Wednesday, 24 04 2024
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին

Բաքվի հոխորտանքները եւ աշխարհաքաղաքական վախերը

«Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձանի հիմնարկեքի» արարողության ելույթում Իլհամ Ալիեւը չափազանց խորքային միտք է արտահայտել, երբ ասել է, որ «Խոջալուն մինչեւ անցյալ տարվա սեպտեմբեր օկուպացված էր»: Նա հավելել է, թե ինքը գիտեր, որ «Խոջալուն եւ մյուս տարածքները կազատագրվեն, բայց չէր կարող ասել»: Սկզբունքորեն այդ ուղերձը հասցեագրված է Ռուսաստանին: Ընդ որում՝ Մյունխենի համաժողովից հետո: Ի՞նչ է ակնարկում Ադրբեջանի նախագահը՝ կարելի է միայն ենթադրել: Բայց ունի՞ նա Լեռնային Ղարաբաղից ռուսական զորախումբը հեռացնելու ռեսուրս:

Տպավորություն է, որ Իլհամ Ալիեւը շատ որոշակիորեն կասկածում է Ադրբեջանի բոլոր պայմանները Երեւանին պարտադրելու ոչ միայն սեփական հնարավորություններին, այլեւ այդ հարցում Մոսկվայի կարողունակությանը: Ֆրանսիայի պաշտպանության նախարարի Երեւան այցը, որքանով հասկացվում է Բաքվի մամուլի որոշակի ուղղվածության հրապարակումներից, Իլհամ Ալիեւին անհանգստացնում է առաջին հերթին Հայաստանում ռազմաարդյունաբերական արդիական համալիր ստեղծելու հեռանկարով:

Ընթացիկ տարում Ադրբեջանի ռազմական ծախսերի մի շատ զգալի մասը, մոտ վեց հարյուր միլիոն դոլար ընդհանուր գումարով, հատկացվում է ռազմական արդյունաբերությանը: Ադրբեջանը նաեւ ռազմական խոշոր գնումների շուրջ բանակցություններ է վարում ամենատարբեր երկրների հետ: Ի՞նչ խնդիր է լուծում Ալիեւը: Ավելի ճիշտ՝ ի՞նչ մասշտաբի պատերազմի է նա նախապատրաստվում: Հայաստանի դե՞մ: Բայց մի՞թե դրա համար բալիստիկ հրթիռներ, պակիստանյան արտադրության կործանիչներ կամ թուրքական նոր ԱԹՍ-եր ձեռք բերելու  անհրաժեշտություն կա:

Խնդիրն, ըստ երեւույթին, Ադրբեջանի տարածաշրջանային դերակատարության ծրագրավորման մեջ է: Այստեղ արդեն առանց արտաքին հովանավորության ոչինչ չի ստացվի: Ու՞մ է ձեռնտու Հարավային Կովկասում «հզոր Ադրբեջան» նախագիծը: Թուրքիայի շահագրգռվածությունը հասկանալի է, բայց Անկարան ու՞մ հետ պետք է կամ կարող է համաձայնեցնել Ադրբեջանի առնվազն տարածաշրջանային «հեգեմոնիայի դերը»: Եվրամիությունը Կենտրոնական Ասիա «մտնելու» ուղեգիծ է հրապարակայնացրել, ինչը, կարծես, Թուրքիային սկզբունքորեն չի անհանգստացնում:

Ալիեւը, հավանաբար, Եվրամիության համար դեպի Կենտրոնական Ասիա «դուռ բացելու» նախապայման ունի՝ ընդունել սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրողությունները եւ Հայաստանի հետ սահմանի որոշման ու «Զանգեզուրի միջանցքի» ռեժիմի ադրբեջանական պատկերացումը: Հայ-ֆրանսիական ռազմաարդյունբերական համալիրի հեռանկարը, Հայաստանի անվտանգության միջավայրի եւ պարամետրերի հնարավոր դիվերսիֆիկացիան հնարավորություն է, որպեսզի Երեւանը բանակցություններում «խարակտեր դրսեւորի»:

Այս առումով Ալիեւը, բնականաբար, Մոսկվայի դաշնակիցն է, բայց չէ՞ որ «մեդալը հակառակ կողմ էլ ունի». Ռուսաստանի համար «ուժեղ Ադրբեջանը» լրջագույն մարտահրավեր է: Այստեղ արդեն Պուտին-Էրդողան «քիմիան» սկզբունքորեն չի կարող աշխատել: Ռուսաստանն Ուկրաինայում արյունալի պատերազմ չի մղում, որպեսզի Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան «հանձնի Թուրքիա-Եվրամիություն դաշինքին»: Ալիեւն աշխարհաքաղաքական վախերը փորձում է կառավարել Հայաստանի դեմ հոխորտանքներով: Բայց ի՞նչ ընտրություն կկատարի: Էրդողանն անոնսավորել է Պուտինի Անկարա մոտակա այցը:

Ըստ երեւույթին, Ադրբեջանի «տարածաշրջանային հեգեմոնի» դերը որոշվելու է այդ բանակցություններում: Սկզբունքորեն ռուս-ադրբեջանական հարաբերություններն այս փուլում ավելի բարդ են, քան՝ հայ-ռուսականը: Եվրամիությանը կհաջողվի՞ Ալիեւին համոզել, որ հայ-ադրբեջանական կարգավորումը չպետք է կառուցվի «պարտվածն ընդունում է հաղթողի պայմանները» ուժային սկզբունքի վրա: Իսկ Մոսկվա՞ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում