Wednesday, 24 04 2024
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում

Անկարան իջեցնում է հայ-թուրքական գործընթացի կարգավիճակը եւ բարձրացնում գինը

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Անթալիայի դիվանագիտական ֆորումում կազմակերպված պանելային քննարկմանը, որ վերաբերել է Կովկասին, հայտարարել է, թե սա ոչ թե կարգավորման, այլ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխադարձ վստահության ստեղծման գործընթաց է:

Ըստ էության, այդ հայտարարությունը նշանակում է գործընթացի «կարգավիճակի» իջեցում: Որովհետեւ, վստահության ստեղծման գործընթացը շատ հարաբերական, ընդհանուր հասկացություն է, ի տարբերություն կարգավորման, որը ենթադրում է շատ ավելի առարկայականություն: Այն, որ Անկարան նվազեցնում է գործընթացի կամ խնդրի կարգավիճակը, նույնիսկ զարմանալի էլ չէ: 2022 թվականի հուլիսի հանդիպումից ի վեր, որ տեղի ունեցավ Վիեննայում, Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները չեն հանդիպել:

Ավելին, ըստ էության որեւէ շոշափելի առաջընթաց չի գրանցել նաեւ այն պայմանավորվածությունը, որի մասին հայտարարվել էր Վիեննայի այդ հանդիպումից հետո: Իսկ հայտարարվել էր այն մասն, որ պայմանավորվել են մոտ ապագայում վերականգնել ուղիղ ավիաբեռնափոխադրումները, ինչպես նաեւ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: Դրանից անցել է ավելի քան մեկուկես տարի, սակայն չկա որեւէ շոշափելի տեղաշարժ, եւ անկասկած է, որ դրա բացակայությունը Թուրքիայի ցանկության բացակայության հետեւանք է:

Կարող է թվալ, որ Անկարան հարցը կապում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, առավել եւս, որ այդ մասին բավականին բաց հայտարարում են թուրք պաշտոնյաները: Գործնականում սակայն, Անկարայի համար հայ-ադրբեջանական կարգավորումը ավելի շուտ թերեւս պատրվակ է, իսկ բուն հարցը այն է, որ Թուրքիան դե ֆակտո իջեցնելով գործընթացի կարգավիճակը, դե ֆակտո բարձրացնում է դրա գինը այն դերակատարների համար, որոնք ըստ էության Կովկասի աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի այս կամ այն տրամաբանության առանցքային շահառու են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում