Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610

Եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, այսքան դժվար չէր լինի

Վերջին օրերին քաղաքական եւ փորձագիտական տեսակետ է գեներացվում, որ «եթե Ռուսաստանը որոշի, Ադրբեջանը Սյունիքում ուժով կբացի միջանցքը, ուստի չարյաց փոքրագույնը միջանցքի հսկողությունն Ռուսաստանին հանձնելն է»: Ոչ ոք, կարծես, չի փորձում անդրադառնալ ոչ պակաս կարեւոր մի հարցի. «Իսկ «միջանցքի» գլխավոր շահառու Թուրքիան համաձա՞յն է, որ Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ իր հաղորդակցությունը ռուսական հսկողության տակ գտնվի»:

Anadolu պետական գործակալությունը խմբագրական վերլուծություն է հրապարակել, որ անդրադառնում է Եվրամիություն-Կենտրոնական Ասիա հաղորդակցության խնդրին: Այսպես կոչված «միջին միջանցքն» արդեն գործում է. Կենտրոնական Ասիայից բեռները հասնում են Ադրբեջան, Բաքու-Կարս երկաթուղով՝ Թուրքիա, իսկ այնտեղից՝ Եվրամիության երկրներ: Եվրահանձնաժողովը որոշել է տասը միլիարդ եվրո ծախսել՝ արդիականացնելու լոգիստիկան: Թե ինչ է դա նշանակում՝ կիմանան մասնագետները:

Էական է, որ Թուրքիայի պաշտոնական խոսափող լրատվամիջոցն ընդգծում է, որ Կենտրոնական Ասիա-Եվրամիություն բեռնափոխադրումների ամենակարճ երթուղին Ադրբեջան-Թուրքիան է, որ կգործի, երբ «բացվի Զանգեզուրի միջանցքը»: Չնայած Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները բարդ են, բայց ապրանքաշրջանառության եւ առեւտրի ծավալներն աճում են,- գրում է Anadolu-ի հեղինակը: Հասկացվում է, որ Բաքու-Կարս երկաթուղու թողունակությունը Կենտրոնական Ասիա-Թուրքիա-ԵՄ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հեռանկարին չի համապատասխանում, կա «երկրորդ գծի անհրաժեշտություն»:

Եվրահանձնաժողովի նախատեսած տասը միլիարդ եվրոյի ծախսերում Սյունիքում հաղորդակցության վերականգնման ծրագիր կա՞, քննարկվու՞մ է: Ֆրանսիայի հասցեին Իլհամ Ալիեւի հռետորաբանությունը դեռեւս վկայություն չէ, որ Բաքուն Բրյուսելի հետ «Զանգեզուրի միջանցքի» թեմա չի քննարկում կամ Եվրամիությունը միանշանակորեն սատարում է «միջանցքի» նկատմամբ Հայաստանի բացարձակ ինքնիշխանությանը: Հակառակ դեպքում Anadolu-ի խմբագրականը չէր եզրափակվի նման բազմանշանակ ձեւակերպումով. «Ի՞նչ երթուղով կտեղափոխվեն «մետաքսը եւ համեմունքները»՝ կապրենք, կտեսնենք»:

Կանխատրամադրվածությունը, որ «ռուս-թուրքական շահերը համընկնում են, եւ Մոսկվան զոհաբերում է Հայաստանի ինքնիշխանությունը» կամ «չարյաց փոքրագույնը ռուս-թուրքական համաձայնությունների միջակայքում հնարավորինս նվազ կորուստներով տեղավորվելն է»՝ իրական քաղաքականության հետ ի՞նչ առնչություն ունեն: Եթե ամեն ինչ այդքան հեշտ եւ պարզունակ լիներ, ապա իրավիճակն այսքան բարդ, բազմապլան եւ բազմաշերտ չէր լինի:

Ի վերջո, երեւի, պետք է ընդունել, որ Ալիեւը քաղաքական կամիկաձե չէ եւ 2020 թ. սեպտեմբերի 27-ի հարձակման հրամանը համաձայնությունների դրսեւորում էր: Այլ բան է, որ մենք խնդիրներից տեսնում ենք այն, ինչ «ջրի երեսին է»: Իսկ ի՞նչ կա խորքում: Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն Իլհամ Ալիեւը դրական է գնահատել, բայց սահմանին իրավիճակն ավելի անկայուն է, քան մինչ այդ էր: Ռուսաստա՞նն է Ալիեւին դրդում գնալ լարվածության: Իսկ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն ինչու՞ չի արձագանքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում