Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը մեկ ամսով հետաձգել է Իտալիայի սուվերեն վարկանիշի իջեցման հարցի քննարկումը, ինչը ներկայումս գտնվում է «Aa2» մակարդակում, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ գործակալությունը Իտալիայի վարկանիշի հնարավոր իջեցման մասին հայտարարել է ընթացիկ տարվա հունիսի 17-ին: Moody’s գործակալությունը որպես գնահատականի իջեցման պատճառներ նշում է երկրում մակրոտնտեսական իրավիճակում կառուցվածքային փոփոխությունները, որոնք բացասաբար են ազդում տնտեսական աճի վրա, պետական պարտքի բարձր մակարդակը և մի շարք այլ հիմնախնդիրներ:
Իտալիան սեպտեմբերի 15-ին վաճառել է մոտ 4 մլրդ եվրո արժողությամբ պետական պարտատոմսեր: