Wednesday, 17 04 2024
ՊՆ նախկին վարչական շենքը պայթեցվեց
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Փարիզը «սեղմում է» Ալիեւին
Վրաստանի նախագահը դիմել է Մակրոնին ու Միշելին
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
10:45
Նավթի գները նվազել են- 16-04-24
Ուղիղ․ Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը
10:15
Rheinmetall-ը Լիտվայում սպառազինության գործարան կկառուցի
Լուերի առավոտյան թողարկում 10։00
Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վաչական շրջանում
Եթե այս օրենքն անցավ Վրաստանում, հաջորդը լինելու է Հայաստանը
Քննարկվել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցը
Նման խուլիգանական պահվածքը հստակ հասցեատեր ունի և պատվիրատու
Տեղումներ չեն սպասվում
Պարոն Փաշինյան, տեղն է Ձեզ էլ, մեզ էլ, որ այս օրն ենք ընկել
«Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. «Ժողովուրդ»
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար. «Հրապարակ»
Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն. «Հրապարակ»
ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը. «Հրապարակ»
Իրանի պատասխանն «ապրիլի 5-ին»
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ

Սումգայիթը եւ Լեռնային Ղարաբաղի «շուրջը»

Հոր մասին հուշերում Հեյդար Ալիեւի դուստրը, որ բնակվում է Լոնդոնում, պատմում է 1988թ. փետրվարի 22-ին Ադրբեջանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովի հետ մերձմոսկովյան ամառանոցում նրա հույժ գաղտնի հանդիպման մասին: Քաղբյուրոյի նախկին անդամ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի նախկին առաջին տեղակալ Հեյդար Ալիեւին արգելված էր ապրել մոսկովյան բնակարանում, իսկ ամառանոցը վերահսկվում էր ՊԱԿ-ի կողմից: Ադրբեջանի կոմունիստական գործող առաջնորդին Հեյդար Ալիեւի մոտ կարող էր ուղեկցել միայն ՊԱԿ-ի կողմից լիազորված անձը:

Ի՞նչ է քննարկվել այդ հանդիպմանը՝ ոչ ոք չգիտի: Փաստ է, որ փետրվարի 19-ին կուսակցության Բաքվի քաղկոմի առաջին քարտուղար Ֆուադ Մուսաեւը Միներալնիե Վոդիից շտապ վերադարձել է եւ նույն օրը խորհրդակցության ընթացքում պարզել, որ մերձքաղաքային ավաններում հայտնվել են «Կապանից փախստականներ, որ շրջում են բանվորական հանրակացարաններով, պատմում հայերի գազանությունների մասին եւ կոչ անում հավաքվել ու հայերին դաս տալ»:

Մուսաեւը կարգադրում է փակել Բաքու բերող ճանապարհները: Հաջորդ օրը «կապանցի փախստականներով ավտոբուսները շարժվում են դեպի Սումգայիթ»:

Մուսաեւն այդ մասին պատմել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին: Հետաքրքրվողները կարող են համացանցում կարդալ Ալիզադեի «Конец второй республики» գիրքը, որտեղ հեղինակն արդեն իր կողմից ավելացնում է, որ փետրվարի 26-ին Սումգայիթ է այցելել Ադրբեջանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովը: Հաջորդ օրը Սումգայիթի կենտրոնական հրապարակում քաղաքի դպրոցներից մեկի տնօրեն, Ալիզադեի բնորոշմամբ՝ «Հայաստանից տեղափոխված քուրդ» Խըդըր Ալոեւը հնչեցնում է «Մահ հայերին» կոչը, եւ ամբոխը շարժվում է նրա մատնանշած ուղղությամբ:

Ալիզադեն պատմում է, որ իշխանության վերադառնալուց հետո առաջին անգամ այցելելով Սումգայիթ՝ Հեյդար Ալիեւն իրեն դիմավորող բազմամարդ ամբոխին դիմել է «իսկ ու՞ր է մեր Խըդըրը» հարցով, եւ «մարդկային բազմությունից ճառագող դեմքով հայտնվում է ջարդարարը, նրանք ամուր գրկախառնվում են»:

Երեւի որպես պարգեւատրություն՝ նախագահ Ալիեւը Խըդըր Ալոեւին ընդգրկում է Միլլի մեջլիսի պատգամավորների ցուցակում,- ավարտում է Զարդուշտ Ալիզադեն: Ավելին չեն ասում:

Ալիզադեի գիրքը տպագրվել է Մոսկվայում՝ ավելի քան երկու տասնամյակ առաջ: Լրանում է սումգայիթյան ջարդերի 34-տարին: Ո՞վ է երբեւէ այդ ոճրագործության հերթական տարելիցի առթիվ հրապարակայնացրել ադրբեջանցի քաղաքագետի բացահայտումը, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնում գտնվելով՝ Հեյդար Ալիեւը Սումգայիթում առաջինը «Մահ հայերին,, կոչ հնչեցրած Խըդըր Ալոեւին ընդգրկել է Միլլի մեջլիսի պատգամավորների ցուցակում, նրան նշանակել իշխող կուսակցության Սումգայիթի քաղաքային կառույցի ղեկավար:

Ո՞վ է երբեւէ միջազգայնացրել փաստը, որ 1988թ. փետրվարի կեսերին Բաքվի մերձակա ավաններում, Ապշերոնի գյուղերում հայտնվել էին «կապանցի բռնատեղահանվածներ»: Այն դեպքում, երբ ԼՂԻՄ մարզխորհուրդը նստաշրջան է անցկացրել փետրվարի 20-ին: Ո՞վ է ուշադրություն դարձրել Ֆուադ Մուսաեւի բացահայտմանը, որ հայկական ջարդեր պետք է կազմակերպվեին Բաքվում, ինքը կանխել է, որից հետո է Սումգայիթն ընտրվել «հայերին դաս տալու» վայր:

Առայսօր ի՞նչ մոտեցում է գերիշխում: Մենք մի բան գիտենք. «Թուրքն ի ծնե, ի բնե հայի արյան ծարավի է, ջարդարար, ցեղասպան»: Բայց ո՞վ եւ ինչպե՞ս է արթնացրել եւ արթնացնում այդ գազանային բնազդները: Ինչու՞ հատկապես «կապանցի փախստականներ» են հայտնվել Բաքվում, ոչ թե, ասենք՝ իջեւանցի կամ գուգարքցի: Եւ ինչու՞ 1988թ. փետրվարի 22-ին ԽՄԿԿ Քաղբյուրոն իրավիճակը գնահատեց «իրադարձություններ Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ»: Այդ «շուրջը» ո՞րն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում