Wednesday, 24 04 2024
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է Միասնական սոցիալական ծառայության պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր բացահայտելու մասին

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձը մի շարք անձանց համար թոշակավորման փաստաթղթեր ձևակերպելու համար 2023 թվականի նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր չափի գումարներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս. Հ.-ն, զբաղեցնելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, իրենց դիմած կնոջ կենսաթոշակի գործի կազմման համար նրա ամուսնուց պահանջել և իր աշխատասենյակում ստացել է ընդհանուր 400.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Ս. Հ.-ն մեկ այլ անձի կենսաթոշակի գործին վերաբերող համապատասխան փաստաթղթերը ձևակերպելու համար 2023 թվականի նոյեմբերին նրանից ստացել է 60.000 ՀՀ դրամ կաշառք:

Մեկ այլ դրվագով պարզվել է, որ Ս. Հ.-ն երկքաղաքացի անձի համար թոշակավորման փաստաթղթեր ձևակերպելու համար նրա ընկերոջից պահանջել է մեկ տարվա կենսաթոշակի չափով, ընդհանուր՝ 432.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ս. Հ.-ն, կաշառք ստանալու պատրվակով իր իշխանական լիազորություններն օգտագործելով, մեկ այլ թոշակառուի օգտին իբրև թե ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ կենսաթոշակի գործի կազմման, այդ գործում վերջինիս աշխատանքային ստաժի տևողության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար պահանջել է մեկ տարվա կենսաթոշակի չափով գումար: Արդյունքում, պայմանավորվածության համաձայն, Ս. Հ.-ն նրանից ստացել է 300.000 ՀՀ դրամ :

Վերը նշված հանցավոր արարքների համար Ս. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի մասի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում