Wednesday, 17 04 2024
«Սաքարթվելո»՝ Վրաստան. գոռում էին ցուցարները. գիշերը հատուկ ջոկատայինները կոշտ ուժ կիրառեցին
13:45
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգեկոչման միջոցառում կանցկացնի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ
Տիգրան Մկրտչյանը Հունաստանի իշխող կուսակցության երիտասարդներին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող գործոնները
13:41
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության hիշատակի օր
Ուղիղ․ Հարգանքի տուրք Կարեն Դեմիրճյանի հիշատակին՝ նրա ծննդյան օրվա առիթով
Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում է
Խանութի հետնամասում կրակել է 47-ամյա արարատցու ոտքերին
ՊՆ նախկին վարչական շենքը պայթեցվեց
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է Հայաստանին զինելու մեջ
Ուղիղ․ Վահան Քերոբյանի քրեական գործի ընթացքից մանրամասներ է ներկայացնում նրա փաստաբանը
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Փարիզը «սեղմում է» Ալիեւին
Վրաստանի նախագահը դիմել է Մակրոնին ու Միշելին
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
10:45
Նավթի գները նվազել են- 16-04-24
Ուղիղ․ Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը
10:15
Rheinmetall-ը Լիտվայում սպառազինության գործարան կկառուցի
Լուերի առավոտյան թողարկում 10։00
Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վաչական շրջանում
Եթե այս օրենքն անցավ Վրաստանում, հաջորդը լինելու է Հայաստանը
Քննարկվել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցը
Նման խուլիգանական պահվածքը հստակ հասցեատեր ունի և պատվիրատու
Տեղումներ չեն սպասվում
Պարոն Փաշինյան, տեղն է Ձեզ էլ, մեզ էլ, որ այս օրն ենք ընկել
«Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. «Ժողովուրդ»
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը. «Հրապարակ»

Ռուսաստանի հարավկովկասյան անկման մեջ Հայաստանը մեղավոր չէ

Իլհամ Ալիեւին երկրային եւ երկնային բոլոր մեղքերի մեջ մեղադրելու անառարկելի հիմքեր կան, բայց որ նա Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես անկեղծ է, կասկած չկա:  Փետրվարի 25-ին նա հայտարարեց, թե գիտեր, որ «Խոջալուն եւ մյուս օկուպացված տարածքները նույնպես ազատագրվելու են, բայց չէի կարող այդ մասին այն ժամանակ ասել, երբ հարցնում էին, թե ինչ է լինելու Խոջալուի, մյուս տարածքների հետ»: Տարեսկզբին նաեւ եւս մեկ բացահատում է արել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ստորագրվել է «ջենթմելական համաձայնությամբ» եւ կողմերը պայմանավորվել էին, որ «այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) ամեն ինչ մնում է՝ ինչպես կա»: Այսինքն, իրավա-քաղաքական ստատուս-քվոն չպետք է փոփոխության ենթարկվեր առնվազն մինչեւ 2025-ի տարեվերջ:

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել՝ հայտնի է: Էական է հասկանալ, թե ինչպե՞ս է տեղի ունեցել: Այստեղ, թվում է, պետք է կողմնորոշվել Լեռնային Ղարաբաղ Հայաստանից «սպառազինություններ, զենք եւ զինամթերք, կենդանի ուժ տեղափոխելու» մասին Բաքվի քարոզչության հանդեպ Ռուսաստանի ձկնային լռությամբ. Մոսկվան երբեք եւ ոչ մի մակարդակով Բաքվի այդ քարոզչությունը ոչ միայն չի հերքել, թեեւ խոսքը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու «ռազմականացաման» մասին էր, այլեւ դրան չի էլ անդրադարձել:

Ինչու՞: Չէ՞ որ ֆորմալ առումով Ալիեւը միջազգայնորեն կասկածի տակ էր դնում ոչ միայն ՌԴ խաղաղապահ զորախմբի անաչառությունը, այլեւ իրավիճակը կառավարելի պահելու կարողունակությունը: Ըստ էության, ստացվում է, որ Մոսկվան շահագրգռված էր Լեռնային Ղարաբաղում եւ «նրա շուրջ» իրավիճակի սրացմամբ: ԼՂ հարցի ոչնչացման ընթացքը մոտավորապես սա է, որ տրամաբանորեն պետք է հասներ Լաչինի միջանցքի շրջափակման, ապա՝ Արցախի լիակատար շրջափակման, ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում «լոկալ նշանակության հակաահաբեկչական գործողության» եւ հայ բնակչության տոտալ բռնատեղահանության: Փոխարենն ի՞նչ պիտի ստանար Ռուսաստանը՝ բացառապես ռուս-թուրք-ադրբեջանական հարաբերությունների տիրույթի հարց է:

Ակնհայտ է մի բան. խաղը շահած Ալիեւը «պարտամուրհակի վճարումից» հրաժարվում է կամ փորձում է իր համար հնարավորինս ոչ շատ ցավոտ գին վճարել: Եւ ո՞րն է այստեղ Հայաստանի մեղքը: Որ սեպտեմբերի 19-ին Լաչինի միջանցքը չի՞ գրոհել, պատերազմն իր սուվերեն տարածք չի՞ տեղափոխել: Շուշիի Հռչակագիրը Թուրքիային պարտավորեցնում է Ադրբեջանի դեմ որեւէ ռազմագործողության դեպքում անհապաղ եւ ամբողջ ծավալով նրա կողմից պատերազմի մեջ մտնել: Ումի՞ց է Թուրքիան Ադրբեջանին ապահովագրում ոչ միայն ռեգիոնալ, այլեւ աշխարհաքաղաքական ֆորս-մաժորից: Հայաստանի՞ց: Նման դեպքի համար ռուսները հայտնի խոսք ունեն. «Քո անկման համար ես մեղավոր չեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում