Monday, 22 04 2024
20:50
ՀՀ-ն առաջին անգամ մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին
«Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման շուրջ որոշ հարցեր արդեն համաձայնեցրել են»․ Պեսկով
20:30
Միրզոյանն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
20:20
Գերմանիան առաջին եռամսյակում 3.8 մլրդ դոլարի զենք է արտահանում Ուկրաինա
ԵՄ դեսպանը ՀԱԷԿ է այցելել
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային հետազոտություն է անցել
Ավանեսյանն այցելել է Արմավիրի մարզ
19:20
Չինաստանի ռազմական ծախսերը աճում են 29-րդ տարին անընդմեջ
Օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ օտարերկրացուց հափշտակություն կատարելու համար մեղարդվող երիտասարդը կալանավորվել է
Բաքու-Մոսկվա, Անկարա-Բաղդադ. իսկ Թեհրա՞նը
18:58
Նյու Յորքում սկսվել է Թրամփի դեմ քրեական գործով դատավարությունը
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմել են 109 մլրդ դոլար
ՌԴ պատժամիջոցները ցավոտ կլինեն, բայց՝ հաղթահարելի. ավելի ազդեցիկ են խոսույթի մակարդակում
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն ու Սիրիայի նախագահի խորհրդականը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Օնիկ Գասպարյանը ցուցմունք է տվել «Քիմիկների» զորամասի գործով
18:30
Բորելը հայտնել է, որ ԵՄ նախարարները կքննարկեն Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը
Արտերկրից «ցուցարարներ» են ուղարկում. բայց եթե Գարեգին Բ-ն էլ միանա, ոչինչ չի փոխվի
18:10
Պենտագոնը հայտնել է, որ Սիրիայում ամերիկյան ավիաբազային հարվածից հետո ոչնչացրել է արձակման կայանքը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ՆԱՏՕ անդամ երկրները 1.3 տրլն դոլար են ծախսել ռազմական ոլորտի վրա
Ֆրանսիայի ուշագրավ լռությունն ու քայլը. այց Տավուշ
17:53
ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին. Կլաար
17:40
Լեհաստանի նախագահը դեմ չէ երկրում ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայմանը
«Երկու տարի է՝ աշխատում ենք փետրվարի 22-ի փաստաթղթի շրջանակներում». Ալիև
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին
«Հարցերը շատ զգայուն են». Պուտինը՝ տարածաշրջանային անվտանգության մասին

ՔՊ պատգամավորի թոռը ուսանողին վնասելու գործով չի պատժվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ գրանցված միջադեպի առիթով հարուցված քրեական վարույթը կարճվել է: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Նախ հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը. 2023 թվականի նոյեմբերի 27-ին Երեւանի իրավատնտեսագիտության եւ կառավարման քոլեջում իշխանական պատգամավորի թոռը՝ Գագիկ Մելքոնյանը, դանակահարել էր նույն համալսարանի մեկ այլ սանի, սակայն տուժողը ոստիկաններին չէր հայտնել այդ մասին՝ ասելով, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով:

Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել ուսանողին: Այդ առիթով հարուցվել էր քրեական վարույթ, սակայն, ինչպես կանխատեսվում էր Նիկոլ Փաշինյանի ստեղծած արդարադատության համակարգում, իշխանական պատգամավորի թոռը չի պատժվի:

ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցի, հայտնել են. «Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող իրավատնտեսական համալսարանի բակում 2023 թվականի նոյեմբերի 27-ին ուսհաստատության երկու անչափահաս սաների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Քննության շրջանակներում պարզվել են նշված անչափահասներից մեկի կողմից մյուսին մարմնական վնասվածք հասցնելու բոլոր հանգամանքները։

Հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում ստացվել են նշված երկու անչափահասների դիմումներն առ այն, որ հաշտվել են միմյանց հետ եւ ցանկանում են, որ հաշտության հիմքով քրեական հետապնդում չիրականացվի, միջնորդություն է ներկայացվել դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիման վրա վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է, եւ քրեական վարույթը կարճվել է»։

Իսկ թե ինչու է տուժողը հրաժարվել բողոքից, ճնշման ազդեցությամբ արդյոք, թե իրապես «բարիշել են», դեռ պետք է պարզել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում