Wednesday, 17 04 2024
Մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Փարիզը «սեղմում է» Ալիեւին
Վրաստանի նախագահը դիմել է Մակրոնին ու Միշելին
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
10:45
Նավթի գները նվազել են- 16-04-24
Ուղիղ․ Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը
10:15
Rheinmetall-ը Լիտվայում սպառազինության գործարան կկառուցի
Լուերի առավոտյան թողարկում 10։00
Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վաչական շրջանում
Եթե այս օրենքն անցավ Վրաստանում, հաջորդը լինելու է Հայաստանը
Քննարկվել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցը
Նման խուլիգանական պահվածքը հստակ հասցեատեր ունի և պատվիրատու
Տեղումներ չեն սպասվում
Պարոն Փաշինյան, տեղն է Ձեզ էլ, մեզ էլ, որ այս օրն ենք ընկել
«Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. «Ժողովուրդ»
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար. «Հրապարակ»
Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն. «Հրապարակ»
ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը. «Հրապարակ»
Իրանի պատասխանն «ապրիլի 5-ին»
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ

Մակրոնի նոր զորակոչն ու Եվրոպայի անվճռականությունը

ԵՄ երկրների ու հավաքական «Արևմուտքի» վերաբերմունքը ռուս-ուկրաինական պատերազմի ներկայիս ընթացքին, Ուկրաինայի հակահարձակման ձախողմանն ու Պուտինի դիրքերի ամրապնդմանը կարելի է բնութագրել որպես շփոթմունք, անվճռականություն և վեճ՝ ապագայի ու քայլերի վերաբերյալ: Փարիզում հապճեպ գումարված գագաթնաժողովը նպատակ ուներ նոր ուղղություն և թափ հաղորդել Ուկրաինայի օգնության հարցով դաշնակիցների ջանքերին, այնինչ ցույց տվեց անորոշությունն ու փոխադարձ անվստահությունը: Զուգահեռ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապշեցրեց բոլորին՝ բարձրացնելով ՆԱՏՕ-ի զորքեր Ուկրաինա ուղարկելու սադրիչ առաջարկը, որն ինքնին կնշանակեր ՆԱՏՕ-Ռուսաստան ուղղակի բախում՝ դրանից բխող աշխարհաքաղաքական հետևանքներով։

Հավանական է, որ Մակրոնը միտումնավոր է հրահրում թեմայի քննարկումն ու բանավեճը` փորձելով պատերազմի նախորդ փուլի խաղաղարարի ու Պուտինի հետ բանակցողի ամպլուան փոխարինել պատերազմի հրձիգի և միացյալ Եվրոպայի պաշտպանի կերպարով։ 2019թ., օրինակ, Մակրոնը, հետևելով Թրամփին, հայտարարում էր, որ ՆԱՏՕ-ն ուղեղի կաթված է ստացել և վերափոխման կարիք ունի։ Կամ, երբ պատերազմից 3 ամիս անց խոսում էր, որ «պետք չէ նվաստացնել Ռուսաստանին»։ Հիմա, նրա մոտեցումն այն է, որ հավաքական Եվրոպան պետք է իր ձեռքը վերցնի սեփական անվտանգության ու պաշտպանության խնդիրները, քանի որ ամերիկացիների վրա այլևս չի կարելի հույս դնել։ Այդ դիտանկյունից Ուկրաինա զորք ուղարկելու Մակրոնի կոչերը ոչ այնքան կամ ոչ միայն Ուկրաինայի, այլ ԵՄ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության մասին են։ Մակրոնն ամեն գնով ցանկանում է «վերառազմականացնել» Եվրոպան՝ հընթացս մեղադրելով Գերմանիային դանդաղկոտության ու «զսպվածության» մեջ։ Եվ դա այն պարագայում, երբ Գերմանիայի օգնությունը Ուկրաինային 11 մլրդ-ից ավելի է, իսկ Ֆրանսիայինը՝ 700 մլն եվրո։

Մակրոնի այս պատերազմատենչ հայտարարությունները պաշտոնական Կրեմլը անարձագանք չթողեց։ Պեսկովն անմիջապես հայտարարեց, որ դա անխուսափելի կդարձնի Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմը: Իսկ Պուտինն իր ուղերձում անուղղակի սպառնաց միջուկային զենքի կիրառմամբ։ Մակրոնի դաշնակիցների արձագանքը գրեթե նույնական էր ու բացասական։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը և մյուսները հերթ էին կանգնել՝ հայտարարելու, որ զորքերի տեղակայումը կլինի անհիմն էսկալացիա: Տեսակետ կա, որ Մակրոնն այս հայտարարությամբ ձգտում է ԵՄ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բարձրացնել իր կուսակցության վարկանիշը՝ փորձելով փոխել ներքին թեմաները արտաքին ուղղությամբ և ընդհանուր թշնամու շուրջ միավորելով ձախերին ու աջերին։

Սադրելով բանավեճ՝ Մակրոնը փորձում է նոր իմպուլս տալ ԵՄ առաջնորդության իր ծրագրերին՝ ակնարկելով Եվրոպայի ապագա անվտանգության խնդիրներում իր պատրաստակամությունը և հակառուսական ճամբարի նոր Դը Գոլ լինելու հայտը։ Ավելի շատ գործել, քան խոսել՝ սա է Մակրոնի ռազմատենչության բանաձևը, բայց գործել այլոց հաշվին ու այլոց ձեռքերով։ Թրամփի հավանական հաղթանակը, ԱՄՆ հնարավոր «ելքը» տարածաշրջանից և այդ ամենում ԵՄ անվտանգության ու պաշտպանության նոր բանաձևի ու առաջնորդի կարիքը հատկապես վառ է Գերմանիայի «պասիվ» ու «զուսպ» քաղաքականության հետևանքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում