Շարմ Ալ Շեյխի իշխանությունները որոշում են կայացրել փակել այդ ծովափնյա քաղաքի որոշ լողափեր, քանի որ վերջին օրերին գրանցվել է շնաձկների հարձակման մի քանի դեպք: Շնաձկների զոհ են դարձել 3 ռուս և 1 ուկրաինացի զբոսաշրջիկներ: Նրանցից մեկը զրկվել է ձեռքից: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Այս տարածքում շնաձկների հայտնվելը հազվադեպ է: Անցած տարի էլ են եղել հարձակումներ գիշատիչ այս ձկների կողմից: Անցած տարի դրանց զոհ էր դարձել ֆրանսուհի մի զբոսաշրջիկ, որը հանգստանում էր Կարմիր ծովի լողափերից մեկում: