Wednesday, 24 04 2024
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

ՀԱՊԿ-ը փլուզվում է, բայց՝ Կենտրոնական Ասիայից

Փետրվարի 28-ին Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Ուզբեկստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը: Սենատում այն հաստատվելուց հետո կստորագրվի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի կողմից եւ կմտնի ուժի մեջ: Նոր պայմանագիրն ունի, ինչպես ասում են, նաեւ անվտանգային բաղադրիչ. կողմերից մեկի սահմաններին իրավիճակի սրման դեպքում անհապաղ խորհրդատվություններ կսկսվեն, թե ինչպես պաշտպանեն եւ վերահաստատեն խաղաղությունը:

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի կոմիտեի նախագահ Այգյուլ Կուստանի գնահատմամբ՝ նոր պայմանագրի շնորհիվ իր երկիրը «հույս ունի խուսափել տարբեր խնդրահարույց իրավիճակներից»: Խոսքը կոնկրետ ո՞ր երկրի կողմից Ղազախստանի սահմաններին «խնդրահարույց իրավիճակ» ստեղծելու հավանականության մասին է, նա չի մասնավորեցրել: Միայն ընդգծել է, որ ղազախա-ուզբեկական դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը չի հակասում Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ գործող ռազմավարական համագործակցության մասին պայմանագրին:

Ուշագրավն այն է, որ ոչ քաղաքական գործիչները, ոչ փորձագետները չեն խոսել ՀԱՊԿ-ի մասին: Իսկ փաստն այն է, որ Ղազախստանն այդ կազմակերպությանն անդամակցում է, Ուզբեկստանը՝ ոչ եւ բոլորովին վերջերս համատեղ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ: Ղազախստանի քաղաքական գործիչները եւ փորձագետներն, իհարկե, հրապարակային գնահատականներում հավաստիացնում են, որ ղազախա-ուզբեկական նոր պայմանագիրը չի ենթադրում «համատեղ զորամիավորման ստեղծում» եւ ընդգծում են «ահաբեկչության, անջատողականության դեմ պայքարի» առաջնահերթությունը, բայց դա, ըստ երեւույթին, իրական գործընթացները գոնե քարոզչական տիրույթում շատ հավանական հակազդեցությունից ապահովագրելու տպավորություն է թողնում:

Անցյալ տարվա նոյեմբերի առաջին օրերին Աստանայում գումարված՝ Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովն այսպես կոչված «Թուրքական աշխարհի» մինչեւ 2040 թվականը «Տեսլական» է ընդունել: Խորքային ի՞նչ ծրագրեր է այն ընդգրկում՝ հայտնի չէ: Հռչակագրային մասում նպատակ է դրված պաշտպանության եւ անվտանգության հարցերում հասնել «միջխորհրդարանական քննարկումների սինխրոնացման»: Ղազախա-ուզբեկական նոր պայմանագրի բուն նշանակությունը կողմերը գնահատում են այսպես. «Հրաժարվել մրցակցությունից, անցնել փոխլրացման»: Կենտրոնական Ասիայի առաջատար երկրները Ղազախստանը եւ Ուզբեկստանն են: Թուրքմենստանը չեզոքություն է ընտրել, Տաջիկստանը եւ Կիրգիզիան ՀԱՊԿ անդամ են:

Փաստացի ուրվագծվում է Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական նոր ձեւաչափ, որի առանցքում կանխածրագրվում է ղազախա-ուզբեկական դաշնակցությունը: Մյուս երեք երկրները, կախված նրանց աշխարհագրական դիրքից եւ ռազմական, տնտեսական, կոմունիկացիոն եւ ժողովրդագրական ռեսուրսներից, ըստ էության չեն կարող ինքնուրույն դերակատարություն ունենալ կամ հասնել այնպիսի ինտեգրացիայի, որ արտաքին որեւէ կենտրոնի համար գրավիչ կլինի:

ՀԱՊԿ-ն, այսպիսով, գործնականում կորցնում է Կենտրոնական Ասիայի «անվտանգության բարձիկի» նշանակությունը: Մանավանդ որ տարածաշրջանի երկրները բավական արդյունավետ համագործակցում են Աֆղանստանի հետ, ինչին, ի դեպ, տարեսզբից միացել է նաեւ Ադրբեջանը՝ պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ հաստատելով «Թալիբանի» կառավարության հետ: Չափազանց էական հանգամանք է, որ Ղազախստանը եւ Ուզբեկստանը դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը խորհրդարանական վավերացման ռեժիմի են հասցրել անցյալ նոյեմբերին Ֆրանսիայի նախագահի Աստանա եւ Տաշքենդ այցից հետո: Եվրամիության հետ Կենտրոնական Ասիայի երկրների մերձեցումը, ըստ ամենայնի, ռեսուրս է նաեւ Հայաստանի համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում