Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Լռությունը կլինի Հայաստանի խորացող փոսը

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ոճրագործության տարելիցի առիթով, որում բավականին կոշտ շեշտադրումներով գնահատում է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը՝ Սումգայիթից մինչեւ Արցախի բնիկ հայության հայաթափում: Պաշտոնական Երեւանը վերջին շրջանում այնքան հազվադեպ է արձանագրում այդօրինակ հիշատակի կամ տոնական առիթները, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, արցախյան շարժման տարեգրությանը, որ հնչող հայտարարությունները արժանանում են առանձնահատուկ ուշադրության: Երեւանն իր «մեղմասացությունը» պայմանավորում է նրանով, որ այդպես չեզոքացնում է լարված իրավիճակում արկածախնդրության առիթները, որպեսզի թույլ չտա ռազմական բախում, Ադրբեջանին չտա սադրանքի առիթ:

Սա առերեւույթ թվում է բավականին հիմնավոր, սակայն միեւնույն ժամանակ ակնառու է, որ Բաքուն այդ «մեղմասացությունից» ոչ թե դառնում է ավելի հանդուրժող եւ հավասարակշռված, այլ ընդամենը ավելացնում է հանդգննության, շանտաժի, սպառնալիքի աստիճանը եւ պահանջները: Դրա եւս մի վկայություն էր նախօրեին Իլհամ Ալիեւի հայտարարությունը: Դա վկայում է, որ «մեղմասացությունը» միայն թվացյալ է պատերազմ կամ լարվածության բռնկում զսպող միջոց:

Գործնականում այն նման է հենց սեփական ոտքի տակը փորելուն, երբ դիմացը կանգնած հակառակորդը հայտնվում է ավելի ու ավելի բարձր վիճակում, ամեն նոր նիշից ավելացնելով իր պահանջների բարձրությունը: Ըստ այդմ, «մեղմասացությունը» ծուղակ է: Սա բոլորովին չի նշանակում, որ պետք է լինի հակառակը՝ պաթետիկ ռազմական հռետորաբանություն: Ամբողջ հարցն այն է, որ մենք մեր իսկ դիսկուրսը հասցրել ենք երկու ծայրահեղության «բանավեճի», այն դեպքում, երբ ծայրահեղությունները նպաստում են մեզ կառավարելուն, այլ ոչ թե կառավարման գործիք են մեր ձեռքին:

Իսկ մեզ անհրաժեշտ է հենց կառավարման գործիք, որպեսզի կարողանանք արդյունավետ կառավարել այն ռիսկերը, որոնք առկա են ռեգիոնալ անվտանգության եւ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Իսկ այդ տեսանկյունից, ոտնահարված իրավունքների բարձրաձայնումն է պաշտպանության գործիքը, այլ ոչ թե դրանց մասին լռությունը, եւ առավել եւս՝ հրաժարումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում