Wednesday, 17 04 2024
ՊՆ նախկին վարչական շենքը պայթեցվեց
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է Հայաստանին զինելու մեջ
Ուղիղ․ Վահան Քերոբյանի քրեական գործի ընթացքից մանրամասներ է ներկայացնում նրա փաստաբանը
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Փարիզը «սեղմում է» Ալիեւին
Վրաստանի նախագահը դիմել է Մակրոնին ու Միշելին
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
10:45
Նավթի գները նվազել են- 16-04-24
Ուղիղ․ Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը
10:15
Rheinmetall-ը Լիտվայում սպառազինության գործարան կկառուցի
Լուերի առավոտյան թողարկում 10։00
Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վաչական շրջանում
Եթե այս օրենքն անցավ Վրաստանում, հաջորդը լինելու է Հայաստանը
Քննարկվել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցը
Նման խուլիգանական պահվածքը հստակ հասցեատեր ունի և պատվիրատու
Տեղումներ չեն սպասվում
Պարոն Փաշինյան, տեղն է Ձեզ էլ, մեզ էլ, որ այս օրն ենք ընկել
«Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. «Ժողովուրդ»
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար. «Հրապարակ»
Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն. «Հրապարակ»
ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը. «Հրապարակ»
Իրանի պատասխանն «ապրիլի 5-ին»
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում

«Ելքի» թարգմանությունից մինչեւ «վերջնագիր»

Որքան հիշվում է՝ հայ քաղաքական –հանրային գործիչներից, փորձագետներից ոչ ոք ոչ միայն չտագնապեց, անգամ ուշադրություն չդարձրեց, թե ինչու՞ ռուսաստանյան մամուլը 2017թ. խորհրդարանական ընտրություններով Հայաստանի Ազգային ժողովում ձեւավորված «Ելք» դաշինք-խմբակցությունը  թարգմանաբար «выход» անվանեց եւ նրան վերագրեց Հայաստանը ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս բերելու գործընթաց նախաձեռնելու  դերակատարություն: «Ելք» բառը հայերենում ունի ոչ միայն եւ ոչ այնքան «դուրս գալու» կամ «հեռանալու» որքան՝ «հնարավորության» իմաստ: Եւ խորհրդարանական «Ելք» դաշինք-խմբակցությունն էլ քաղաքական այլընտրանքի, նոր հնարավորության պատգամախոս էր ներկայանում:

Այսօր ՌԴ արտգործնախարար Լավրովը փաստացի Հայաստանին դիվանագիտական վերջնագիր է ներկայացրել՝ պաշտոնապես հայտարարել՝ մնու՞մ է ՀԱՊԿ-ում, թե՞ հեռանում է: Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրուցում արտահայտված մտքերին եւ շատ նկատելիորեն նենգափոխելով նրա խոսույթը, Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ եթե դա պաշտոնական տեսակետ է եւ արտահայտում է ժողովրդի կարծիքը, ապա հայ-ռուսական հարաբերությունների կոմպլեքս վերանայման անհրաժեշտություն է ծագում:

Նա Հայաստանին «կշտամբել» է, որ հարաբերություններ է զարգացնում ոչ թե մերձավոր հարեւանների, այլ նրանց թշնամիների հետ: Սա չափազանց զգաստացնող է: Ենթատեքստով հասկացվում է, որ «իմ թշնամու բերակամն իմ թշնամին է» սկզբունքն է դրված ՌԴ արտագործնախարարի հայտարարության, այսպես ասած՝ քաղտեխնոլոգիական կառույցի հիմքում: Բարդ է ասել՝ Ռուսաստանի արտգործնախարարն ակնկալում է, որ Ալիեւը կորդեգրի «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» կեցվա՞ծք, թե՞ ակնհայտ սպառնալիքի հասցեատերը հայ հանրությու՞նն է:

Ադրբեջանական մամուլն առայժմ միայն փաստն է արձանագրել, փորձագիտական, առավել եւս՝ քաղաքական գնահատական դեռեւս չի հնչել: Ուշագրավ է, սակայն, որ Խոջալուի դեպքերի տարելիցի առթիվ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Քերիմլին Իլհամ Ալիեւին կոշտ քննադատել է «ռուսական օկուպացիոն զորքերի ներկայությամբ «Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակի» հուշարձանի հիմնարկեքի» համար եւ հանրությանը կոչ արել, որ պահանջեն «Ադրբեջանի տարածքից դուրս բերել ռուսական զորքերը»: Սա, երեւի, հենց Ալիեւի ցանկությունն է, որ նա հնչեցնում է գրպանային ընդդիմության շուրթերով:

Լավրովի «վերջնագրի» հրապարակայնացմանը գրեթե ունիսոն՝ մամուլում հայ քաղաքագետի այն տեսակետն է տարածվել, որ Մոսկվայում տեղյակ են Հայաստանի իշխանությունների մտադրություններից եւ «ամեն կերպ պատժելու են Հայաստանին, ինչպես եղավ հարյուր տարի առաջ»: Մեկ այլ քաղաքագետ, որ վերջերս Մոսկվայում «հակագաղութատիրական» միջոցառման է մասնակցել, վստահաբար հայտարարել է, որ Հայաստանն «Ադրբեջանին փրկեց Ռուսաստանից»: Ի՞նչ է նյութվում: Ինչպե՞ս է Երեւանն արձագանքելու ՌԴ արտգործնախարարի «վերջնագրին»:

Ռուսաստանը, երեւի, որոշում է վերանայել Հարավային Կովկասում իր ներկայության սկզբունքները եւ պարամետրերը: Հայաստանը կարո՞ղ է անհրաժեշտ ճկունությամբ հաղթահարել այդ լրջագույն փորձությունը: Կա՞ հանրային լայնաֆորմատ կոնսոլիդացիայի ռեսուրս եւ համախմբման քաղաքական կամք: Առայժմ, կարծես, դեստրուկտիվ մեխանիզմներ են գործում եւ վերագործարկվում կամ վերագործարկման նախապատրաստվում: Իսկ ժամանակը բոլոր կողմերից «սեղմում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում