Wednesday, 17 04 2024
«Սաքարթվելո»՝ Վրաստան. գոռում էին ցուցարները. գիշերը հատուկ ջոկատայինները կոշտ ուժ կիրառեցին
13:45
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգեկոչման միջոցառում կանցկացնի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ
Տիգրան Մկրտչյանը Հունաստանի իշխող կուսակցության երիտասարդներին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող գործոնները
13:41
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության hիշատակի օր
Ուղիղ․ Հարգանքի տուրք Կարեն Դեմիրճյանի հիշատակին՝ նրա ծննդյան օրվա առիթով
Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում է
Խանութի հետնամասում կրակել է 47-ամյա արարատցու ոտքերին
ՊՆ նախկին վարչական շենքը պայթեցվեց
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է Հայաստանին զինելու մեջ
Ուղիղ․ Վահան Քերոբյանի քրեական գործի ընթացքից մանրամասներ է ներկայացնում նրա փաստաբանը
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Փարիզը «սեղմում է» Ալիեւին
Վրաստանի նախագահը դիմել է Մակրոնին ու Միշելին
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
10:45
Նավթի գները նվազել են- 16-04-24
Ուղիղ․ Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը
10:15
Rheinmetall-ը Լիտվայում սպառազինության գործարան կկառուցի
Լուերի առավոտյան թողարկում 10։00
Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վաչական շրջանում
Եթե այս օրենքն անցավ Վրաստանում, հաջորդը լինելու է Հայաստանը
Քննարկվել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցը
Նման խուլիգանական պահվածքը հստակ հասցեատեր ունի և պատվիրատու
Տեղումներ չեն սպասվում
Պարոն Փաշինյան, տեղն է Ձեզ էլ, մեզ էլ, որ այս օրն ենք ընկել
«Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. «Ժողովուրդ»
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը. «Հրապարակ»

Եվրամիությունը գազի գնորդ է, ռիսկերը մնում են Ալիեւի վրա

Բաքվում ավարտվել է «Հարավային գազային միջանցքի» Կոնսուլտատիվ խորհրդի երկօրյա նիստը: Դատելով ադրբեջանական մամուլի արձագանքներից, գլխավոր հարցում, այն է՝ ո՞վ եւ ի՞նչ միջոցներով պետք է արդիականացնի Բաքու-Էրզրում գազատարի ենթակառուցվածքները եւ մեծացնի թողունակությունը, ոչ մի համաձայնության չի կայացել: Իշխանամերձ լրատվամիջոցներն ակնարկում են, որ Եվրամիությունը նախապատվություն է տալիս վերականգնվող էներգիան, եւ եվրոպական բանկերը շահագրգռված չեն աշխաջրածնային էներգետիկ ծրագրերի ֆինանսավորմամբ:

Կարելի է հասկանալ, որ Ադրբեջանը «Հարավային գազային միջանցքի» արդիականացման եւ թողունակության մեծացման ծրագիր իրականացնելու համար դիմել է եվրոպական բանկերին՝ ներգրավելու անհրաժեշտ փոխառություններ կամ վարկեր, սակայն բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել: Կոնսուլտատիվ խորհրդի նիստի շուրջ Բաքվի տեղեկատվական արձագանքներից հասկացվում է նաեւ, որ առկա է նաեւ այլ խնդիր. եթե նախկինում եվրոպական ընկերությունները պատրաստ էին երկարաժամկետ պայմանագիր կնքել եւ նույնիսկ կանխավճարումներ անել, ապա այսօր նրանք գերադասում են գործել «բիրժային գնումների» սկզբունքով:

Ըստ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Սամիր Շարիֆովի, դա «բավական ռիսկային է եւ բոլոր մանրամասնությունները նախապես ճշտելու անհրաժեշտություն կա»: Ըստ էության, Բաքվում զգուշանում են, որ «Հարավային գազային միջանցքի» արդիականացման, թողունակության մեծացման, գազի նոր հանքավայրերի շահագործման ահռելի ծախսերի դիմաց Եվրամիությանից տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազի գնման երկարաժամկետ եւ կայուն երաշխիքներ կարող են չստանալ: «Բիրժային գնումը» հեղհեղուկ հասկացություն է, վաղը շուկայում կհայտնվի նոր վաճառող, կառաջարկի ավելի մատչելի գին, եվրոպական ընկերությունները նախապատվությունը կտան նրան, հաջորդ տարի՝ երրորդին:

Իսկ Ադրբեջանի համար ԵՄ հետ գազային համաձայնագիրը տնտեսականից ավելի քաղաքական նշանակություն ունի: Բրյուսելում, ըստ ամենայնի, հենց դրանից էլ խուսափում են: Եւ դա շատ օրինաչափ է. Եվրամիությունը Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը չի թոթափում, որպեսզի կախված լինի Ադրբեջանից կամ ստիպված լինի ընդունել խաղի ադրբեջանական կանոնները: Եվրամիությունը հստակ ասում է, որ ինքը գազի գնորդ է, մյուս բոլոր հարցերի պատասխանատվությունը կամ ծանրությունը մնում է վաճառող կողմի վրա: «Բիրժային գնման» սկզբունքով ադրբեջանական գազը գրավիչ եւ մատչելի կլինի՞՝ եվրոպական ընկերությունները պարտաճանաչ կվճարեն համաձայենցված գինը, պայմաններն ընդունելի չե՞ն լինի՝ նախապատվությունը կտան այլ երկրի:

Ասել, թե տարաձայնություններն անհաղթահարելի են, ճիշտ չէ: Բայց պետք է արձանագրել էականը. ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը կառուցվում է քաղաքական բաղադրիչը հնարավորինս նվազագույնի հասցնելու տրամաբանությամբ: Բրյուսելի գլխավոր ազդակն այն է, որ ադրբեջանական գազից որեւէ կախվածություն չունի, ընդհակառակը՝ Բաքուն պետք է շահագրգռված լինի էներգեակիրների եվրոպական շուկայում մնալու եւ ներկայություն ընդլայնելու հեռանկարով: Իսկ թե ի՞նչ «ռիսկերի» մասին է ակնարկում Ադրբեջանի էներգետիկայի նախարարը, միայն կարելի է ենթադրել: Բայց Եվրամիությունը, կարծես, Բաքվի հետ «ռիսկեր կիսելու» մտադրություն չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում