Wednesday, 24 04 2024
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ադրբեջանի «լվացքատան լոնդոնյան խցանում»

Լոնդոնի Բարձրագույն դատարանը ադրբեջանցի պատգամավոր Ֆեյզիեւի, նրա կնոջ, ավագ որդու եւ զարմիկի անունով գրանցված քսաներկու անշարժ գույքի նկատմամբ կալանք կիրառելու որոշում է կայացրել: Գործով որպես հայցվոր հանդես է եկել Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային ծառայությունը: Ջավանշիր Ֆեյզիեւը մասնագիտությամբ օտար լեզվից թարգմանիչ-մանկավարժ է, Միլլի մեջլիսի պատգամավոր է ընտրվել երկրորդ անգամ:

Մինչեւ 2022 թվականը գլխավորել է Ադրբեջան-Մեծ Բրիտանիա միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, Միլլի մեջլիսը ներկայացրել Եվրախորհրդարանում: Այդ պաշտոններից նա հեռացվել է, երբ հայտնի է դարձել, որ բրիտանական կողմը հետաքննում է նրա եւ ընտանիքի անդամների ունեցվածքի օրինականության հարցը:

Ինչպես բաց աղբյուրներն են տեղեկացնում, խոսքը վաթսուներեք միլիոն դոլար ընդհանուր արժեքով անշարժ գույքի մասին է՝ մեկ առանձնատան եւ տասը բնակարանի, որ գտնվում են Լոնդոնի կենտրոնում: Պատգամավորը հայտարարել է, որ փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, պետք է սպասել դատաքննությանը: «Թուրան» գործակալության իրազեկ աղբյուրները, մինչդեռ, գտնում են, որ վերաքննիչ բողոքը «բավարարելու հավանականությունը չնչին»: Ըստ տեղեկությունների, Բարձրագույն դատարանը վեց ամիս առաջ ադրբեջանցի պատգամավորին գրավոր ծանուցել է, որպեսզի նա ներկայացնի իր եւ ընտանիքի անդամների գույքի օրինականությունը հաստատող փաստաթղթեր, բայց մնացել անպատասխան:

Ուշագրավ է, որ Ֆեյզիեւի գործով դատական հայց ներկայացվել է այսպես կոչված «ադրբեջանական լվացքատան» շրջանակներում: Խոսքը շուրջ երեք միլիարդ դոլարի մասին է, որ Ադրբեջանից դուրս է բերվել եւ որպես բրիտանական չորս ընկերությունների միջոցներ գրանցվել Լոնդոնում: Հիմնավոր կասկածներ կան, որ Ադրբեջանն այդ գումարներն օգտագործել է եվրոպական երկրներում ազդեցիկ քաղաքական գործիչների կաշառելու նպատակով: Նման մի գործ քննում է Մյունխենի քաղաքային դատախազությունը: Ավելի վաղ, ինչպես ադրբեջանական աղբյուրներն են ասում, բրիտանական դատարանը Ֆեյզիեւի եւ նրա կնոջ բանկային հաշիվներից մոտ յոթ միլիոն դոլար է բռնագանձել, իսկ մնացած մասի նկատմամբ կիրառել արգելանք:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի իշխող ընտանիքը եւ օլիգարխիան Լոնդոնում ահռելի հարստություն ունեն: Բրիտանական պատկան մարմիններն, անշուշտ, տեղյակ են բոլոր գործարքներին եւ համոզված են, որ տարեկան ընդամենը ոչ ավելի, քան հարյուր հազար դոլար աշխատավարձ ստացող Իլհամ Ալիեւը եւ նրա ենթակա պաշտոնյաները, որոնց եկամուտներն ավելի ցածր են, օրինական քսան միլիոն ֆունտ-ստեռլինգ չեն կարող ունենալ: Ֆեյզիեւի գործի նման հնչեղ հրապարակայնացումն, ամենայն հավանականությամբ, քաղաքական ենթատեքստ ունի:

Լոնդոնի հետ հարաբերություններում որտե՞ղ է սայթաքել Ալիեւը, Մեծ Բրիտանիան ի՞նչ հետաքրքրություն ունի Ադրբեջանում, որին Ալիեւը չի ընդառաջում կամ ինչ-որ նախապայմաններ է առաջադրում: Օրերս հայտնի դարձավ, որ բրիտանական BP-ի դուստր ձեռնարկություններից մեկը Ջեբրայիլում արեւային էլեկտրակայան կկառուցի: BP-ն, կարծես, Ադրբեջանի նավթագազային համակարգում նոր ներդրումների ցանկություն ունի: Բայց աշնանն ավարտվում է «դարի պայմանագրի» ժամկետը: Ըստ երեւույթին՝ նոր համաձայնագրի շուրջ քննարկումներն այնքան էլ հարթ չեն:

Երկու տարի առաջ Ռուսաստանի հետ ստորագրած հռչակագրով Ալիեւը պարտավորված է էներգետիկ ծրագրերը համաձայնեցնել Պուտինի հետ: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ քննարկվում է ռուսական նավթի որոշակի քանակ Բաքու-Ջեյհան խողովակաշարով արտահանելու հարցը: Խողովակաշարի փաստացի տերը BP-ն է: Ֆեյզիեւի գործն, իհարկե, ներկայացվելու է որպես կոռուպցիայի դեմ պայքար, զուտ իրավական հարց: Բայց ադրբեջանական «լվացքատան լոնդոնյան խցանումն» ակնհայտորեն տնտեսա-քաղաքական է: Ինչպե՞ս կհանգուցալուծվի հարցը, երեւի կախված կլինի նրանից, թե ի դեմս BP-ի Մեծ Բրիտանիան ինչ կստանա Ադրբեջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում