Monday, 22 04 2024
20:50
ՀՀ-ն առաջին անգամ մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին
«Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման շուրջ որոշ հարցեր արդեն համաձայնեցրել են»․ Պեսկով
20:30
Միրզոյանն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
20:20
Գերմանիան առաջին եռամսյակում 3.8 մլրդ դոլարի զենք է արտահանում Ուկրաինա
ԵՄ դեսպանը ՀԱԷԿ է այցելել
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային հետազոտություն է անցել
Ավանեսյանն այցելել է Արմավիրի մարզ
19:20
Չինաստանի ռազմական ծախսերը աճում են 29-րդ տարին անընդմեջ
Օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ օտարերկրացուց հափշտակություն կատարելու համար մեղարդվող երիտասարդը կալանավորվել է
Բաքու-Մոսկվա, Անկարա-Բաղդադ. իսկ Թեհրա՞նը
18:58
Նյու Յորքում սկսվել է Թրամփի դեմ քրեական գործով դատավարությունը
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմել են 109 մլրդ դոլար
ՌԴ պատժամիջոցները ցավոտ կլինեն, բայց՝ հաղթահարելի. ավելի ազդեցիկ են խոսույթի մակարդակում
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն ու Սիրիայի նախագահի խորհրդականը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Օնիկ Գասպարյանը ցուցմունք է տվել «Քիմիկների» զորամասի գործով
18:30
Բորելը հայտնել է, որ ԵՄ նախարարները կքննարկեն Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը
Արտերկրից «ցուցարարներ» են ուղարկում. բայց եթե Գարեգին Բ-ն էլ միանա, ոչինչ չի փոխվի
18:10
Պենտագոնը հայտնել է, որ Սիրիայում ամերիկյան ավիաբազային հարվածից հետո ոչնչացրել է արձակման կայանքը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ՆԱՏՕ անդամ երկրները 1.3 տրլն դոլար են ծախսել ռազմական ոլորտի վրա
Ֆրանսիայի ուշագրավ լռությունն ու քայլը. այց Տավուշ
17:53
ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին. Կլաար
17:40
Լեհաստանի նախագահը դեմ չէ երկրում ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայմանը
«Երկու տարի է՝ աշխատում ենք փետրվարի 22-ի փաստաթղթի շրջանակներում». Ալիև
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին
«Հարցերը շատ զգայուն են». Պուտինը՝ տարածաշրջանային անվտանգության մասին

Բրյուսելում ֆերմերների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել

Բրյուսելում ԵՄ գրասենյակի մոտ բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի դուրս եկած ֆերմերների և իրավապահների միջև։ Բախումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ԵՄ երկրների գյուղատնտեսության նախարարները հանդիպում էին անցկացնում բրյուսելյան գրասենյակում ՝ քննարկելու ֆերմերների խնդիրների համար լուծման հնարավոր ուղիները։ Այս մասին տեղեկանում է The Washington Post-ից։

Ֆերմերները ոստիկանների հետ բախման ժամանակ նրանց վրա հեղուկ գոմաղբ են ցողել, անվադողեր այրել, այնուհետև տրակտորներից կազմված շարասյունը փակել է ԵՄ գրասենյակ տանող ճանապարհները։

Բրյուսելի ոստիկանությունը հաղորդում է, որ քաղաք մտած 900 տրակտորներից շատերը շարժվել են դեպի ԵՄ գրասենյակի շենք, որտեղ ընթանում էր նախարարների հանդիպումը։ ԵՄ շենքը պաշտպանելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել։

Վերջին շաբաթների ընթացքում եվրոպական երկրներում ֆերմերները բողոքի ցույցեր են անցկացնում։ Նրանք դեմ են ԵՄ-ի «կանաչ համաձայնագրին», պահանջում են փոխել համաեվրոպական ագրարային քաղաքականությունը, վերացնել բազմաթիվ սահմանափակումներ, այդ թվում՝ բնապահպանական, և դադարեցնել արտասահմանյան, նախ և առաջ՝ ուկրաինական էժան ապրանքների անվերահսկելի ներմուծումը։

«Մենք պարզ լսում ենք նրանց բողոքները, հասկանում ենք, որ շատերը ծանր վիճակում են, բայց բռնությունը երբեք լուծման ճանապարհ չի եղել», – ասել է Բելգիայի գյուղատնտեսության նախարար Դեյվիդ Կլարմիվալը։

Իսկ Իռլանդիայի գյուղատնտեսության նախարար Չարլի Մակքոնլոգն ասել է, որ իրենք հարգում են ֆերմերների աշխատանքը։

«ԵՄ-ն պետք է ապահովի, որ իրենց քաղաքականությունը լինի պարզ և հասանելի ֆերմերների համար», – հայտարարել է նա։

Ֆերմերների շարժումը մեծ թափ է հավաքում հունիսի 6-9 կայանալիք համաեվրոպական ընտրություններին և քարոզարշավին ընդառաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում