Wednesday, 24 04 2024
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը

Իրանը պահանջել է վերացնել միջուկային զենքի պաշարներն ամբողջ աշխարհում

Իրանը պահանջում է վերացնել միջուկային զենքի բոլոր համաշխարհային պաշարները, քանի որ այն մեծագույն վտանգ է ներկայացնում մարդկության համար։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Զինաթափման խորհրդաժողովում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Իրանը պահանջում է ոչնչացնել ամբողջ միջուկային զենքը, որն ամենամեծ ձեռակերտ սպառնալիքն է ամբողջ մարդկության համար: Միջուկային զենքի լիակատար վերացումը միակ գործուն և հուսալի միջոցն է` կանխելու Հիրոսիմայի և Նագասակիի նման ողբերգությունների կրկնությունը», – ասվում է նախարարի հայտարարության մեջ, որը հրապարակված է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում։

Իրանի դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը, «դառնալով զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ամենամեծ զոհը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սադամ Հուսեյնի վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով (խմբ․՝ նկատի ունի 1980-1988 թվականների իրանաիրաքյան պատերազմը), ընդգծում է, որ ԶՈԶ-ի, ներառյալ՝ միջուկային զենքի չկիրառման միակ երաշխիքը դրա լիակատար, անդառնալի և ստուգման ենթակա ոչնչացումն է»:

Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանը «հաստատակամորեն համոզված է, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի ամբողջականությունն ու գործունությունը կախված են դրանում բովանդակվող բոլոր պարտավորությունների, ներառյալ՝ 6-րդ հոդվածի լիարժեք կատարումից, որի համաձայն միջուկային զենք ունեցող երկրները պարտավոր են բանակցություններ վարել արդյունավետ և արդյունքի միտված ապամիջուկայնացման շուրջ»: Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ «եթե Զինաթափման խորհրդաժողովի անդամ բոլոր պետությունները, հատկապես՝ միջուկային տերությունները, դրսևորեն քաղաքական կամք և կատարեն զինաթափման իրենց պարտավորությունները, մեզ կհաջողվի դուրս գալ փակուղուց, որի մեջ գտնվում է Խորհրդաժողովը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում