Wednesday, 17 04 2024
ՊՆ նախկին վարչական շենքը պայթեցվեց
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է Հայաստանին զինելու մեջ
Ուղիղ․ Վահան Քերոբյանի քրեական գործի ընթացքից մանրամասներ է ներկայացնում նրա փաստաբանը
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Փարիզը «սեղմում է» Ալիեւին
Վրաստանի նախագահը դիմել է Մակրոնին ու Միշելին
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
10:45
Նավթի գները նվազել են- 16-04-24
Ուղիղ․ Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը
10:15
Rheinmetall-ը Լիտվայում սպառազինության գործարան կկառուցի
Լուերի առավոտյան թողարկում 10։00
Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վաչական շրջանում
Եթե այս օրենքն անցավ Վրաստանում, հաջորդը լինելու է Հայաստանը
Քննարկվել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցը
Նման խուլիգանական պահվածքը հստակ հասցեատեր ունի և պատվիրատու
Տեղումներ չեն սպասվում
Պարոն Փաշինյան, տեղն է Ձեզ էլ, մեզ էլ, որ այս օրն ենք ընկել
«Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. «Ժողովուրդ»
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար. «Հրապարակ»
Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն. «Հրապարակ»
ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը. «Հրապարակ»
Իրանի պատասխանն «ապրիլի 5-ին»
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում

Աթենքին մտահոգե՞լ է հայ-թուրքական հանդիպումը

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը մարտի 4-ին պաշտոնական այց կատարելով Հայաստան, հայտարարել է, որ Երեւանին հայտնելու է Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ վերջին զարգացումների մասին: Նիկոս Դենդիասը Երեւանում հայտարարել է, որ Հայաստանի հետ ավելի մեծ ձեռքբերումներ են ունենալու եւ ավելի են մտերմանալու: Ի՞նչ է հայտնելու Հունաստանի պաշտպանության նախարարը Երեւանին, կապված Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ «վերջին զագացումների» հետ:

Հույն-թուրքական վերջին տարիների լարվածության «վերջին զարգացումները» համարվում էր այն, որ նապորդ տարի դեկտեմբերի սկզբին Հունաստան այց կատարեց Էրդողանը, որից հետո հայտարարվեց, որ երկու երկրները որոշակիորեն շրջանցում են լարվածությունն ու գնում հարաբերության կարգավորման: Դենդիասը Երեւանին պետք է հայտնի, որ չնայած այդ անտուրաժին, գործնականում այդ հարաբերության հեռանկարին հավատալ պետք չէ՞, եւ դա պետք է հաշվի՞ առնել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերության կարգավորման գործընթացը դիտարկելիս: Համենայն դեպս Հունաստանի նախարարի հայտարարության համատեքստում ուշադրության է արժանի մի բան:

Օրեր առաջ Հունաստան էր այցելել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ, եթե Հունաստանն ուներ Հայաստանին Թուրքիայի հետ իր հարաբերության «վերջին զարգացումների» մասին հայտնելու որեւէ բան, ապա դա կարող էր անել հենց այդ ժամանակ, Երեւանին տեղեկատվություն փոխանցելով ամենաբարձր մակարդակով: Նշանակու՞մ է արդյոք, որ, եթե այդ տեղեկությունները իր հետ Երեւան է բերում Հունաստանի պաշտպանության նախարարը, ապա խնդրո առարկան այն «վերջին զարգացումներն» են, որոնք տեղի են ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում եւ որոնք կարող են շարունակվել հատուկ բանագնացների հնարավոր մոտակա հանդիպմանը, որի մասին ակնարկվել է ֆորումի ընթացքում:

Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը պանելային քննարկմանը հայտարարեց, թե հայաստանցի գործընկեր Ռուբինյանին կառաջարկի հաջորդ շաբաթ՝ այսինքն ընթացիկ շաբաթ հանդիպել Երեւանում: Ռուբինյանը հայտարարեց, թե կքննարկեն հանդիպումները շարունակելու հարցը: Պաշտոնական հայտարարություն գոնե առայժմ չի եղել՝ քննարկե՞լ են արդյոք, եւ ի՞նչ են պայմանավորվել: Այդ ֆոնին Հունաստանի պաշտպանության նախարարը այցելում է Երեւան, որի ընթացքում հայտարարում, թե Երեւանին կփոխանցի տեղեկություններ հույ-թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ: Աթենքը ակնկալում է, որ դրանք պետք կլինեն Երեւանին հայ-թուրքական հնարավոր հանդիպմա՞նը, թե՞ նպատակը պարզապես Երեւանին ինչ-ինչ համաձայնությունից զերծ պահելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում