Wednesday, 24 04 2024
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել

Ինչպես չընկնել ճգնաժամի փոսը. հավասարում երկու ողբերգությամբ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի տարելիցի առնչությամբ, նշելով, որ հայ ժողովրդի հետ սգում են 1988-ին Սումգայիթում սպանվածների համար, ավելացնելով, որ զորակցություն են հայտնում բռնության ենթարկվածներին, տեղահանվածներին, ու հանձնառու են շարունակել աշխատանքը ռեգիոնալ խաղաղության ուղղոությամբ, որ այդօրինակ ողբերգություններ այլեւս չլինեն:

Գործնականում նույնանման տեքստ նախօրեին տարածել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, կապված այսպես կոչված «Խոջալուի դեպքերի» հետ, որոնք ադրբեջանցիները փորձում են ամենուր ներկայացնել իբրեւ «ցեղասպանություն»: ԱՄՆ դրա առնչությամբ տարածել էր գրեթե նույն տեքստը, ինչ Սումգայիթի ջարդերի տարելիցի առիթով: Թեեւ, նույնիսկ հենց Ադրբեջանի նախկին նախագահներից ոմանք են արձանագրել, որ Խոջալուն եղել է ընդամենը ներադրբեջանական իշխանակռվի հետեւանք, եւ իշխանության մի թեւը կազմակերպել է սպանությունները՝ մյուս թեւին հարվածելու եւ իշխանությունը ամբողջությամբ վերցնելու համար:

Կասկած չկա, որ ԱՄՆ, եւ գործնականում մնացյալ երկրները՝ որոնք ցավակցել էին Ադրբեջանին նախօրեին, բավականին իրազեկ են երեք տասնամյակ առաջ տեղի ունեցածի առնչությամբ եւ լավ գիտեն, որ Սումգայիթում եղել է էթնիկ հողի վրա կազմակերպված բռնություն, որը ընդհուպ համապատասխանում է ցեղասպանության սահմանմանը, իսկ Խոջալուն եղել է բոլորովին այլ պատմություն: Բայց, երկու տարելիցների հանդեպ միջազգային հավասար արձագանքը եւս մեկ անգամ վկայում է, որ գերտերությունների համար առաջնային մնում են ոչ թե իրականությունը, այլ իրական շահերը, որոնց պրիզմայով են նրանք չափում ցանկացած իրականություն՝ ըստ հայեցողության ճանաչելով այն:

Հայկական հանրության եւ պետականության խնդիրն այն է, որ մենք «հրաժարվում» ենք ճանաչել այդ իրողությունն ու փորձում ենք միջազգային հարաբերությունները կառուցել այն կանխավարկածով, թե հնարավոր է հասնել այդ հավասարության խախտման՝ շրջանցելով գոյություն ունեցող շահերը: Շահերը անխախտելի չեն, սակայն դրանք փոխվում են ժամանակային շատ մեծ դիապազոնով, հետեւաբար մեզ անհրաժեշտ է աշխարհաճանաչողության առավել ընդգրկուն եւ ճկուն ինստիտուցիոնալ մեխանիզմ, որեւէ մեկի հանդեպ ավելորդ պատրանք կամ անհամարժեք սպասում չտածելու, իսկ հետո էլ չհիասթափվելու եւ չհուսախաբվելու, հարաբերությունների ճգնաժամի փոսը չընկնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում