Wednesday, 17 04 2024
ՊՆ նախկին վարչական շենքը պայթեցվեց
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է Հայաստանին զինելու մեջ
Ուղիղ․ Վահան Քերոբյանի քրեական գործի ընթացքից մանրամասներ է ներկայացնում նրա փաստաբանը
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Փարիզը «սեղմում է» Ալիեւին
Վրաստանի նախագահը դիմել է Մակրոնին ու Միշելին
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
10:45
Նավթի գները նվազել են- 16-04-24
Ուղիղ․ Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը
10:15
Rheinmetall-ը Լիտվայում սպառազինության գործարան կկառուցի
Լուերի առավոտյան թողարկում 10։00
Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վաչական շրջանում
Եթե այս օրենքն անցավ Վրաստանում, հաջորդը լինելու է Հայաստանը
Քննարկվել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցը
Նման խուլիգանական պահվածքը հստակ հասցեատեր ունի և պատվիրատու
Տեղումներ չեն սպասվում
Պարոն Փաշինյան, տեղն է Ձեզ էլ, մեզ էլ, որ այս օրն ենք ընկել
«Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. «Ժողովուրդ»
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար. «Հրապարակ»
Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն. «Հրապարակ»
ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը. «Հրապարակ»
Իրանի պատասխանն «ապրիլի 5-ին»
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում

Ու՞մ համար է Նիկոլ Փաշինյանը փոխում խաղի կանոնը

Օրեր առաջ Հայաստանի կառավարությունը խոշոր տնտեսվարողներից մեկից ստացավ հերթական նվիրատվությունը: ՄՏՍ ընկերությունը, որն ունի նոր սեփականատեր, կառավարությանը նվիրեց բաժնետոմսերի 20 տոկոսը: Սրա նածադեպը ստեղծվեց Զանգեզուրի պղնձամոլիբդեննային կոմբինատի առիթով, որի նոր սեփականատերը 2021 թվականին կառավարությանը նվիրեց 12,5 տոկոս բաժնեմաս: Մոտավորապես այդպիսի նվիրատվության շուրջ պայմանավորվածություն կա Ամուլսարի հանքը ծրագրի մասով, որ իրականացնելու է Լիդիան ընկերությունը:

Անցնող շաբաթ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մի շարք ոլորտներում գործունեություն ծավալող խոշոր ընկերություններին կառավարությունը պետք է մղի բաց բաժնետիրական ընկերության ռեժիմի դաշտ, այլապես այդ ընկերությունները ստիպված կլինեն վճարել հարկային այլ դրույքաչափեր: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը առնվազն մի շարք ոլորտներում խոշոր ընկերությունների համար փոխում է խաղի կանոնները, հայտարարելով, որ «նվերները» գնում են ոչ թե իր, կամ իր որեւէ մերձավորի, այլ «ժողովրդի գրպանը»՝ բյուջե: Սա մեղմ ասած հակասական իրավիճակ է: Մի կողմից, պետությունը փաստացի «փայ» է մտնում բիզնեսին, ու թեեւ առերեւույթ փայատեր դառնում է պետության տերը՝ ժողովուրդը, այդուհանդերձ որեւէ մեկը միրամիտ չէ եւ պատկերացնում է, թե ինչպիսի երեւույթ է պետական բյուջեն եւ ինչպիսին է դրա բաշխման «մշակույթը»:

Միեւնույն ժամանակ, ինչպե՞ս է ընդունելու խաղի նոր կանոնը խոշոր բիզնեսը, ինչպե՞ս է արձագանքելու պետության բաժնետիրական հավակնություններին: Այստեղ իհարկե հարկ է նկատել թերեւս, որ իրավիճակը չարժե ենթարկել այսպես ասած դասական տնտեսագիտական չափման, քանի որ Հայաստանի թե աշխարհաքաղաքական, թե տնտեսա-քաղաքական գործոնները մի շարք հանգամանքների բերումով որոշակիորեն հեռու են դասական չափումներից: Հետեւաբար, կառավարությունն ու բիզնեսը կարող են գալ որոշակի համաձայնությունների «արտադասական» կանոնների շուրջ, եթե սկզբունքային համաձայնություն լինի պայմանավորված կանոնները պահպանելու հարցում: Խոսքն իհարկե կարող է վերաբերեյլ թերեւս առանձնահատուկ, ռազմավարական նշանակության խոշոր ոլորտներին: Այդ իմաստով գլխավոր հարցը այն է, թե պետական բաժնեմասից ստացվող շահույթը ու՞ր է ուղղվելու դե ֆակտո:

Դե յուրե այն ուղղվելու է բյուջե, իսկ դե ֆակտո՝ «սնուպդոգությա՞ն», եթե փորձենք այսպես ասած պատկերավոր բնորոշել բյուջետային ծախսի մեղմ ասած անհաշվենկատության երեւույթը: Սա է գլխավոր հարցը, որի շուրջ, բիզնեսի հետ իր պայմանավորվածություններից զատ, կառավարությունը պետք է երկաթյա եւ թափանցիկ, հաշվետվողական մեխանիզմի շուրջ պայմանավորվածության գա հանրության հետ, որպեսզի թե դե յուրե, թե դե ֆակտո ստացվի, որ այդ փողը գնալու է իրապես ժողովրդի գրպանը, այլ ոչ թե դա լինելու է քողարկիչ ցանց: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խաղի կանոնը գնահատել հանրօգուտ եւ պետականանպաստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում