Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Հայաստանի ծակված հովանոցն ու նոր աշխարհագրությունը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ ՌԴ հետ ռազմա-տեխնիկական գործակցությունը Հայաստանի հաշվեկշռում 96 տոկոսից հասել է 10 տոկոսից ավելի նվազ ցուցանիշի: Որքանո՞վ են այդ թվերը ստույգ, ասելը շատ բարդ է, որովհետեւ ռազմա-տեխնիկական գնումների հետ կապված հարցերի մմի զգալի մասը հասկանալիորեն ենթակա չէ հանրայնացման, հետեւաբար ցուցանիշները ստուգելու հնարավորությունները հարաբերական են: Այդուհանդերձ, նաեւ բավականին տեսանելի է, որ Հայաստանը զգալիորեն ընդլլայնել է ռազմական գնումների աշխարհագրությունը: ԱԽ քարտուղարն ասում է, որ դա ՌԴ ընտրությունն էր, Հայաստանն ընդամենը փնտրել է չաշխատող համակարգին այլընտրանք:

Դա իհարկե Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության իրավունքն է, եւ այստեղ թերեւս քննարկումները ավելորդ են: Ավելորդ չեն կարող լինել միայն մասնագիտական քննարկումները, թե Հայաստանը նոր աշխարհագրությամբ որքանով է կարողանում ձեռք բերել որակյալ եւ Հայաստանի կարիքներին համարժեք սպառազինություն, ինչ արդյունավետությամբ են նոր ձեռքբերումները ադապտացվում հայկական զինված ուժերի համակարգին, այլ կերպ ասած՝ որքան արագ է մեր բանակը յուրացնում նոր ռազմատեխնիկան ու սպառազինությունը: Տոկոսային հարաբերությունները շատ կարեւոր են նաեւ այստեղ:

Միեւնույն ժամանակ, առանցքային նշանակության հարց է եւ այն, թե այդուամենայնիվ ինչպիսի կոնցեպտով է Հայաստանը կառուցում սպառազինության գնումների նոր աշխարհագրությունը՝ որտեղից ինչ պատահի՞, թե՞ այդուհանդերձ կա մշակված հայեցակկարգ, թե ինչ առանցքով է վերականգնվում մատակարարումների գործընթացը եւ դրանով իսկ՝ բանակի արդիականացումը, հետպատերազմյան վերականգնումը: Գոնե առերեւույթ, տեղեկկատվական հոսքերից դատելով հնարավոր է եզրակացնել, որ Հայաստանի նոր ռազմա-տեխնիկական հիմնական գործընկերը Հնդկաստանն է, ինչը թերեւս պայմանավորված է երկու էական հանգամանքով:

Նախ, Հնդկաստանի ռազմաարդյունաբերությունը կարծես թե բավականին մոտ է ռուսական տեխնոլոգիաներին, իսկ որոշ մասով էլ պարզապես դրանց տեղայնացումն է: Հետեւաբար, հնդկական ռազմաարդյունաբերական արտադրանքի ձեռքբերումը Հայաստանի զինուժի համար կդյուրացնի ադապտացիայի հարցը, այն էապես չի գտարբերվի հայկական բանակի գոյություն ունեցած սպառազինական կոնցեպտից, քանի որ կոնցեպտի խորքային փոփոխությունը պահանջում է ահռելի թե ժամանակ, թե փող, թե նաեւ քաղաքական-դիվանագիտական աշխատանք: Մյուս հանգամանքը այն է, որ Հնդկաստանն այդուհանդերձ պետություն է, որն ինքը փորձում է դիրքավորվել այսպես ասած բոլորի հետ աշխատելու սկզբունքով, միաժամանակ դիրքավորվելով նաեւ որպես նոր խաղացող միջազհային մեծծ մասշտաբում:

Սա իհարկե նվազեցնում է քաղաքական խնդիրները, եւ ավելին՝ Հնդկաստանի հետ աշխատանքը Հայաստանին կարող է օգտակար լինել նաեւ այդ «փորձի տեղայնացման» իմաստով, հաշվի առնելով, որ Հայաստանի համար էլ ռազմավարական խնդիրը բոլորի հետ աշխատելն է, այլ ոչ թե մեկի փոխարեն մյուսի հովանոցի տակ հայտնվելը: Վերջին հաշվով, ցանկացած հովանոց ունի չաշխատելու հավանականություն, առավել եւս, որ անկանխատեսելի են լինում նաեւ տեղումները, դրանց բնույթը, դրանց ընթացքում քամու ուղղությունը եւ այլն:

Եվ այդ իմաստով, Հայաստանի համար թերեւս պետք է լինի մեկ այլ ռազմավարական նպատակ՝ Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական գործակցության տեսակարար կշիռը նվազեցնել առանց Հայաստանի ռազմա-տեխնիկական հաշվեկշտի ընդհանուր նվազման: Այլ կերպ ասած, այդուհանդերձ աշխատել նաեւ ՌԴ հետ ռազմա-տեխնիկական գործակցության ծավալները վերականգնելու ուղղությմամբ, միեւնույն ժամանակ չխախտելով բազմաղբյուր տրամաբանությունն ու ՌԴ-ից կախվածությունը նվազեցնել հենց այլ աղբյուրներից եկողն ավելացնելով, կամ այլ կերպ ասած՝ պրոգրեսիվ տրամաբանությամբ բազմազանեցնելով գործակցության աշխարհագրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում