Wednesday, 24 04 2024
16:40
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Զելենսկիի «շախը»

Փետրվարի 24-ին Բաքվում Ուկրաինայի դեսպանատունը ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ տարելիցի առթիվ հայտարարություն էր տարածել, որտեղ Ադրբեջանի, նրա իշխանությունների եւ ժողովրդի հասցեին երախտիքի, նույնիսկ արարողակարգային շնորհակալության ոչ մի խոսք չկար: Ադրբեջանում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունը երախտագիտություն էր հայտնում առհասարակ բոլոր բարեկամներին, ում աջակցության շնորհիվ Ուկրաինան ոչ միայն դիմակայել, այլեւ ավելի է ամրապնդվել:

Հայտարարությունը չէր անդրադարձել ադրբեջանա-ուկրաինական հարաբերություններին, դրանց հետագա զարգացման եւ խորացման հնարավորություններին՝ ինչպես ընդունված է նման դեպքերում: Թե ի՞նչ ուղերձ էր պարունակում այդ հայտարարությունը՝ Ադրբեջանի պատկան մարմինները եւ փորձագիտական հանրությունը գերադասեց լռել: Հաջորդեց տեղեկատվական արտահոսք, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին «մարտ ամսում կայցելի Բաքու եւ Երեւան»: Ադրբեջանական մամուլի արձագանքը չափազանց բնութագրական էր. Բաքվում գերադասեցին տպավորություն թողնել, որ «Զելենսկին այցելում է Երեւան, իսկ Մոսկվան՝ սպառնում Հայաստանին»:

Այսօր Ուկրաինայի նախագահ Զելենսկին «Ուկրաինա. 2024 թվական» խորհրդաժողովին ելույթում խոսել է նաեւ Ադրբեջանի մասին:  Ադրբեջանը սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Ադրբեջանը սուվերեն իրավունքների եւ խաղաղության կողմնակից է: Մյուս կողմից, իհարկե, մենք ուրախ կլինեինք, եթե դա հնարավոր է, խաղաղության Ֆորումին Ադրբեջանի ներկայությամբ,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Դիվանագիտական լեզվից եթե «թարգմանենք» շախմատայինի, ապա կստացվի, որ Զելենսկին Իլհամ Ալիեւին «շախ» է հայտարարել: Այո, Ադրբեջանը խոսքով ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, հարգում է նրա ինքնիշխանությունը, բայց, ինչպես ադրբեջանցիներն են ասում՝ «ահա՝ քարը, ահա՝ կշեռքը». Շվեյցարիան պատրաստվում է Ուկրաինայի հարցով միջազգային Ֆորում կազմակերպել, եւ Զելենսկին փաստացի Ալիեւին մասնակցության հրավեր է անում:

Պետք է ենթադրել, որ Ուկրաինայի հարցով միջազգային Ֆորումի գաղափարը ծնվել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի քննարկումների արդյունքում, եւ Ուկրաինայի նախագահը, հավանաբար, Ադրբեջանի մասին խոսում է արեւմտյան գործընկեր առաջնորդների համաձայնությամբ կամ, թերեւս, կատարում է նրանց հանձնարարությունը՝ «շախ» ասել Ալիեւին. եթե  մասնակցում է Ուկրաինայի հարցով միջազգային Ֆորումին, ապա համերաշխվում է այն ճամբարին, որ հանդես է գալիս միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, առաջին հերթին՝ սահմանների անձեռնմխելիությունը եւ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու դիրքերից: Եթե չի մասնակցում, հայտնվում է հակառակ կողմում, այսինքն նույնականանում է Վլադիմիր Պուտինի հետ:

Ադրբեջանի համար իրավիճակը դելիկատ է նաեւ այն առումով, որ այս տարի Բաքվին է անցել ՎՈՒԱՄ կազմակերպության նախագահությունը, իսկ այնտեղ Ույրաիանան է, Վրաստանը եւ Մոլդովան, որ եվրաինտեգրման ընտրություն են կատարել: Այդ երկրներն, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն Ուկրաինայի հարցով միջազգային Ֆորումին: Ըստ երեւույթին, կմասնակցի նաեւ Թուրքիան, որ Ադրբեջանի առաջին լոբբիստը եւ բոլոր առումներով հովանավորն է: Ալիեւը կարձագանքի՞ Ուկրաինայի նախագահի բաց-հրապարակային «շախին»:

Ոչ ոք, իհարկե, միանշանակ չի կարող պնդել, որ Ռուսաստանի ճամբարում գտնվելը վնասաբեր, իսկ արեւմտյան-ուկրաինական դաշինքին հարելը լիովին արդյունավետ ընտրություն է: Այս պարագայում էական է, թե Ալիեւն ինչ կողմնորոշում կդրսեւորի եւ որքանով կանխատեսելի կամ անկանխատեսելի կլինեն նրա հետագա հնարավոր քայլերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում