Wednesday, 24 04 2024
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Սահմանային միջադեպի Բեռլինի հանդիպումից ժամեր առաջ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

Ըստ հաղորդագրության, ադրբեջանցի զինծառայողը վնասազերծվել է Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է: Ավելի վաղ, ադրբեջանցիները տարածել են տեղեկություն, որ զինծառայող է մոլորվել եղանակային վատ պայմանների պատճառով: Ուշադրության է արժանի այն, որ դեպքը փաստացի տեղի է ունենում Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման շեմին:

Հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 28-29-ին: Ադրբեջանցի զինծառայողը «մոլորվե՞լ» է, թե՞ ունեցել է այլ նպատակ, ինչը սակայն չի իրագործվել այն պատճառով, որ նա վնասազերծվել է Հայաստանի ՊՆ զինծառայողների գործողության արդյունքում: Մի քանի ամիս առաջ «մոլորվել» էին ադրբեջանցի երկու զինծառայող, որոնք հայտնվել էին Սյունիքի բնակավայրերում եւ նրանցից մեկը սպանել էր նաեւ Զանգեզուրի կոմբինատի պահնորդներից մեկին: Ադրբեջանցիներին հայտնաբերել եւ վնասազերծել էին տեղի բնակիչները: Նրանք դատապարտվեցին, իսկ հետո՝ դեկտեմբերի 7-ի հայտնի հայտարարության «հիմքով» տեղի ունեցավ փոխանակում եւ երկու ադրբեջաննցիները փոխանցվեցին Բաքվին, իսկ Հայաստան վերադարձան Բաքվում պահվող 32 հայ գերիներ:

Արդյո՞ք Հայաստանի զինված ուժերի մոտ հայտնված ադրբեջանցի զինվորի թեման կդառնա մյունխենյան քննարկումների տարր, եւ ընդհանրապես Ադրբեջանի հետ նոր փոխանակման առարկա, թե՞ հայկական կողմը կանի «բարի կամքի» հերթական ժեստը եւ զինծառայողին միակողմանի կփոխանցի Բաքվին: Թեեւ, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը այդ ժեստերը ընդունում է ոչ թե համարժեք վարքագծով, այլ դիտարկում է իբրեւ հայկական կողմի «պարտավորություն», ինչպես օրինակ ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ Երեւանի վերջին քայլը:

Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ կա նաեւ դեպք, երբ ադրբեջանցիները հայկական կողմում հայտնված եւ վնասազերծված իրենց զինծառայողի դիմաց նպատակադրել են առեւանգել հայ զինծառայողների: Այդ իմաստով, Տեղ գյուղի մերձակայքում տեղի ունեցածը առաջին հերթին պետք է լինի սահմանային դիրքերի ամբողջ երկայնքով բարձր զգոնության եւ ուշադրության առիթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում