Wednesday, 24 04 2024
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մյունխենի բաց եւ փակ հարցերը Անթալիայում

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ավարտել են մյունխենյան բանակցությունը, որ տեւել է երկու օր՝ փետրվարի 28-29-ին: Այդ հանդիպումից հետո տարածած հայտարարության համաձայն, նախարարները պայմանավորվել են շարունակել բաց հարցերի շուրջ քննարկումները: Միջնորդ Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են խաղաղոււթյան «խիզախ, բայց միեւնույն ժամանակ դժվարին ճանապարհով»: Ըստ Բերբոքի, այդ ճանապարհին կարեւոր է յուրաքանչյուր քայլ եւ Գերմանիան պատրաստ է աջակցել դրան:

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Բերբոքի հետ երկու օր քայլել են Մյունխենում բառի բուն եւ պատկերավոր իմաստով, նրանք թե բանակցել են, թե զբոսնել: Եվ ո՞րն է արդյունքը, բացի ինքնին հանդիպման փաստից: Իհարկե լարվածության պայմաններում հանդիպումն ինքնին դրական է եւ կարեւոր, սակայն, երբ հանդիպումը չունի արդյունք եւ առաջընթաց, ապա այն կարող է ընդամենը հետաձգել, բայց միաժամանակ խորացնել լարվածությունը:

Եվ ուրեմն, Միրզոյանի եւ Բայրամովի հետ քայլելով, ինչի՞ է հասել Անալենա Բերբոքն ու Գերմանիան: Մյունխենի հանդիպմանը հաջորդած հայտարարությունները չեն պարունակում այդ հարցի վերաբերյալ մոտավոր կամ առարկայորեն շոշափելի պատասխան: Այդպիսի բացակայությունները սովորաբար պայմանավորված են լինում կամ որեւէ առաջընթացի եւ արդյունքի բացակայությամբ, կամ արձանագրված արդյունքը խնայելու նպատակով, ինչը նշանակում է, որ արդյունքը բավականին փխրուն է: Բոլոր դեպքերում, հայտարարությունը, որ պայմանավորվել են շարունակել աշխատանքը բաց հարցերի շուրջ, հնարավոր է գնահատել դրական, եթե անգամ Մյունխենում որեւէ բաց հարցի շուրջ չի եղել որեւէ հավասարակշռված համաձայնություն:

Թե Միրզոյանը, թե Բայրամովը Մյունխենից մեկնել են Անթալիա, որտեղ մարտի 1-ին մեկնարկում է դիվանագիտական ամենամյա ֆորումը: Հայտնի է,, որ դրա շրջանակում Հարավային Կովկասի հարց քննարկելու են Թուրքիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարները: Ի՞նչ օրակարգով է աշխատելու Հայաստանի արտգործնախարարը, որը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցել է նաեւ 2022 թվականին եւ հանդիպել այն ժամանակ արտգործնախարար Չավուշողլուի հետ: Ի դեպ, Մյունխենում բանակցող հայկական պատվիրակության կազմում էր նաեւ հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը, որը սակայն 2023 թվականի ամբողջ ընթացքում չի անցկացրել որեւէ հանդիպում թուրքական կողմի բանագնաց Սարդար Քըլըչի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում