Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

«Սեւ կատու»՝ իսրայելա-ադրբեջանական «մութ սենյակում»

ToplumTV-ի տեղեկացվածությամբ, որ ադրբեջանական այլ աղբյուրներ դեռեւս չեն փոխանցում, այսօր վաղ առավոտյան Բաքվում Իսրայելի դեսպանատունն իր նստավայրում Ադրբեջանի ՆԳՆ եւ այլ ուժային կառույցների, ամենայն հավանականությամբ՝ Պետական անվտանգության ծառայության,-աշխատակիցների ներգրավմամբ դիպուկահարների զորավարժություն է անցկացրել: Ի՞նչն է Իսրայելի իշխանություններին դրդել նման աննախադեպ քայլի գնալ: Անցյալ շաբաթ ադրբեջանական վտարանդիության լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Բաքվում, մի քանի այլ քաղաքներում եւ շրջաններում տասնյակ կրոնական գործիչներ են ձերբակալվել:

Իսրայելի դեսպանատան նստավայրում դիպուկահարների զորավարժությունը կապ ունի՞ կրոնական գործիչների ձերբակալության հետ, թե հրեական պետությունը կանխարգելիչ քայլի է դիմե՞լ: Տպավորություն է, որ իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում «ինչ-որ բան այն չէ»: Իշխանամերձ haqqin.az-ի ,,սեփականատեր,, եւ գլխավոր խմբագիր Ֆաթուլլաեւը հրապարակայնացրել է, որ տարեսզբից Ադրբեջանը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները, եւ ինքը ստիպված է եղել Թել-Ավիվ հասնել Դուբայով:

Ի՞նչ նպատակով է Ֆաթուլլաեւը գործուղվել Իսրայել: Եթե խնդիրը զուտ լրագրողական է, ապա ինչու՞ նա Իսրայել չի ուղեւորվել ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակման հաջորդ օրը կամ Գազայում ռազմական գործողությունների ամենաթեժ փուլում: Դատելով Ֆաթուլլաեւի իսրայելական տպավորությունների տոնայնությունից, Բաքվում համարում են, որ «հրեական պետության ապագան չափազանց մշուշոտ է»:  Ներկայացնելով իսրայելցի մի քանի վերլուծաբանների հետ հանդիպումները, Բաքվի իշխանական քարոզիչն ակնհայտ հիասթափվածությամբ արձանագրում է, որ հանրության մեծամասնությունը Իրանին չի տեսնում ՀԱՄԱՍ-ի հովանավոր:

Կարելի է եզրակացնել, որ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման նախաձեռնությունը վերագրում են Թուրքիային: Ֆաթուլլաեւը թռուցիկ ակնարկում է իր եւ Իոսիֆ Շագալի հանդիպման մասին: Վերջինս ծնվել է Բաքվում, եղել է Իսրայելի դեսպանը Բելառուսում, ընտրվել է Քնեսեթի պատգամավոր, Իսրայելում Ադրբեջանի առանցքային լոբբիստներից մեկն է, որ սերտորեն կապված է նաեւ Թուրքիայի քաղաքական, փորձագիտական եւ լրագրողական շրջանակների հետ: Բաքվում Ֆաթուլլաեւին Իսրայել գործուղելու ի՞նչ անհրաժեշտություն է ծագել:

Ըստ երեւույթին, կապված իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշման հետ, որ հանգում է Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստինի հռչակմանը, երկու երկրների կամ առնվազն վարչապետ Նաթանյահուի եւ Իլհամ Ալիեւի միջեւ սառնություն է առաջացել: Բաքուն, երեւում է, խնդիր ունի հասկանալու, թե իսրայելական հանրության վերաբերմունքն ինչպիսին է: «Լրագրողական զոնդաժն»  այս դեպքում  եզրակացության հիմք չէ, բայց ընդհանուր պատկերին կարող է «շտրիխներ» հավելել:

Ֆաթուլլաեւը տպավորություն է փոխանցում, որ Իսրայելում արժեզրկվել է «Արեւմուտքը մեզ կպաշտպանի» հանրային տրամադրվածությունը: Սա, թերեւս, արժե դիտարկել այն կտրվածքով, որ Ադրբեջանում էլ    Իսրայելի հետ ռազմավարական համագործակցությունը վերաիմաստավորելու անհրաժեշտություն կա: Մանավանդ որ ամեն ինչ Իրանի վրա բարդելու սպասելիքներն էլ, կարծես, չեն արդարանում: Ընդհակառակը, Բաքվի իշխանական քարոզիչը հասկացնում է, որ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հովանավոր այլ ուժեր են տեսնում:

Անշուշտ, վաղաժամ է ենթադրել, որ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները մտնում են «սառցե դարաշրջան»: Բայց որ առնվազն վարչապետ Նաթանյահուի եւ Իլհամ Ալիեւի միջեւ «սեւ կատու է անցել»՝ կարծես թե բացահայտվում է: Ի՞նչ «մութ սենյակում» է դա տեղի ունենում: Ալիեւն իրեն հռչակել է «իսլամաֆոբիայի դեմ պայքարի առաջամարտիկ»: Նաթանյահուն բացառում է անկախ Պաղեստինի հռչակումը: Դա իսլամաֆոբիա՞ է, թե հրեական պետության գոյության երաշխի՞ք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում