Wednesday, 24 04 2024
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Խոջալուի շուրջ ադրբեջանական հիստերիային։

Հայտարարության մեջ նշված է. «Վերջին օրերին ադրբեջանական հանրությանը կրկին համակել է իրականության խեղման և հեռահար նպատակների համար կյանքի կոչված մի նախագծի շուրջ պետականահեն հիստերիան, ասել է, թե «Խոջալուի ցեղասպանությունը»: Ցաղասպանություն անվան տակ փաթեթավորված կեղծիքների այս խումբը տարիներ շարունակ ծառայել է մի շարք նպատակների՝ հակակշռել Հայոց ցեղասպանության գաղափարին ընդհանրապես, սեփական հանրության ներսում ձևավորել զոհի և ցեղասպանվածի կերպար, որի շուրջ պետք է իրականացվեր հանրության համախմբումը ընդդեմ թվացյալ հանցագործի՝ հայի և հայկականության:

Բազմաթիվ խողովակներով հանրահռչակված այս թեական իրողությունները, ոչ թե «Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ կոտորածն էր», ինչպես սիրում են կրկնել ադրբեջանցիները, այլև «Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ կեղծիքը կոտորածի մասին», ինչը ոչ պակաս հանցագործություն է: Հայաստանին չապացուցված հանցանքների մեջ մեղադրելուց առաջ կարող են արդյո՞ք պատասխանել այն հարցին, թե ինչու էին ադրբեջանական զինված ուժերը փորձում մխրճվել իրենց անզեն հայրենակիցների շարքերը, երբ վերջիններս հայկական ուժերի բացած մարդասիրական միջանցքով շարժվում էին դեպի Ակնա (Աղդամ), ադրբեջանցիները կարող են արդյոք պատասխանել այն հարցին, որ եթե հայերն իսկապես ցանկանում էին կոտորել Իվանյանի բնակչությանը, ինչու դա չարեցին հենց բնակավայրի ներսում, այլ Ակնայի մոտ: Վերջին փաստն արդյո՞ք երկմտության տեղիք չի տալիս, եթե հաշվի առնենք, որ Ակնան ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ էր: Արյդո՞ք կոտորած իրականացնել ցանկացող հայը կկերակրեր անտերության մատնված ադրբեջանցի երեխային և արդյոք զինված ուժերի երկխոսության միջոցով կփոխանցեր վերջինիս ծնողներին: Խորհուրդ ենք տալիս Ադրբեջանին հարցնել, օրինակ, թուրք-մեսխեթցի ականատեսներին, թե ինչպես են քաղաքացիական բնակչությանը վերաբերվում հայերը:

Օտարազգի լրագրողների վկայություններն աներկբայորեն մեկ բանի մասին են խոսում. հակաիշխանական և հակահայկական քարոզչության միջոցով երկու խնդիր լուծել. հեռացնել օրվա իշխանություններին, մեղադրել Հայաստանին: Այս իրադարձությունները Հայաստանի կողմից իրականացված ցեղասպանության անվան տակ ներկայացնելիս ադրբեջանցիներն արդյո՞ք չեն վերհիշում այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի խոստովանությունն այն մասին, որ այդ իրողությունները կազմակերպված էին իր ընդդիմության կողմից՝ հեղաշրջմամբ իշխանությունը զավթելու նպատակով:

Ադրբեջանցիները չափազանց հմուտ են երևակայելու և երևակայվածի թվական հաշվարկներ իրականացնելու գործում, մանավանդ երբ հարցը վերաբերվում է Հայաստանին մեղադրելուն: Մինչ օրս պարզ չէ, թե իրականում որքան հայ է կոտորածի ենթարկվել Սումգայիթում 1988 թ., Բաքվում 1990 թ. Մարաղայում 1992 թ., պաշտոնական տվյալները չապացուցված ենթադրություններ են միայն, երբ իրական կորուստները կորսվել են կոծկված հանցագործությունների կամ չվերահսկված սպանդի իրողություններում, մինչդեռ Ադրբեջանը կարողացել է այլընտրանքային իրողություններ ստեղծել և մատուցել աշխարհին՝ հայերին մեղսագրելով հրեշավոր արարքներ:

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, ներկայացնելով ադրբեջանական իշխանությունների կողմից ջարդերի, կոտորածների ենթարկվածների, բռնագաղթեցվածների, հայերնազրկվածների իրավունքները, դատապարտում է հակահայկական հերթական հիստերիան, որը հրահրված է կառուցողականությունից շարունակաբար հեռացող ադրբեջանական իշխանական վերնախավի կողմից: Մենք լիահույս ենք, որ բոլոր այս զազրախոսությունները մի օր հօդս կցնդեն, և աշխարհը երևակայված ցեղասպանությունների մասին լսելու փոխարեն կզբաղվի ընդամենը ամիսներ առաջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցած էթնիկ զտման իրողության իրական դատապարտմամբ և տուժածների իրավունքների վերականգնման առաջնակարգ աշխատանքով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում