Wednesday, 24 04 2024
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը

Էրեբունի համայնքում ապօրինի արդյունահանվել է բազալտի օգտակար հանածո՝ պետությանը պատճառելով 79 մլն դրամի վնաս. գործն ուղարկվել է դատարան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարագրով՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ՍՊ ընկերությանը հատկացված՝ Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ փողոցին կից գտնվող տարածքում:

Ինչպես տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, իրականացված ստուգումներով տեսչական մարմնի աշխատակիցները կազմել և Պետական եկամուտների կոմիտե են ներկայացրել մասնագիտական եզրակացություն՝ ՍՊ ընկերության կողմից 40972.5 խմ բազալտի օգտակար հանածո տեղահանված լինելու վերաբերյալ:

Քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձն ու Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումը թաքցնելու նպատակով կազմել են կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր:

Մասնավորապես, 2020 թվականի մարտի 14-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի անունից կազմել, ստորագրվել և ՊԵԿ նախագահին է հասցեագրվել գրություն, որում ներառված են եղել կեղծ տեղեկություններ այն մասին, թե լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արտահանված 40972․5 խմ բազալտի օգտակար հանածոն կարող էր բնական տեկտոնական պրոցեսների հետևանքով առաջացած փլուզումների պատճառով թափված լիներ տարածք:

ՊԵԿ նախագահի գրավոր հարցադրումներին ի պատասխան՝ բնապահպանական վերահսկողության բացակայության պայմաններում, 2020 թվականի մարտի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի անունից կազմվել և ՊԵԿ նախագահին է հասցեագրվել գրություն, որում կրկին ներառված են եղել կեղծ տեղեկություններ այն մասին, թե ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման շրջանակներում ընդերքօգտագործում իրականացնելու փաստ չի արձանագրվել և խախտում առկա չէ:

Վերոնշյալ գրության հիման վրա՝ ՍՊ ընկերությունում իրականացված ստուգմամբ ՊԵԿ-ի կողմից խախտումներ չեն արձանագրվել, կազմվել է զրոյական ակտ, ինչի հիման վրա ՍՊ ընկերության կողմից «Ընդերքի մասին» օրենքով նախատեսված իրավախախտման համար պատասխանատվության միջոց չի կիրառվել, արդյունահանված օգտակար հանածոների համար բնօգտագործման համարժեք վճարներ չեն հաշվարկվել: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 79 մլն 891 հազար 700 դրամի գույքային վնաս։

Դատախազը 2024 թվականի փետրվարի 13-ին վերոնշյալ երկու անձանց նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Դատախազը 2024 թվականի փետրվարի 21-ին հաստատել է մեղադրական եզրակացությանը և վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:

Դատախազությունը կներկայացնի քաղաքացիական հայց՝ պետությանը պատճառված գույքային վնասը վերականգնելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում