Wednesday, 24 04 2024
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

Խոշոր խափանում`Vivaro-ում (Սոֆթ Կոնստրակտ). ընկերությունը կիբերհարձակմա՞ն է ենթարկվել

Նախորդ տարի ՊԵԿ-ի կողմից 45 միլիոն դրամի չափով տուգանված «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունում օրերս համակարգչային խոշոր խափանում էր առաջացել։ «Առաջին լրատվական»-ը փորձել է պարզել՝ ի՞նչ խափանում է եղել «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունում, ի՞նչ հետևանքներ են դրանք ունեցել Ընկերության աշխատանքի, ֆինանսական միջոցների վրա, արդյոք Ընկերությունը ֆինանսական կորուստներ է կրել, ունենալով տարածաշրջանում առաջատար ՏՏ և կիբեր անվտանգության ապահովման թիմ՝  ինչպե՞ս է հնարավոր եղել լայնածավալ արտաքին հարձակումը Ընկերության վրա։ Ընկերությունից «Առաջին լրատվական»-ին հաստատեցին, որ օրեր առաջ ընկերությունում առաջացել էին որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք պայմանավորված էին Ընկերության կողմից արտասահմանյան գործընկերներից ձեռք բերվող ծառայությունների աշխատանքով: Մասնավորապես՝ տեխնիկական խնդիրներն առաջացել են Ընկերության գործընկեր կազմակերպության համակարգում, որից փաստացի «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն ձեռք է բերում իր խաղային արտադրանքները, որն էլ իր հերթին խաղերի հարթակը գործարկում է աշխարհահռչակ «Մայքրոսոֆթ» ընկերությունից ձեռք բերվող սերվերային գործիքների կիրառմամբ:

Ըստ ընկերության պարզաբանման՝ տեխնիկական խնդիրներն առաջացել են ոչ թե կիբերհարձակման, այլ «Մայքրոսոֆթ» ընկերության սերվերային համակարգում առաջացած խափանումների պատճառով: «Հայտնում ենք, որ այս պահին Ընկերության կողմից մատուցվող ծառայություններում առկա չեն տեխնիկական խնդիրներ՝ դրանք շտկվել են ըստ ստանդարտ ընթացակարգի՝ գործընկեր կազմակերպությունների հետ գործակցությամբ»,-հայտնեցին ընկերությունից՝ հավելելով, որ ընկերությունը, ունենալով արհեստավարժ, հմուտ և պարտադիր վերապատրաստում անցնող կիբերանվտանգության թիմ, լիարժեք պաշտպանված է ցանկացած տեսակի կիբերհարձակումներից, ուստի հայտնում ենք, որ ամբողջությամբ հերքում ենք Ձեր հարցմամբ վկայակոչված կիբերհարձակման փաստը:

Առաջին լրատվականը հետաքրքրվել է, թե դրսից կազմակերպված այդ հարձակումը որքանո՞վ  է անպաշտպան դարձրել ընկերության ֆինանսական խմբում ընգրկված այլ ընկերության՝ «Ֆասթ բանկի» տվյալները։ Պարզաբանել են, թե «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն չի հանդիսանում «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի հետ կապված որևէ տեսակի ընկերությունների կամ ֆինանսական խմբում ներգրավված ընկերություն: «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն իր տեխնիկածրագրային, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտում առկա ռեսուրսներն օգտագործում է բացառապես սեփական խնդիրների լուծման նպատակով՝ այդ ռեսուրսները հասանելի չդարձնելով որևէ այլ ընկերության, այդ թվում՝ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի համար:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում