Wednesday, 17 04 2024
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը
Մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Փարիզը «սեղմում է» Ալիեւին
Վրաստանի նախագահը դիմել է Մակրոնին ու Միշելին
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
10:45
Նավթի գները նվազել են- 16-04-24
Ուղիղ․ Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը
10:15
Rheinmetall-ը Լիտվայում սպառազինության գործարան կկառուցի
Լուերի առավոտյան թողարկում 10։00
Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վաչական շրջանում
Եթե այս օրենքն անցավ Վրաստանում, հաջորդը լինելու է Հայաստանը
Քննարկվել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցը
Նման խուլիգանական պահվածքը հստակ հասցեատեր ունի և պատվիրատու
Տեղումներ չեն սպասվում
Պարոն Փաշինյան, տեղն է Ձեզ էլ, մեզ էլ, որ այս օրն ենք ընկել
«Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. «Ժողովուրդ»
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար. «Հրապարակ»
Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն. «Հրապարակ»
ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը. «Հրապարակ»
Իրանի պատասխանն «ապրիլի 5-ին»
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի

Պուտինի «մտրակը եւ քաղցրաբլիթը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի երկու պալատների համատեղ նիստում հրապարակեց ամենամյա Ուղերձը, որ կարելի է անվանել նաեւ նրա նախընտրական ծրագիր: Այդ բավական ծավալուն փաստաթուղթը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասին: Առաջին մասում նա, կարծես, նմանակեց Երկրորդ համաշխարհային կամ Հայրենական մեծ պատերազմի տարիների Իոսիֆ Ստալինին՝ շեշտադրելով «այսպես կոչված Արեւմուտքի նորգաղաթականության դեմ Ռուսաստանի բազմազգ ժողովրդի միսանկանությունը, սուվերեն որոշումներ ընդունելու վճռականությունը, հանրային բոլոր խավերի, քաղաքական համակարգի, գործարար շրջանակների համախմբվածությունը»:

Պուտնի Ուղերձից պարզ դարձավ, որ Ռուսաստանն Ուկրաինայի հարցում որեւէ կառուցողական երկխոսության ոչ միայն պատրաստ չէ, այլ նման քննարկումների մեջ մտնելու մտադրություն չունի: Նա վերստին օգտագործեց «Նովոռուսիա» անվանումը՝ նկատի ունենալով ոչ միայն Ղրիմը եւ Դոնբասը, այլեւ ուկրաինական մարզերը, որ մասնակիորեն վերահսկվում են Ռուսաստանի կողմից: Ի դեպ, այդ տարածքներում եւս Ռուսաստանի նախագահի ընտրություններ են նշանակված: Պատահակն չէր, թերեւս, նաեւ Մերձդնեստրի բոլոր մակարդակների պատգամավորների համագումարի երեկվա դիմումը, որով Մոլդովայի այդ տեղաշրջանի ներկայացուցիչներն Ռուսաստանից օգնություն խնդրեցին:

Ռուսաստանի նախագահի Ուղերձի արտաքին քաղաքական հիմնական ազդակն այն էր, որ Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ ունի ԲՐԻԿՍ, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, Աֆրիկայի հյուսիսի եւ արաբական աշխարհի եւ Լատինական Ամերիկայի երկրների հետ: Այդուհանդերձ, նա որեւէ երկիր չառանձնացրեց, ինչից կարելի է ենթադրել, որ հատկապես Չինաստանի հետ ռազմավարական դաշինքի ծրագիրը, մեղմ ասած՝ «չի աշխատում»: Այս իմաստով Պուտինը ռուսաստանցիներին ներշնչեց, որ դժվարությունները ժամանակավոր են, պատվաբեր եւ կարող էր կրկնել Ստալինի ասույթը. «Ամեն ինչ՝ ռազմաճակատի համար, ամեն ինչ՝ հաղթանակի համար, թշնամին կջախջախվի, հաղթանակը մերը կլինի»:

Ուղերձի երկրորդ մասում Ռուսաստանի նախագահը հրապարակայնացրեց մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնելու, գործող արտոնություններն ընդլայնելու, դրանց գործողության ժամկետը երկարաձգելու պետական նպատակադրվածություն: Եթե պատերազմի երկարաձգման, կորուստների հետ հաշտվելու, դժվարությունները համախմբված հաղթահարելու հորդորները հանրության «մեջքին մտրակ» էին, ապա սոցիալական խոստումներն ակնհայտորեն այն «քաղցրաբլիթն» էր, որ Պուտինը հրամցրեց շուրջ 145 միլիոն մարդու:

Բայց հարց է՝ պատերազմի երկարաձգման եւ դիմակայության խորացման պայմաններում այդ «քաղցրաբլիթը» կլինի՞: Պուտինն ասաց, որ չորս տարի հետո համաշխարհային ՀՆԱ-ի կառուցվածքում ԲՐԻԿՍ երկրների բաժինը կգերազանցի Արեւմուտքին: Հնարավոր է՝ դա ստույգ հաշվարկ է, բայց ի՞նչ կապ ունի, ասենք, Հարավ-աֆրիկյան հանրապետության կամ Չինաստանի ՀՆԱ-ն Ռուսաստանի հետ: Որեւէ մեկն իր ազգային համախառն ներքին արդյունքը Մոսկվայի հետ չի կիսելու, որպեսզի Վլադիմիր Պուտինը, դիցուք, ծնելիության եւ բազմազավակության խթանման ծրագիր իրականացնի:

Պուգաչովի ժամանակներից Ռուսաստանը սոցիալական բունտի սպառնալիքի երկիր է: Ցարիզմը տապալվել է ոչ թե քաղաքական ազատությունների, այլ՝ սոցիալական բարեկեցության ակնկալիքով: Նույն տրամաբանությամբ են իշխանության եկել բոլշեւիկները եւ ամեն ինչ ձախողել՝ Խորհրդային Միության ժողովուրդներին մշտապես ներշնչելով, որ կոմունիզմը կգա, երբ կպարտվի միջազգային իմպերիալիզմը: Նույնը Վլադիմիր Պուտինն է ասում: Իսկ ռուսները հայտնի խոսք ունեն՝ «կանգնել նույն փոցխի վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում