Wednesday, 24 04 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է

Ադրբեջանն Արցախի նախկին պաշտոնյաներին արդեն «դատավճիռ» է կարդում

Ադրբեջանի Փաստաբանների կոլեգիայի նախագահ Անար Բաղիրովը հայտարարել է, որ Արցախի առեւանգված նախկին նախագահները եւ մյուս պաշտոնյաները փաստաբանական օգնություն են ստանում ոչ միայն պետության հաշվին, այլեւ՝ պայմանագրային հիմունքներով: Հասկացվում է, որ իշխանությունները թույլատրել են, որ ապօրինի կալանավորված անձինք իրենք փաստաբան ընտրեն, բայց թե ովքե՞ր են նրանց իրավունքների ոչ պետական պաշտպանները՝ պարզություն չկա: Անար Բաղիրովի խոսքերից հասկացվում է, որ Ալիեւն այդ քայլին գնացել է միջազգային որոշակի ճնշման տակ: Բաղիրովն ասում է, որ միջազգային կառույցները համոզվել են, որ Ադրբեջանում «անկախ փաստաբանի ինստիտուտը կայացած է եւ գործում է»:

Այս քարոզչությունը, գուցե, միջազգային որեւէ հետեւանք ունենար, եթե ադրբեջանցի պաշտոնյան շատ հակիրճ խոսքում Արցախի նախկին նախագահների եւ մյուս պաշտոնյաների հասցեին մի քանի անգամ չօգտագործեր «ղարաբաղյան սեպարատիստներ» բնորոշումը, որն արդեն իսկ իրավական է, քանի որ Ադրբեջանի քրեական օրենսդրությունը ծանր պատիժ է  նախատեսում անջատողականության, դրա քարոզչության, այդ նպատակով մարդկանց հավաքագրելու եւ նույնիսկ խորհրդանշաններ պահելու, պատրաստելու, գործածելու եւ տարածելու համար:

Իրավական ի՞նչ պաշտպանության մասին կարող է խոսք լինել, եթե Փաստաբանների կոլեգիայի նախագահը նախնական կալանքի մեջ գտնվող անձանց արդեն իսկ հանցագործ է նշանակում: Իրավապաշտպանության հիմքում մի սկզբունք կա. մարդն անմեղ է, քանի դեռ նրան մեղսագրվող արարքը դատարանի կողմից վերջնական վճռով հանցանք չի որակվել, նրա նկատմամբ օրինական պատիժ չի նշանակվել: «Ղարաբաղյան սեպարատիստ» բնորոշումն արդեն իսկ «դատավճիռ» է: Այս պայմաններում այլեւս էական չէ, թե ով է պաշտպանում կալանավորված անձանց շահերը, պետության կողմի՞ց է վարձատրվում, թե՞՝ կալանավորվածի կամ նրա ընտանիքի անդամների:

Եթե Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնականը սոցիալական X (նախկին Թվիթեր) ցանցում գրառում է կատարում եւ Արցախի նախկին նախագահներին եւ մյուս պաշտոնյաներին անվանում «Խոջալուի ցեղասպանության կազմակերպիչներ» եւ բաց հայտարարում, որ նրանք «շուտով կկանգնեն դատարանի առաջ» ի՞նչ արդարադատություն: Ալիեւը նրանց բոլորին արդեն «դատավճիռ» է կարդացել ստալինյան ոճով. «Կարեւորը՝ մարդ լինի, հոդված միշտ կգտնվի»: Այստեղ է, որ կարեւորվում է իրավիճակին համարժեք միջազգային արձագանքը:

Իհարկե, խոսքն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին չէ: Արցախի նախկին նախագահներին, մյուս պաշտոնյաներին ներկայացված է «մարդկայնության դեմ հանցանքի» մեղադրանք: Այս դեպքում ո՞րն է գերակա, տվյալ երկրի ազգային օրենսդրությու՞նը, թե՞՝ միջազգային իրավունքը: Կամ եթե Ադրբեջանն իրոք «հիմնավոր ապացույցներ ունի»՝ ինչպես Բաքվի քարոզչությունն է պնդում, ապա ինչու՞ չի պահանջում, որ «Խոջալուի ցեղասպանության եւ մյուս պատերազմական հանցագործությունների» գործով միջազգային իրավական ընթացակարգ կիրառվի:

«Նրանք (Արցախի նախկին նախագահները եւ մյուս պաշտոնյաները) կկանգնեն ադրբեջանական դատարանի առաջ» – հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազը: Կա՞, արդյոք, միջազգային պահանջ, որպեսզի Արցախի նախկին նախագահների եւ մյուս պաշտոնյաների «գործով» դատաքննությունը հանձնվի այլ ատյանի: Ադրբեջանի գլխավոր դատախազը նաեւ պնդել է, որ նրանք «դատվելու են ադրբեջանական օրենսդրությամբ՝ պահպանելով միջազգային կոնվենցիաների պահանջները»: Երեւում է՝ իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում