Wednesday, 24 04 2024
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել

Իսկ Թուրքիան ինչու՞ է ոգեւորվել

Միջազգային մամուլը վերջին օրերին մի քանի անգամ անդրադարձել է  ԱՄՆ պետքարտուղարի մասին Ռուսաստանի նախագահ Պուտինի «նշանակում է՝ նա մեր մարդն է» արտահայտությանը: Պուտինը, ինչպես հայտնի է, հիշել է Բլինքենի խոսքը, որ իր պապը հրեական ջարդերից փրկվել եւ Ռուսաստանից տեղափոխվել է ԱՄՆ: Կրեմլի «խոհանոցը» պեղել եւ պարզել է, որ Բլինքենի նախապապը ծնվել է Պոլտավայում, իսկ ԱՄՆ տեղափոխվել է Կիեւից՝ 1904 թվականին: «Եթե ԱՄՆ պետքարտուղարն ասում է, որ իր նախապապը Ռուսաստանից է տեղափոխվել ԱՄՆ, ուրեմն ընդունում է, որ ոչ մի Ուկրիանա պետություն չի եղել» – Բլինքենին «մերկացրել է» Ռուսաստանի նախագահը եւ ծաղրել. «Հետեւաբար, նա մեր մարդն է»:

Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվելու լինենք, ապա Հիսուսին պիտի ճանաչենք որպես «հռոմեացու» եւ մերժենք հրեական պետության գոյությունը կամ համարենք, որ չի եղել նաեւ Ֆինլանդիա կամ Լեհաստան, որովհետեւ Բլինքենի նախապապը նույն հաջողությամբ կարող էր ԱՄՆ տեղափոխվել Ռուսաստանից՝ մինչ այդ բնակված լինելով Հելնսինգֆորսում կամ Գդանսկում: Բայց հետաքրքիր է, որ Բլինքենի պուտինյան «մերկացումից» ոգեւորվել են նաեւ Թուրքիայում:

dicGazete-ն, մասնավորապես գրում է, որ ԱՄՆ-ը, կամա, թե ակամա, բայց պաշտպանել է Պուտինի թեզը, որ Ուկրաինան ստեղծել է Խորհրդային Միությունը: Թուրքիայում հազիվ թե չեն հասկանում, որ Ուկրաինայի մասին Պուտինի ասածը բոլորովին էլ մասնավոր-առանձնակի վերաբերմունք չէ, նա նկատի է ունենում նախկին խորհրդային բոլոր հանրապետություններին, այդ թվում՝ Ադրբեջանին եւ Կենտրոնական Ասիայի երկրներին:

Ասել, թե Թուրքիայում աջակցում են Ուկրաինան ոչնչացնելու կամ մասնատելու պուտինյան նախագծին, ակնհայտ սխալ է: Թուրքիային, ամենայն հավանականությամբ, գոնե այս փուլում ձեռնտու է ռուս-ուկրաինական պատերազմի երկարաձգումը, Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության խորացումը, քանի որ այդ դեպքում Անկարան կողմերից յուրաքանչյուրի հետ լայն քննարկումների դաշտ է ստանում:

Թուրքիայի արտահանող ընկերությունների ասոցացիան այս տարվա առաջին ամսվա տվյալներ է հրապարակել: Ըստ այդմ, նախորդ տարվա հունվարի համեմատ Թուրքիայից Ռուսաստան արտահանման ծավալները կրճատվել են շուրջ քառասուն տոկոսով: Գումարային արտահայտությամբ դա մոտ չորս հարյուր միլիոն դոլար է: Մամուլում արտահոսք է հայտնվել, որ Պուտինի Անկարա այցը հետաձգվել է, որովհետեւ Թուրքիան ռուսաստանյան գազի ներկրման երեք նախապայման է առաջադրել. Թուրքիա մատակարարված գազի հետագա վերավաճառքի եւ այլ գործարքրների հետ Ռուսաստանը ոչ մի առնչություն չպետք է ունենա, գազի գնի համար պետք է կիրառվի քսանհինգ տոկոսի զեղչ, իսկ վճարումների համար տրվի երկամյա տարկետում:

Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալների կրճատումն, իհարկե, պայմանավորված է նաեւ Թուրքիայի նկատմամբ Արեւմուտքի գործադրած «կանխարգելիչ քայլերով»: Պատժամիջոցները շրջանցելու քաղաքական ռիսկի դիմաց Անկարան Մոսկվայից ավելին է ակնկալում եւ, թերեւս, պահանջում: Այս համատեքստում Մոսկվա-Վաշինգտոն լարվածության համար մամուլում կարելի է Պուտինին հերոսացնել, բայց գործնականում սեփական խնդիրների լուծման հավելյալ լծակներ ստանալ եւ հարկ եղած դեպքում կիրառել:

Համասլավոնական համերաշխության փլուզումը, երեւի, վերջին երկու հարյուր տարում Թուրքիայի ամենամեծ բոնուսն է: Անկախ նրանից, թե դրանում ո՞րն է Անկարայի դերակատարությունը: Իսկ թե ի՞նչ կտա դա Ռուսաստանին՝ անհայտ է: Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջամիլեւն այսօր Ղրիմում բնակվող թաթարներին հավաստիացրել է, որ Ուկրաինան թերակղզին մայրցամաքային Ռուսաստանին կապող կամուրջը եւ անհնազանդության կոչ արել՝ խոստանալով առաջիններից մեկը մտնել Սիմֆերոպոլ: Ընդ որում՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ: Անշուշտ՝ խորհրդանշական ուղերձ է, ինչից Թուրքիայում ակնհայտորեն շատ ավելի կոգեւորվեն, քան ԱՄՆ պետքարտուղարի պուտինյան «մերկացումից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում