Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Սննդային հավելումների և բուրավետիչների ստանդարտների ցանկում փոփոխություններ են կատարվել

Մաքսային Միության 2023թ. օգոստոսի 29-ի N 84 որոշմամբ՝ «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների» 029/2012 տեխնիկական կանոնակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ անվտանգության պահանջների 5 բաժիններում և դրանց 29 հավելվածներում: Դրանք ուժի մեջ են մտնում այսօրվանից՝ 2024թ. փետրվարի 27-ից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ըստ այդմ՝ ընդլայնվել է սննդային բուրավետիչների արտադրության համար նախատեսված նյութերի ցանկը, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանվել են հիմնական նյութի քանակը, կիրառման շրջանակը և սննդամթերքում թույլատրելի առավելագույն մակարդակը։

«Ֆերմենտային պատրաստուկների ցանկն ընդլայնվել է՝ 56-ից դառնալով 331 (օգտագործվում են բանջարեղենի և մրգերի վերամշակման, կաթնամթերքի, մսի, ձկան, ալկոհոլային արտադրանքի, հացաբուլկեղենի, հացահատիկային ապրանքների, սուրճի, թեյի և մի շարք այլ ապրանքների արտադրության ժամանակ)։

Թույլատրելի սննդային հավելումների ցանկը 362-ից կրճատվել է 349:

Փաստաթուղթն ընդունվել է՝ հաշվի առնելով միջազգային և եվրոպական օրենսդրության, այդ թվում՝ Codex Alimentarius-ի փոփոխությունները, ինչպես նաև Միության առևտրային գործընկեր երկրների կարգավորող պահանջները։

Այս փոփոխությունները հնարավորություն են տալու նոր տեխնոլոգիաներ կիրառել սննդամթերքի արտադրության ժամանակ, ինչպես առավել հեշտացնելու են նույնականացման ընթացակարգերը։

Փոփոխությունների համար նախատեսվել է 36 ամիս անցումային շրջան, որի ընթացքում կհամապատասխանեցվեն մինչև այդ տրված գնահատման փաստաթղթերը»«- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նորահայտ սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ նյութերի պետական գրանցման վկայականները, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև որոշման ընդունումը, վավեր են անժամկետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում