Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Դարանակալել է սգո սրահի տարածքում, ապա հարձակվել ու բռնություն գործադրել եղեգնուտցու նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2023 թվականի օգոստոսի 31-ին Վանաձոր քաղաքի սգո սրահներից մեկի դիմաց տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասի նախաքննությունը։

Նշված օրը ժամը 16:15-ին, նախ ահազանգ էր ստացվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցներ հնչելու վերաբերյալ։ Ավելի ուշ՝  16:51-ին, հաղորդում էր ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ ձախ ազդրի պատռված վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակիչ։

Իրականացված քննությամբ պարզվել է միջադեպին մասնակիցների շրջանակը, նրանց ինքնությունները, ինչպես նաև հանցագործության կատարման շարժառիթը։

Մասնավորապես փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձորի 33-ամյա բնակիչը լարված, անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Եղեգնուտ գյուղի բնակչի հետ՝ վերջինիս և իր ընկերոջ միջև տեղի ունեցած վիճաբանության, ինչպես նաև անձնական այլ հարցի պատճառով, և մտադրվել է վրեժխնդիր լինել վերջինից։

Այդ նպատակով, իր հանցավոր մտադրությունն իրագործելու համար, իր մոտ կրելով ապօրինի կերպով ձեռք բերած «ՏՏ» տեսակի ատրճանակին նմանվող ատրճանակ և դրանից կրակելու համար նախատեսված փամփուշտներ, 33-ամյա տղամարդը խմբով՝ ընկերոջ և  քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, Եղեգնուտի բնակչին կյանքից զրկելու դիտավորությամբ, 2023թ. օգոստոսի 31-ին գնացել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող սգո սրահի տարածք, դարանակալել։

Տեսնելով, որ Եղեգնուտի բնակիչը ընկերոջ հետ դուրս է գալիս սգո սրահի տարածքից և մոտենում իր մեքենային՝ խմբի անդամները դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով  մոտեցել են նրանց։ Իջնելով մեքենայից, փոխլրացնելով մեկը մյուսի գործողությունները, վտանգի տակ դնելով նաև սգո սրահից դուրս եկող այլ անձանց կյանքն ու առողջությունը՝ 33-ամյա տղամարդն ու նրա ընկերը ժամը 16:10-ի սահմաններում կրակոցներ են արձակել Եղեգնուտի բնակչի ուղղությամբ։

Արդյունքում վնասվել է դեպքի վայրում կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում գտնվել է ավտոմեքենայի սեփականատերը:

Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ինքնապաշտպանվելու նպատակով Եղեգնուտի բնակիչն ատրճանակից, վերջինիս՝ դեպքի վայրում եղած եղբոր որդին՝ ինքնաձիգից կրակոցներ են արձակել և անզգուշությամբ հրազենային վնասվածքներ պատճառել Եղեգնուտի բնակչի 29-ամյա ընկերոջը, ով մինչ այդ ռազմամթերք չհանդիսացող ձայնային պայթուցիչ է նետել 33-ամյա տղամարդու ու նրա ընկերոջ  ուղղությամբ, ինչից հետո վերջիններս դիմել են փախուստի:

33-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով` համակցված բացակայելու արգելքով և 5մլն դրամի չափով գրավով։

Նրա վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝  հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Ավելի վաղ դատարան են ուղարկվել նաև Եղեգնուտի բնակչի եղբորորդու վերաբերյալ վարույթի նյութերը, ում մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը կամ կրելը)։

33-ամյա տղամարդու ընկերոջ մասով քրեական վարույթը կասեցվել է՝ նրա հետախուզման մեջ գտնվելու հիմքով։

Վերջիններիս հետ դեպքի վայրում եղած երրորդ անձի ինքնությունը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում