,
«Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նաիրա Աշոտի Մարտիրոսյանը:

***

Գյուղատնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել՝

Ֆերմերային տնտեսության ղեկավար Սպարտակ Անուշավանի Զախարյանը,

«Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի հիմնադիր Արմեն Ռաֆայելի Խեչոյանը,

Ֆերմերային տնտեսության ղեկավար Վարդան Վահանի Համբարձումյանը,

«Դուստր Մելանյա» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբեն Պողոսի Հարությունյանը,

«Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը (Արգենտինա),

«Յունիֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Գևորգի Մկրտչյանը,

Ֆերմերային տնտեսության ղեկավար Սարգիս Խաչիկի Մուրադյանը:

***

Ավիացիայի բնագավառում երկարամյա և անբասիր աշխատանքի համար Անանիա Շիրակացու մեդալով է պարգևատրվել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային գործունեության վարչության պետ Ալեքսանդր Միսակի Բալտայանը:

***

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

***

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Նարիմանի Գրիգորյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

***

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Նազարի Կարապետյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

***

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Ալբերտ Գուրգենի Մարդոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

***

Զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել թիվ 14746 զորամասի հրամանատար, գնդապետ Կարապետ Հրաչիկի Մարգարյանը:

«Վարդան Մամիկոնյան» շքանշանով են պարգևատրվել`

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Պապիկի Բաղմանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Զավենի Փայտյանը, թիվ 11556 զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Մաթևոսի Դավթյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել թիվ 41783 զորամասի հրամանատար, գնդապետ Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել ՀՀ ՊՆ աշխատակազմի վարչության պետ Աշոտ Աղվանի Բարսեղյանը, թիվ 51054 զորամասի հրամանատար Աշոտ Բենիկի Գրիգորյանը, թիվ 60913 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ժիրայր Հայրապետի Ամիրջանյանը, ազատամարտիկներ Աշոտ Սարգսի Հովհաննիսյանը, Մխիթար Սերյոժայի Մելքոնյանը:

Արիության մեդալով են պարգևատրվել թիվ 15361 զորամասի ավագ սպա, փոխգնդապետ Արմեն Արթուրի Ավագյանը, թիվ 54574 զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Պապինի Խաչատրյանը, ազատամարտիկ Աիդա Սերգեյի Սերոբյանը:

Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել թիվ 51556 զորամասի հրամանատար, գնդապետ Մարատ Լյովայի Հովհաննիսյանը, թիվ 75937 զորամասի հրամանատար, գնդապետ Սահակ Սմբատի Սահակյանը, թիվ 40359 զորամասի հրամանատար, գնդապետ Աղասի Սարգսի Քեշիշօղլյանը, թիվ 32822 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էդուարդ Գեորգիի Գեոգջայանը, թիվ 35383 զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արա Արամի Քամալյանը, թիվ 20666 զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Համլետ Պարգևի Լևոնյանը, թիվ 25149 զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Սերգեյ Պետրոսի Կարապետյանը, թիվ 25918 զորամասի դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Արշալույս Սամվելի Ղազարյանը, թիվ 52258 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Լյուդվիգի Առաքելյանը, թիվ 38043 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գեորգի Վալերիի Ավանեսյանը, թիվ 58831 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Էմիլ Ռուբենի Մարտիրոսյանը, թիվ 49971 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վլադիմիր Վասիայի Լիսենկոն, թիվ 40861 զորամասի շարքային-պայմանագրային Կամո Կոլյայի Ղազարյանը, թիվ 36534 զորամասի շարքային Համլետ Գագիկի Մալխասյանը, ազատամարտիկներ Վանյա Արտուշի Աբելյանը, Սարգիս Էմիլի Գրիգորյանը, Ռոզա Սուլեյմանի Թովմասյանը:

***

Ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել ՀՀ ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ, գնդապետ Կարապետ Նիկոլայի Դավթյանը, ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Եսաի Յուրիի Մկրտչյանը:

Արիության մեդալով են պարգևատրվել`

ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ստեփան Սուրենի Մելքոնյանը,

ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 1-ին բաժնի պետ, գնդապետ Նիկոլայ Քաջիկի Մնացականյանը:

Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել`

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության 6-րդ բաժնի ավագ օպերլիազոր, մայոր Կարեն Գուրգենի Առուստամյանը,

ՀՀ ՊՊԾ բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Աշոտ Մաքսիմի Բուդուրյանը,

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետի տեղակալ, փոխգնդապետ Գուրգեն Հենրիկի Գալստյանը,

ՀՀ ԱԱԾ քննչական վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, փոխգնդապետ Արտյոմ Ֆելիքսի Գրիգորյանը,

ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Հրանտ Միքայելի Եպիսկոպոսյանը,

ՀՀ ՊՊԾ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հրանտ Հովհաննեսի Պետրոսյանը,

ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Վիգեն Սամվելի Պետրոսյանը:

***

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Հակոբի Օսիկյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

***

Իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով են պարգևատրվել`

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Միքայելի Աֆյանը,

ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Պարգևի Մինասյանը,

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Հրաչի Պողոսյանը,

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Կիմի Վարյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել`

ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ-գլխավոր ֆինանսիստ Արա Սերգեյի Ասլիկյանը,

ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Գրիգորի Ասրիյանը,

ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտոր, ոստիկանության գնդապետ Հուսիկ Գառնիկի Գևորգյանը,

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ-բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Կառլոսի Դուրյանը,

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Հովհաննեսի Համբարյանը,

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գեներալ-մայոր Յուրի Ալավերդու Մանուկյանը:

Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել`

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Սեյրանի Խաչատրյանը,

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Գառնիկ Սերյոժայի Խաչունցը,

ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի դասակի հրամանատար, ոստիկանության կապիտան Ցոլակ Սերգեյի Կարապետյանը,

ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի վարորդ, ոստիկանության ավագ Բաղդասար Եղիազարի Հարությունյանը,

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ վարչության օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Էդուարդ Վիգենի Մելքոնյանը,

ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի վարորդ, ոստիկանության ենթասպա Վարդան Սուրենի Քոչարյանը:

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով են պարգևատրվել`

ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ստեփան Սերգեյի Մանուկյանը,

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Զավենի Միրիջանյանը,

ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մանվել Վոլոդի Շահինյանը,

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Արիստակեսի Պետրոսյանը:

***

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ռաֆայել Նիկոլայի Հովհաննիսյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:

***

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության տեսուչ, փոխգնդապետ Ստեփան Էրիկի Մկրտչյանը:

Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության տեսուչ, փոխգնդապետ Արսեն Սուրենի Առաքելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում