Wednesday, 24 04 2024
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Բեռլինն ի՞նչ առաջարկ ունի Երեւանին եւ Բաքվին

Բեռլինն ուզում է «բանակցային առաջընթացի հարմար հարթակ» տրամադրել, հայտարարել է Գերմանիայի արտգործնախխարար Անալենա Բերբոքը Բեռլինում մեկնարկած հայ-ադրբեջանական երկօրյա բանակցության ընթացքում: Բանակցությունը անցկացվում է արտգործնախարարների մակարդակով, որոնք առաջին օրը հանդիպել են նախ երկկողմ պատվիրակությամբ, իսկ հետո նաեւ Գեևրմանիայի արտգործնախարարի միջնորդությամբ:

Հանդիպման պայմանավորվածությունը կայացավ Մյունխենում՝ Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը: Երբ Բերբոքը հայտարարում է, որ Գերմանիան ուզում է առաջարկել առաջընթացի հարմար հարթակ, նկատի ունի պարզապես բանակցային ձեւաչա՞փ, թե՞ Բեռլինն ունի կոնկրետ բովանդակային առաջարկ, որը դիտարկում է բանակցության առաջընթացի հնարավորություն:

Հնարավոր է, որ այդ հարցերի շատ, թե քիիչ մոտավոր պաըասխան կարող է ուրվագծվել բանակցային երկրորդ օրվա ավարտին, երկօրյա բանակցության ամփոփումից հետո, թեեւ անգամ առաջարկ ունենալու պարագայում, հազիվ թե այն բարձրաձայնվի եւ հանրայնացվի երկօրյա բանակցությունից անմիջապես հետո: Եթե իրավիճակը գնահատենք մինչ այդ մի քանի անգամ երկու կողմից առաջ քաշված թվաբանական հարաբերակցությամբ, ապա ստացվում է, որ Բեռլինը պետք է փորձի լուծել չհամաձայնեցված 30 տոկոսի հարցը, նկատի ունենալով, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի 70 տոկոսը համարվում էր իբրեւ թե համաձայնեցված:

Եթե Բեռլինն ունի բովանդակային առաջարկ, ապա հարց կառաջանա, թե այդ առաջարկը կամ առաջարկները որքանով են համադրելի այն գործընթացի հետ, որ ծավալվում էր օրինակ ամերիկյան բանակցային հարթակում՝ նախորդ տարվա ընթացքում: Վաշինգտոնում տեղի ունեցավ բանակցության երկու ռաունդ՝ ընդհանուր առմամբ յոթ օր: Ամեն ռաունդից հետո եղավ հանդիպում Բրյուսելում: Հետո սակայն այդ գործընթացը կանգնեց, փոխարենը ծավալվեց այսպես ասած փոխանցումային դիվանագիտությունը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց էին փոխանցում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկները:

Այժմ, Բեռլինը փորձում է վերցնել «էստաֆետը», եւ գլխավոր հարցը մնում է այն, թե ինչու՞ է այդ հարցը մնացել Գերմանիային: Ինչու՞ չի փորձում «մարաթոնը» շարունակել Միացյալ Նահանգները, ինչու՞ չի շարունակվում Բրյուսելը, եւ նոր «գիծ» է ձեւավորվում Բեռլինում: Կա՞ Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ Բեռլինը կապող «ինստիտուցիոնալ հիշողություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում