Wednesday, 17 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Սաքարթվելո»՝ Վրաստան. գոռում էին ցուցարները. գիշերը հատուկ ջոկատայինները կոշտ ուժ կիրառեցին
13:45
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգեկոչման միջոցառում կանցկացնի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ
Տիգրան Մկրտչյանը Հունաստանի իշխող կուսակցության երիտասարդներին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող գործոնները
13:41
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության hիշատակի օր
Ուղիղ․ Հարգանքի տուրք Կարեն Դեմիրճյանի հիշատակին՝ նրա ծննդյան օրվա առիթով
Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում է
Խանութի հետնամասում կրակել է 47-ամյա արարատցու ոտքերին
ՊՆ նախկին վարչական շենքը պայթեցվեց
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է Հայաստանին զինելու մեջ
Ուղիղ․ Վահան Քերոբյանի քրեական գործի ընթացքից մանրամասներ է ներկայացնում նրա փաստաբանը
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Փարիզը «սեղմում է» Ալիեւին
Վրաստանի նախագահը դիմել է Մակրոնին ու Միշելին
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
10:45
Նավթի գները նվազել են- 16-04-24
Ուղիղ․ Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը
10:15
Rheinmetall-ը Լիտվայում սպառազինության գործարան կկառուցի
Լուերի առավոտյան թողարկում 10։00
Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վաչական շրջանում
Եթե այս օրենքն անցավ Վրաստանում, հաջորդը լինելու է Հայաստանը
Քննարկվել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցը
Նման խուլիգանական պահվածքը հստակ հասցեատեր ունի և պատվիրատու
Տեղումներ չեն սպասվում
Պարոն Փաշինյան, տեղն է Ձեզ էլ, մեզ էլ, որ այս օրն ենք ընկել
«Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. «Ժողովուրդ»

Պուտինի արցախյան «դավաճանությանը» Տիրասպոլի արձագանքը

Փետրվարի 28-ին Տիրասպոլում գումարվել է ինքնահռչակ Մերձդնեստրի հանրապետության բոլոր մակարդակների պատգամավորների համագումար: Մոսկվայում ակնկալիքներ ունեին, որ համաժողովը, հիմք ընդունելով 2006թ. «Համաձա՞յն եք, որ Մերձդնեստրի մոլդովական հանրապետությունը ինքնիշխանություն հռչակի եւ կամավոր միավորվի Ռուսաստանի Դաշնությանը» հարցով անցկացված հանրաքվեի արդյունքները, կդիմի ՌԴ-ին՝ Մերձդնեստրն իր կազմում ընդունելու միջնորդությամբ: Հաջորդ օրը նախատեսված էր ՌԴ նախագահ Պուտինի ամենամյա Ուղերձի հրապարակումը, եւ Տիրասպոլի «չելոբիտիեն» կարող էր առիթ հանդիսանալ, որպեսզի Դաշնային ժողովն առնվազն ի պաշտպանություն Մերձդնեստրի հանրապետության Հայտարարություն ընդուներ:

Երեւում է՝ Տիրասպոլում ընտրել են չափազանց զգուշավոր տարբերակ. համագումարը հրավիրվել է, Ռուսաստանին հղված Դիմումն ընդունվել, բայց միայն՝ դիվանագիտական աջակցություն եւ տնտեսական օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով: Մոսկվայի արձագանքը համարժեք էր. ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մերձդնեստրի խնդրանքն առնվել է ի գիտություն, եւ Ռուսաստանը բավարար ջանքեր կգործադրի: Իսկ իշխանությանը մոտ կանգնած մամուլի տրամադրվածությունը բոլորովին այլ է: Ճիշտ է, Տիրասպոլը քարոզչական բացահայտ հարձակման չի ենթարկվում, բայց ակնարկներից հասկացվում է, որ Մոսկվայում սկզբունքորեն մի դժգոհություն ունեն. ինչու՞ Մերձդնեստրը չի դադապարտել Ուկրաինային, որը Ռուսաստանի հետ պատերազմի առաջին իսկ օրերից փակել է ինքնահռչակ հանրապետության հետ սահմանը:

Մոսկվային, երեւում է, ամենեւին չի հուզում, որ Մերձդնեստրի բնակչության մեկ երրորդն էթնիկ ուկրաինացի է, նրանցից շատերը ձեռք են բերել Ուկրաինայի քաղաքացիություն, եւ Կիեւի դեմ Տիրասպոլի ցանկացած կոշտ «մարմնաշարժ» կարող է ներքին հակասություններ սադրել: Կամ էլ, բացառված չէ, հենց նման սցենար է կանխածրագրվել, որպեսզի իրավիճակը ներկայացվի իբրեւ Մերձդնեստրում ռուս բնակչության դեմ Ուկրաինայի «կազմակերպած եւ հովանավորած ագրեսիա»՝ դրանից ենթադրվող հետեւանքներով հանդերձ:

Regnum-ի մեկնաբանը, դիտարկելով, որ Տիրասպոլի համաժողովին «բացակայել է ՌԴ պետական սիմվոլիկան, մի բան, որ նախադեպը չունի, իսկ ելույթ ունեցողներն Ուկրաինայի հասցեին քննադատական ոչ մի խոսք չեն հնչեցրել»՝ հեգնում է, թե Մերձդնեստրի քաղաքական էլիտան Ռուսաստանին Եվրամիության հետ հարաբերություններում «դիվանագիտական ճկունության խորհուրդ է տվել»: Նա նաեւ արձանագրում է, որ Մերձդնեստրից ելքի հարցում նկատվում է «Մոլդովայի համապատասխան կառույցների հետ համագործակցության միտում»: Փաստացի դա նշանակում է, որ ինքնահռչակ հանրապետության բնակչությունը ճանաչում է Մոլդովայի օրենքները եւ արտերկիր մեկնում եւ վերադառնում է որպես Մոլդովայի քաղաքացի:

Ըստ էության, Մերձդնեստրը հասկացրել է, որ մտադիր չէ լինել Արեւմուտքի հետ Ռուսաստանի դիմակայության ֆորպոստ կամ «ռուսական աշխարհի ծայր արեւմտյան սահման» եւ նախընտրում է խնդրի խաղաղ-բանակցային կարգավորումը: «Դա, գուցե, մարտավարական նահանջ է, գուցե՝ Դնեստրի ձախափնյակի էլիտայի ընտրություն, բայց խնդրի լուծումը սկզբունքորեն պայմանավորված է Ուկրաինայում պատերազմի ելքով» – եզրափակել է Regnum-ի խմբագրականի հեղինակը:

Լեռնային Ղարաբաղում Պուտինի ակնհայտ «դավաճանությունը»  չէր կարող չանհանգստացնել Տիրասպոլի իշխանություններին, քաղաքական էլիտային եւ հանրությանն առհասարակ: Ի՞նչ վստահություն կարելի է ունենալ մի երկրի եւ նրա առաջնորդի հանդեպ, որի ռազմական ներկայության պայմաններում տեղի է ունենում ահաբեկչական պատերազմ, զանգվածային եւ լիակատար բռնատեղահանություն, ԼՂ վարչա-քաղաքական իքնության ոչնչացում: Ի՞նչ երաշխիք, որ Քիշնեւի հետ սկզբունքային պայմանավորվածության դեպքում Մոսկվան չի հանձնի նաեւ Մերձդնեստրը: Իսկ եթե այդպես է, ինչի դեմ ոչ մի առարկություն հակառակում համոզելու հիմք չէ, ապա Տիրասպոլն ինչու՞ չընտրի Քիշնեւի հետ դեմ առ դեմ կարգավորման տարբերակը: Մանավանդ որ այդ ընտրությունը տանում է դեպի Եվրամիություն, անվտանգության եվրա-ատլանտյան միջավայր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում