Wednesday, 17 04 2024
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը
Մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Փարիզը «սեղմում է» Ալիեւին
Վրաստանի նախագահը դիմել է Մակրոնին ու Միշելին
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
10:45
Նավթի գները նվազել են- 16-04-24
Ուղիղ․ Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը
10:15
Rheinmetall-ը Լիտվայում սպառազինության գործարան կկառուցի
Լուերի առավոտյան թողարկում 10։00
Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վաչական շրջանում
Եթե այս օրենքն անցավ Վրաստանում, հաջորդը լինելու է Հայաստանը
Քննարկվել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցը
Նման խուլիգանական պահվածքը հստակ հասցեատեր ունի և պատվիրատու
Տեղումներ չեն սպասվում
Պարոն Փաշինյան, տեղն է Ձեզ էլ, մեզ էլ, որ այս օրն ենք ընկել
«Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. «Ժողովուրդ»
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար. «Հրապարակ»
Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն. «Հրապարակ»
ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը. «Հրապարակ»
Իրանի պատասխանն «ապրիլի 5-ին»
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի

Պատերազմի ցմահ գործիքը

Հայաստանի արտաքին գործերի նախարարը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունեցել արտաքին մի շարք գործընկերների հետ, որոնք այս կամ այն ձեւաչափով ներգրավված են Կովկասի շուրջ զարգացումներում, ներգրավված են Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման ջանքերում եւ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում՝ ուղղակի, թե անուղղակկի ներգրավվածությամբ: Խոսքը առավելապես արեւմտյան հարթակների ներկայացուցիչների, եվրաատլանտյան շրջանակի պաշտոնյաների հետ հանդիպման մասին է:

Այդ հանդիպումների մասին հաղորդագրությունները ըստ էության ստանդարտ են, քննարկվում են ռեգիոնալ հարցերը, խաղաղության հեռանկարները: Բայց այդպես էլ պարզ չէ՝ խաղաղության հեռանկարները այդ ամենի արդյունքում դառնում են առավել զուլա՞լ, թե՞ մշուշոտ: Ավելին, հարցը նույնիսկ թվում է ավելորդ, քանի որ լսելով կողմերի, մասնավորապես Ադրբեջանի հայտարարությունները, հստակ է դառնում, որ Ադրբեջանը պահպանում է իր բոլոր պայմանները եւ առնվազն հրապարակային խոսույթում որեւէ կերպ չի նշմարվում Բաքվի առավելապաշտության հիմնարար փոփոխություն: Բարդ է պատկերացնել, որ հռետորաբանության մակարդակում չփոխվող Բաքուն փոխվում է բանակցային սենյակների փակ դռների հետեւում: Այդպես չի կարող լինել, եթե կա այդ սենյակներում տեսականում գոյություն ունեցող որեւէ այլ բան խաղաղության տեսքով եւ բովանդակությամբ իմպլեմենտացնելու անհրաժեշտություն:

Ադրբեջանի վարքագիծը վկայում է, որ նա չունի որեւէ խաղաղություն կառուցելու մտադրություն: Բայց, այստեղ իհարկե խնդիրը լոկ Բաքվի ցանկությունը չէ: Կովկասում խաղաղությունը պահանջված չէ ավելի վեր՝ աշխարհաքաղաքական մակարդակում, ու թեեւ այստեղ ըստ քաղաքական հայացքների, գաղափարական ուղղությունների, ըստ համակրանքների կամ այլ գործոնների՝ յուրաքանչյուր ոք «նշանակում» է պատերազմի իր շահառուին, այդուհանդերձ պետք է թերեւս վեր կանգնել այդ ամենից եւ արձանագրել, որ՝ քանի դեռ բաց է Կովկասի աշխարհաքաղաքական, ռազմա-ստրատեգիական ստատուս-քվոյի հարցը, ապակայունությունը կամ պատերազմը բաց հարց է լինելու դրանով հետաքրքրված բոլոր կենտրոնների համար:

Եվ դա ոչ թե այն պատճառով, որ բոլորն էլ վատն են եւ չկա լավ ու վատ, խաղաղասեր կամ ռազմատենչ, այլ որովհետեւ համաշխարհային պատմության պարզ, օբյեկտիվ, օրինաչափ իրողություն է, որ գերտերությունների կամ ռեգիոնալ տերությունների համար նպատակին հասնելու հարցում կիրառելի են բոլոր գործիքները եւ մեթոդները՝ աայդ թվում ուժային, ըստ անհրաժեշտության գործի դնելու համար: Ադրբեջանն ընդամենը շատ ավելի լավ գիտե այդ պարզ ճշմարտությունը, առավել եւս, որ հենց դրա շրջանակում է կարողացել հասնել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի եւ հայաթափման, համաձայնելով գործիքի կարգավիճակին: Իսկ դա կարգավիճակ է, որ Իլհամ Ալիեւը ստանձնել է ցմահ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում