Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Քաղաքական մեռելահարցուկի մասին

Տեսակետ է շրջանառվել, որ Մակրոն-Փաշինյան մերձեցման հիմքում ոչ թե հայ-ֆրանսիական դրական պատմություն ունեցող բարեկամությունն է, այլ երկու ղեկավարների արկածախնդրությունը, միստիկան եւ պատահական չէ, որ Փաշինյանի փարիզյան այցերի ուղեկից են հուղարկավորությունները, վերահուղարկավորությունները: Ի՞նչ միստիկա էր Անդրանիկ Օզանյանի վերահուղարկավորումը Հայաստանում՝ ժամանակին ոչ ոք չի մտահոգվել, բայց եթե խոսքը Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման մասին է, ապա, թվում է, դա քաղաքակրթական սիմվոլիկա է. Ֆրանսիան պետական-պաշտոնական արարողակարգով հայ ժողովրդին դասում է համաեվրոպական-համամարդկային քաղաքակրթության ճամբարում:

Ղարաբաղյան Շարժման քաղաքական պատմությունից իրազեկվածները գիտեն, որ  մենք ունեցել ենք մերձբալթյան եւ Արեւելյան Եվրոպայի ժողովրդավարական ուժերի աջակցությունը, եւ դիվանագիտական հաջողությունները մի շատ զգալի մասով պայմանավորված էին նաեւ քաղաքակրթական ընտրությամբ: Չլիներ Հայոց համազգային շարժման համաեվրոապական աուրան, Շարժումը խեղդվելու էր: Եւ թե ինչու՞, ու՞մ ծրագրմամբ է դեմոկրատական, արդարացի եւ միջազգային աջակցություն վայելող ազգային-ազատագրական ընթացքը փոխակերպվել Հայ դատի եւ ազգային պահանջատիրության՝ քաղաքագիտական մտքի, եթե այդպիսին կա, պարզելու խնդիրն է:

Պարադոքս է, բայց փաստ. Սումգայիթը եւ Բաքուն մոռացության են տրվել, իսկ Խոջալուի ռազմագործողությունը՝ պանծացվել: Եւ ոչ միայն վիրավորական, ամոթալի է, երբ Խոջալուի դեպքերի տարելիցի առթիվ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնականը գրառում է անում X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցում, որտեղ մեջբերում է քո երկրի նախկին նախագահի այն միտքը, թե մինչ այդ Ադրբեջանում կարծում էին, որ հայերը խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն չեն կիրառի, մենք կոտրեցինք այդ կարծրատիպը:

Սա՞ է հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի քաղաքակրթական կերպարը, թե այն, որ ԵԽԽՎ-ում հայտարարել են, որ հայերը եւ ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի են: Միջազգային ի՞նչ աջակցություն պիտի հուսար մի երկիր, որի նախագահն այդ ուղերձն է հղել աշխարհին: Ֆրանսիայի նախագահի խնդիրն է՝ ֆրանսիացի զինվորները կհասնե՞ն Ուկրաինա, ինչպե՞ս է կարգավորելու հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ երկրների ու Միացյալ Նահանգների հետ: Հայաստանն այսօր մի ռեսուրս ունի՝ ներգրվել քաղաքակրթության ճամբարին:

90-ականների սկզբներին Հրանտ Մաթեւոսյանը տագնապ ուներ, որ կարող է իրավիճակ ունենանք, երբ ստիպված լինենք միանալ աշխարհի ամենառեակցիոն ճամբարին: Ինչպես նրա այլ կանխատեսումներ, այդ մեկն էլ, ցավոք, իրականություն դարձավ: Եւ այդ ամենառեակցիոն ճամբարը մեզ չպաշտպանեց, չէր էլ կարող, պաշտպանելու մտադրություն էլ չուներ: Էքսպանսիոնիզմի ֆորպոստի մեր կերպարն է նաեւ աղետի պատճառը:

Մեռյալներն, ինչ խոսք, մեզ օգնել չեն կարող, բայց մեռելահարցուկը մեզ գոնե չպետք է խանգարի: Եւ եթե Միսաք Մանուշյանի վերահուղարկավորումը միստիկա է, ապա միայն՝ օգտակար: Գոնե այնքանով, որ հայ ժողովրդին դուրս է բերում արդի աշխարհի ամենառեակցիոն ճամբարի, ինչպես Վանո Սիրադեղյանն է դիպուկ բնորոշել՝ աբոզին կապված մսացուի կերպարին դատապարտվածությունից: Դա ազգային-պետական վերագտնումի ռեսուրս դարձնելու խնդիր պետք է լուծվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում