Wednesday, 24 04 2024
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

Թուրքիայի առաջարկը Հայաստանին՝ ընդդեմ Ֆրանսիայի

Անկարան Երեւանին առաջարկում է անցկացնել հատուկ բանագնացների հանդիպում Երեւանում, հաջորդ շաբաթ: Այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է Թուրքիայի հատուկ բանագնաց Սարդար Քըլըչը, ասելով, որ այդպիսի առաջարկ է անում իր հայաստանցի գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, որը եւս մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Ռուբինյանը չի տվել արագ պատասխան, ասելով, թե կքննարկեն հաջորդ հանդիպման հարցը: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ Քըլըչը Երեւանում հանդիպման առաջարկ է անում գրեթե երկամյա դադարից հետո: 2022 թվականի հուլիսի 1-ի հանդիպումից հետո Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները չեն հանդիպել, ու հանկարծ՝ հնչում է առաջարկ, այն էլ Երեւանում հանդիպելու առաջարկ, եւ դա անում է Թուրքիան: Իհարկե Անկարան նոր չէ, որ առաջարկում է հանդիպել ոչ թե երրորդ երկրներում, այլ՝ Հայաստանում ու Թուրքիայում: Երեւանը ձեռնպահ է մնում այդ մոդելով հանդիպումներից, ինչը թերեւս ողջախոհ քայլ է, քանի որ Անկարայի համար անկասկած առավել նախընտրելի է Երեւանի հետ «մեն-մենակ» մնալը, հաշվի առնելով քաշային կատեգորիաների մեծ տարբերությունը՝ եւ հետեւաբար դրանցից բխող մի շարք հանգամանքների առումով մեծ առավելությունը:

Հետեւաբար, թուրքական առաջարկն իր մեջ կարող է պարունակել որոշակի դիվանագիտական ծուղակ: Եվ չի բացառվում, որ դա նաեւ պայման է՝ հանդիպումները շարունակելու համար, եւ ըստ ամենայնի այն, որ Երեւանը չի բավարարել այդ պայմանը, Անկարան հրաժարվել էր հանդիպումներից: Բայց ինչու՞ է Քըլըչը որոշել Անթալիայի ֆորումում բարձրաձայնել այդ առաջարկը: Պա՞ն է որսում, երբ Երեւանի համար բավականին դժվար կլինի մերժելը, երբ առաջարկը հնչում է Կովկասի ընդհանուր խաղաղության մասին պանելային քննարկման մթնոլորտում, թե՞ Թուրքիային մտահոգողն այլ է եւ Երեւանին ուղղված առաջարկի «պատճառը» Ֆրանսիան է:

Համենայն դեպս բավականին ուշագրավ է, որ առաջարկը հնչում է հայ-ֆրանսիական ինտենսիվ երկօրյա շփումներից հետո, երբ խոսք գնաց հարաբերության նոր որակի մասին: Ավելին, դրանից հետո Հայաստանը ուշագրավ հաղորդակցություն է ունենում Վրաստանի, Հունաստանի եւ Իրաքի հետ: Երեւանին արվող առաջարկով Թուրքիան ըստ ամենայնի փորձում է մրցակցել Ֆրանսիայի «առաջարկների» հետ, հաշվի առնելով այն, որ Կովկասի ուղղությամբ Ֆրանսիայի աշխուժության եւ ամուր դիրքեր ունենալու առանցքային շարժառիթներից մեկը Թուրքիայից բխող ռազմավարական մարտահրավերներին հակազդելն է: Ի՞նչ կանի Երեւանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում