Thursday, 25 04 2024
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա․ Միլլեր

ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա, ինչպես այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում հակամարտության երկու տարիների ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի այն հայտարարությանը, որ Արևմտյան զորքերի ուղարկումն Ուկրաինա «չի բացառվում»։

«Յուրաքանչյուր երկիր ազատ է խոսել՝ իր սեփական շահերից ելնելով։ Ի լրումն այն բանի, որ նախագահը հստակ ասել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինայում կռվելու, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացառել է, որ ՆԱՏՕ-ի զորքեր կկռվեն Ուկրաինայում», – ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում։

Միևնույն ժամանակ նա կրկնել է, որ այս պահին Ուկրաինայում իրավիճակը «ծայրահեղ լուրջ է», և առաջանագծում զինվորները չունեն անհրաժեշտ զինամթերքը ռուսական զորքերի դեմ կռվելու համար։ Միլլերը Կոնգրեսին կրկին կոչ է արել հաստատել անվտանգության աջակցության լրացուցիչ փաթեթը, որը ներառում է 60 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային։

Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների հնարավոր տեղակայման առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 26-ին հայտարարել էր, որ «ոչինչ չպետք է բացառել»։ Նա հայտնել էր, որ «ամեն ինչ հնարավոր է», չնայած Փարիզում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում «պաշտոնական» փոխհամաձայնություն ձեռք չի բերվել։

Արձագանքելով Մակրոնի հայտարարությանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Արևմտյան զորքեր Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի ռազմական բախման:

Մակրոնի հայտարարությունից հետո ԵՄ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի բազմաթիվ անդամ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը, Կանադան բացառել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես հայտարարել է, որ դաշինքը չի պլանավորում մարտական ուժեր ուղարկել Ուկրաինա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում