Wednesday, 24 04 2024
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա

Պուտինի «մերկությունը». կայցելի՞ նա Թուրքիա

Գերմանիայի տնտեսության Արեւելյան կոմիտեի պատվիրակության հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացահայտեց Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականության սնանկությունը, երբ ասաց, թե կարծում է, որ Մոսկվան «լավ է հասկանում՝ ինչ է կատարվում եւ ճանաչում է նոր իրողությունները»:

Խոսքը սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակի մասին է: Ալիեւի այս ընդգծումը կարելի էր ռուս-ադրբեջանական համերաշխության արձանագրում համարել, եթե հաջորդիվ նա չասեր, որ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան պետք է աշխատեն Ադրբեջանի հետ, հակառակ դեպքում «իրավիճակն այն չի լինի, ինչ ծրագրել են նրանք»:

Ի՞նչ են ծրագրել ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Եթե ճիշտ է Ռուսաստանի պաշտոնական քարոզչությունը, իսկ ռուսաստանցի փորձագետներն անկեղծ են իրենց դիտարկումներում, ապա հավաքական Արեւմուտքը խնդիր է դրել Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից: Ալիեւն ասում է, որ այդ ծրագիրն իրականացնելու համար ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան պետք է Ադրբեջանի հետ աշխատեն՝ որպես «իր բանակով, տնտեսությամբ, միջազգային լայն կապերով Հարավային Կովկասի առաջատար երկրի»: Իսկ ո՞վ է Ադրբեջանին ճանաչում իբրեւ հարավկովկասյան հեգեմոնի: Ալիեւի ասելով՝ Ռուսաստանը, որովհետեւ «լավ է հասկանում, թե ինչ է կատարվում եւ ճանաչում է նոր իրողությունները»:

Փաստացի Ալիեւը Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիային քաղաքական գործարք է առաջարկում. «Ճանաչեք նոր իրողությունները, ընդունեք, որ Ադրբեջանը Հարավային Կովկասի հեգեմոնն է, եւ ձեր ծրագիրն իրականություն կդառնա»: Ալիեւը քաղաքական «ստամբակ» չէ, որպեսզի իրեն անհավասարակշիռ «բռիություն» թույլ տա: Նա պարզորոշ հասկացնում է, որ Ռուսաստանի կողմից «նոր իրողությունների» ճանաչումն իրեն ամենեւին էլ չի կաշկանդում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ աշխարհաքաղաքական նշանակության համաձայնության գնալ:

Նման չափազանց ռիսկային բացահայտում նա մի դեպքում միայն կարող է անել՝ եթե ունի Թուրքիայի զորեղ երաշխավորությունը, որ Պուտինն իրեն «չի անհանգստացնի»: Նույն օրը, երբ Ալիեւն ընդունել է գերմանական պատվիրակությանը, Պուտինը պաշտոնական ուղերձ է հղել ռուս-ադրբեջանական միջռեգիոնալ համագործակցության խորհրդաժողովին, որտեղ Ադրբեջանի հետ հարաբերությունները բնորոշել է «ռազմավարական-դաշնակցային»: Ալիեւն, անկասկած, տեղյակ էր այդ փաստաթղթին եւ փաստացի պատասխանել է, որ ամենեւին էլ այդպես չէ:

Ասել, թե Մոսկվայում չեն նկատում եւ չեն գնահատում Ալիեւի «կսմիթները»՝ երեւի միամտություն կլիներ: Ինչու՞ չեն հակադարձում՝ այլ հարց է: Բայց իրականությունը դրանից չի փոխվում. ռուս-ադրբեջանական հարաբերությունները պայմանավորված են Թուրքիայի աշխարհաքաղաքական ընտրությամբ: Իսկ Անկարան, կարծես, Մոսկվային պարզ հասկացրել է, որ հարաբերությունները զուտ առեւտրա-տնեսական նպատակահարմարության սկզբունքով են շարունակվելու:

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կամ դաշինքի անդամ երկրների հետ Անկարայի հարաբերությունները սրելու քաղաքականությունը, որ Ռուսաստանը որդեգրել է դեռեւս 2016 թվականին՝ Էրդողանին ապահովագրելով ռազմական հեղաշրջման սպառնալիքից, հեռանկարային չէ: Էրդողանը Պուտինի հետ «քիմիան» օգատագործեց՝ ֆորմալացնելու Հարավային Կովկասում ներկայությունը եւ վերջին շրջանում ակնհայտորեն «ատամ է ցույց տալիս»:

Հարց է, թե այս իրավիճակում ի՞նչ իմաստ ունի Պուտինի Թուրքիա այցը: Տարեկան մի քանի միլիարդ խորանարդ մետր գազի արտահանումն այն թեման չէ, որի համար արժե «սուլթանի ոտքը գնալ»: Անկարան, երեւում է, Ալիեւին շատ թափանցիկ հասկացրել է, որ Արեւմուտքի, մանավանդ Միացյալ Նահանգների հետ «խաղեր տալ» չի կարելի: Տպավորությունը, որ ԱՄՆ-ի «տիրակալության դարաշրջանն ավարտվում է» այնքան է չափազանցված, որքան՝ Մարկ Տվենի մահվան մասին լուրը: Անգամ Հունգարիայի վարչապետ Օրբանն է «անցանկալի» համարել Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի հեռանկարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում