Wednesday, 24 04 2024
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը

Լուկաշենկոյի օգնությունն ու Փաշինյանի սխալը

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հերթական անգամ հայտարարել է, որ ղարաբաղյան հարցում տեղի ունեցածում «Փաշինյանը քիչ մեղք ունի», քանի որ նախկինում չլուծված խնդիրը կուտակվեց եւ «ջարդվեց նրա գլխին»: Լուկաշենկոն ասում է, թե նախկինում ակամա միջնորդի դեր է ունեցել, բայց Հայաստանի իշխանությունը չի գնացել Բաքվի ազդակներին ընդառաջ: Թվում է, թե Բելառուսի նախագահը միանգամայն իրավացի է՝ չկարգավորված հակամարտությունը «պայթեց» Նիկոլ Փաշինյանի «գլխին»:

Բայց դարձյալ առաջանում է հարցը՝ իսկ Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր այդ մասին, նա Հայաստանի քաղաքական իշխանության ղեկավարի, Հայաստանի առաջին դեմքի պաշտոնին հավակնելով՝ չէ՞ր ուսումնասիրել ղարաբաղյան խնդիրը, չէ՞ր պատկերացնում, թե դրա շուրջ ինչ իրավիճակ է, ինչ ռիսկեր կան եւ այլն: Ընդ որում, խոսքը բոլորովին խորհրդապահական տեղեկատվության մասին չէ, այլ հենց միայն հանրային դաշտում գոյություն ունեցողի: Առավել եւս, որ պատգամավորի կարգավիճակը Փաշինյանին տալիս էր նաեւ հենց խորհրդապահական տեղեկատվության զգալի հասանելիություն:

Բայց, իր նախաձեռնած հեղափոխական գործընթացի ամբողջ ժամանակահատվածում նա ըստ էության ոչ մի էական բան չի խոսել արցախյան հակամարտության մասին, որեւէ կերպ չի շոշափել այդ խնդիրը հանրության հետ: Փաշինյանը դրա մասին սկսել է խոսել արդեն վարչապետի պաշտոնում հայտնվելուց հետո, եւ այստեղ առավել եւս մեծացել է նրա պատասխանատվությունը, քանի որ արդեն էապես տիրապետում էր խորհրդապահական տեղեկատվության, հետեւաբար՝ հանրության հետ արդյունավետ երկխոսության բավարար հիմքի: Բայց, առնվազն մինչեւ 44-օրյա պատերազմի դադար, Նիկոլ Փաշինյանը խոսել է արմատապես այլ տրամաբանության մեջ, քան ենթադրում էր այն իրավիճակը, որի մասին խոսում է Լուկաշենկոն:

Եվ դա խոստովանել է Փաշինյանն ինքը, պատերազմից հետո հայտարարելով, որ իր գլխավոր սխալը եղել է այն, որ վաղորոք չի խոսել հանրության հետ կարգավորման եւ փոխզիջման անհրաժեշտության մասին, որպեսզի խուսափեինք զոհերից: Բայց, ամբողջ ողբերգությունը կամ ողբերգական պարադոքսը այն է, որ այդ մասին խոսել հնարավոր չէ, եթե անկասկած չէ մի բան՝ որ ամեն ինչ պատրաստ է պայմանական ասած՝ ստորագրման, եւ մնում է միայն, որ Հայաստանի վարչապետը ստանա հանրության հավանությունը:

Եթե ամեն ինչ պատրաստ չէ դրան, ապա Հայաստանի վարչապետը՝ ով էլ այն լինի, չի կարող հանրությանը ներկայացնել իրերի «կամ-կամ» դրություն, որովհետեւ հենց ներկայացվեց այդպիսի պատկեր, դիմացի կողմը՝ իսկ այս դեպքում կողմերը, ըստ էության դրա վրա կառուցելու էին իրենց նոր խաղը եւ առեւտրի ու խահանջների նոր նշաձողը: Կրկնեմ, եթե խոսքը այն մասին չէ, երբ ամեն ինչ լիարժեք համաձայնեցված է եւ մնում է Հայաստաննի այո-ն: Իսկ իրավիճակը մեղմ ասած հեռու է եղել այդպիսի կետից:

Ըստ այդմ, Փաշինյանը գլխավոր սխալն այն չէ, որ նա չի ներկայացրել հանրությանը «կամ-կամ»-ը պատերազմից առաջ, այլ այն է, որ նա հեղափոխությունից հետո չի նպաստել իրապես կենսունակ հանրային համերաշխության եւ ներհասարակականժ-ներքաղաքական երկխոսության միջավայր ապահովելուն, որը թույլ կտար Հայաստանին ունենալ թե բանակցային ավելի մեծ ճկունություն, թե պաշտպանական դիմադրունակություն միաժամանակ: Եվ այսօր խնդրահարույցը այն է, որ գործնականում շարունակվում է այդ սխալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում