Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային ուղղությամբ առաջիկայում մեծածավալ աշխատանքներ են նախատեսված

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ։ Ինչպես տեղեկանում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատված կատարած այցի արդյունքները‚ շինարարության նախապատրաստական ու մոբիլիզացիոն աշխատանքների ընթացքը: 32 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը կառուցվելու է ՀՀ կառավարության ֆինանսական և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային միջոցներով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը‚ ողջունելով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներին‚ կարևորել է նշված ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը։ Նա ընդգծել է‚ որ Հյուսիս-հարավի հարավային ուղղությամբ առաջիկայում մեծածավալ աշխատանքներ են նախատեսված‚ ուստի Ճանապարհային դեպարտամենտը դիտարկում է այս ուղղությամբ մասնագիտական ռեսուրսները զարգացնելու հարցը։

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչ Վասիլի Գլուխովը շեշտել է‚ որ իրենց կողմից պատրաստ են անել առավելագույնը՝ ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար։ Եվրասիական հիմնադրամի առաքելության անդամները‚ ներկայացնելով իրենց դիտարկումները Սյունիքի մարզ կատարած այցից‚ նշել են‚ որ տպավորությունները դրական են. կապալառուի կողմից ընթանում են ակտիվ մոբիլիզացիոն աշխատանքներ‚ արդեն իսկ տեսանելի են այն տեղամասերը‚ որտեղ շատ մոտ ապագայում հնարավոր է սկսել շինարարությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տեղական շինարարական կազմակերպությունների ներուժը Հյուսիս-հարավի հարավային հատվածի շինարարության ընթացքում ներգրավելու հարցին։ Գոռ Ավետիսյանը հատկապես առանձնացրել է այն հանգամանքը‚ որ նման խոշոր միջազգային ծրագրերը զարգացնում են նաև շինարարական ներուժը մեր երկրում։ Մասնավորապես‚ Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության ծրագրի շրջանակներում կառուցվելու են բազմաթիվ կամուրջներ‚ թունելներ‚ և այդ փորձը կարող է հիմք դառնալ Հայաստանում կամրջաշինության ու թունելաշինության զարգացման գործում։

Ավետիսյանի խոսքով՝ վերջին տարիներին պետության կողմից ճանապարհաշինության ոլորտում կատարված մեծ ներդրումները նպաստել են‚ որպեսզի տեղական կազմակերպությունները հզորանան։

«Ճանապարհային դեպարտամենտ»-ից հիշեցնում են, որ Քաջարան-Ագարակ հատվածում կկառուցվի 32 կմ ճանապարհ‚ 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում