Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Անկարան հայտնել է, որ Էրդողանի ու Ասադի հանդիպում դեռ նախատեսված չէ

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի անձնական հանդիպում տեսանելի ապագայում նախատեսված չէ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

«Նման հանդիպում տեսանելի ապագայում նախատեսված չէ, սակայն աշխատանքներ են տարվում այն ​​կազմակերպելու ուղղությամբ», – ասել է Քըլըչը՝ պատասխանելով Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցին։

Սիրիական խնդրի կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայի և Թուրքիայի ղեկավարները կարող են հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ՝ ավարտին հասցնելով կարգավորման ճանապարհային քարտեզին վերաբերող աշխատանքը, ինչը կվերականգնի դիվանագիտական ​​հարաբերությունները երկու երկրների միջև։

Սակայն Ասադը բացառեց Էրդողանի հետ անձնական հանդիպման հնարավորությունն այն պայմաններում, երբ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում։ Նրա կարծիքով՝ ներկայիս իրավիճակում Թուրքիայի նախագահի հետ բանակցությունները կնշանակեն Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսի օկուպացիայի ճանաչում։

Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները վատթարացան 2011 թվականին Սիրիայում հակամարտության բռնկումից հետո, միևնույն ժամանակ սիրիացի փախստականների հոծ խմբերն անցան Թուրքիա։ Երկու երկրների միջև դիվանագիտական ​​կապերը խզվեցին։

Անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Էրդողանը լրագրողներին ասել էր, որ իր ռուս գործընկեր Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի ղեկավարի մասնակցությամբ։ Այդ գագաթնաժողովին, նրա խոսքով, պետք է նախորդեն բանակցությունները հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Նման հանդիպումներ եղել են ավելի վաղ, որոնց ընթացքում քննարկվել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի պատրաստման հարցերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում