Thursday, 25 04 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին

Գյումրու այցեքարտ դարձած Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը 40 տարեկան է

Գյումրու այցեքարտ դարձած Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը 40 տարեկան է։ Փետրվարի 25-ին տոնական միջոցառմամբ՝ թանգարանի գործունեության մասին պատմող ֆիլմով ու տոնին հատուկ ջերմ շնորհավորանքներով գյումրեցիներին հայտնի Ձիթողցյանների տուն-թանգարանում նշվեց թանգարանի գործունեության 40-ամյակը։

Թանգարանի շինությունը կառուցվել է վաճառական, հայտնի բարերար Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872 թվականին: Շինությունն ունի 1860-70-ականներին Ալեքսանդրապոլում տարածված կարմիր և սև տուֆ քարի սիստեմատիկ համադրություն: Սկզբնական շրջանում կառույցը ծառայել է որպես շահութաբեր տուն, իսկ խորհրդային իշխանության հաստատումից հետո տունը ազգայնացվել է և ունեցել զանազան գործառույթներ՝ հասարակական, բնակելի և այլն: 1984 թ. այստեղ բացվել և մինչև օրս գործում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը:

«Բաց երկնքի տակ թանգարան համարվող մեր երկրում ուրարտական ժամանակներից սկսած արդեն նախանշվել են թանգարանային նախատիպեր ու դարերի ընթացքում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության արգասիքները դարձել են մարդկության պատմության, քաղաքակրթության մեծագույն վկայություններ։ Արդեն 40 տարի անխափան գործունեություն ծավալած մեր թանգարանում ամբարված առարկաների, գրավոր աղբյուրների և արվեստի ստեղծագործությունների առկայությունը խոսում ու պատմում է Գյումրու արհեստների ու արվեստների, քաղաքային կենցաղի ու հոգևոր մշակույթի մասին, Ձիթողցյան եղբայրների անցած ճանապարհի, Ալեքսանդրապոլի հնամենի պատմության էջերի մասին։

Իհարկե, թանգարանում պահվող անգին նմուշները շատերի համար անարժեք կդառնային, եթե այստեղ աշխատող թանգարանային գործի նվիրյալները չկարողանային պահպանել ու արժանվույն ներկայացնել հոգևոր-նյութական հիասքանչ այս ժառանգությունը՝ հանուն ներկայի և ապագայի»,- շնորհավորելով բոլորին տոնի առթիվ՝ նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ կարևորելով թանգարանի տարբեր տարիների նվիրյալ աշխատակիցների արհեստավարժ մոտեցումը։

«Ձեր շնորհիվ հնարավոր է դառնում քայլել պատմության արահետներով, զգալ հին Ալեքպոլի շունչը, ներկան էլ՝ ընկալել նորովի ու խորհել ապագայի մասին։ Շնորհավորում եմ թանգարանի բոլոր աշխատակիցներին այս տոնական օրվա առթիվ։ Ձեր նվիրյալ և բարեխիղճ աշխատանքով դուք նպաստում եք հարուստ մշակութային ժառանգություն ունեցող թանգարանի զարգացմանը՝ կարևորելով Գյումրու քաղաքային կոլորիտը, դիմագիծն ու կենցաղը, անցած ուղին զբոսաշրջիկներին ու հյուրերին ներկայացնելը»,-անթիվ այցելուներ մաղթելով թանգարանին՝ հավելեց մարզպետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում